Լրահոս
Հաղորդագրություն - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 18:54
Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 17:42
ArmComedy 580 - Երգ երգոց - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 15:49
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 05:06
Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 17:28

Վահան Մարտիրոսյանին Բաքու տանողը

 

Ծանթացեք՝ Նովելլա Ջաֆարօղլու՝ ադրբեջանական «Կանանց իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան: Այս կինը արդեն քանի օր է հայտնվել է ադրբեջանական բլոգերների հարվածի տակ: Խնդիրը նրանում է, որ տիկին Ջաֆարօղլին իրենց հայրենասեր ադրբեջանցի է ներկայացնում ու բոլորի մոտ փորձում է Ադրբեջանի մասին շատ խիստ անհանգստացողի տպավորություն թողնել:

Սակայն ադրբեջանցիների մի մասը չեն հավատում նրան, քանի որ կանանց իրավունքների մասին մտածող այս իրավապաշտպանը արդեն 20 տարուց ավել է Ադրբեջանից դուրս է պահում իր ընտանիքի անդամներին, նրա ամուսինը և երեխաները ապրում են Իսրայելում, տարվա մեջ մեկ կամ երկու անգամ Նովելլան գնում է Իսրայել, հանդիպում ընտանիքի հետ ու վերադառնում Ադրբեջան, որպես շատ հայրենասեր կին:

Իսկ հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ իրեն իրավապաշտպան համարող այս կինը սեփական երկրից դուրս է հանում ընտանիքի անդամներին ու այն լցնում է դավաճան հայերով:

Մինչ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան գնալը, այս կինը կապի մեջ էր մտել Վահանի կնոջ հետ: Ադրբեջանցի օգտատերերը կասկածում են նաև, որ նա լեզբուհի է և այդպես կարողացել է մտերմանալ նրա հետ, շփվել և այդպես իր ծուղակը գցել: Իսկ այս ամենը պարզել են Ջաֆարօղլու ամուսնու հարազատները, ովքեր ապրում են Բաքվում: Ու սա էր պատճառը, որ մեկ օրվա մեջ Վահանը հայտարարեց,որ ցանկանում են երրորդ երկիր տեղափոխվեն, քանի որ ամուսնու բարեկամները խոստացել են հաշվեհարդար տեսնեն նրանց հետ:

Վահանը և ընտանիքը դեռ երրորդ երկրում չեն, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում հանրության մեջ չի երևում նրա կինը, ժողովրդին ավելի շատ հունից չհանելու համար: Ջաֆարօղլու և Վահանի կնոջ հարաբերությունները արդեն քանի օր է ադրբեջանական օգտատերերի քննարկամ առիթ են, քանի որ Վահանը տեղավորվել է Ադրբեջանում քիչ է, դեռ մի հատ էլ հետը երկու հոգու տարել է ու հարցազրույցներ է վերցնում հայերից, փորձում է նոր մարդկանց տանի: Փաստորեն Ջաֆարօղլին չի բավարարվել միայն իր սիրեցյալով ու փորձում է Ադրբեջանը հայերով լցնի, այս ամենին իհարկե դեմ են շարքային ադրբեջանցիները, ովքեր Վահանի ու նրա նմանների մեջ ոչ թե սիրեկան են տեսնում, այլ դավաճան ու թշնամի:

Աշոտ Ասատրյան

Read 2510 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/