Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Չորեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2016 07:30

Երկրաշարժի ականատեսը`Մուշեղ Գասպարյան

 

28 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը:
ՊԱՏՄՈՒՄ Է ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, -Շատ ծանր ցավ է ասել ու գրել այդ ահավոր օրվա մասին, որ դեկտեմբերի 7-ին իմ ''Ակնթարթ'' նկարչական խմբի հետ մեկնեցի Գյումրի:Ճանապարհի կեսին կանգ առանք, անհնարին էր գնալ մեքենայով և ոտքով շարժվեցինք դեպի աղետի գոտի:
Տեսանք ահավոր տեսարան,քայլում էինք ավերված քաղաքով,բաժանվեցինք խմբերի և սկսեցինք օգնել և միաժամանակ փաստավավերագրում էինք, լուսաբանում ,որպեսզի  ամբողջ աշխարհին զգոն պահենք, եղբայրական օգնության ձեռք մեկնելու աղետի գոտուն:Մեր հայրենակից, կենդանի լեգենդ, շանսոնյե, երաժիշտ, դերասան, դիվանագետ եւ միլիոնավոր մարդկանց կուռք Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, նույն ինքը` Շառլ Ազնավուրն այցելեց Լենինական:Ներկա էի  այդ տեսարանին ,թե ինչպես հոսում էին աչքերից, բառեր չէր գտնում արտահայտվելու,,,1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո անվանի հայը հիմնադրել է «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը:Այնուհետև մեկնեցինք Սպիտակ `ամբողջովին ավերվել էր քաղաքը:Բառեր չէինք գտնում խոսելու `միայն արցունքներ,,,
Ահավոր երկրաշարժը կործանեց քաղաքներ ,գյուղեր: Հայաստանում գրանցված ավերիչ երկրաշարժը ցավ ու կսկիծ բերեց, բայց կորստից բացի, նաև շատ ընկերներ և բարեկամներ տվեց հայ ժողովրդին: Սարսափելի աղետից տարիներ են անցել, բայց հայը չի մոռացել իրեն օգնության մեկնած ձեռքը։
Չեն մոռացել հատկապես նրանք, ովքեր անմիջապես իրենց մաշկի վրա են զգացել այդ օգնությունն ու բարի վերաբերմունքը:20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր,  երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր ;
''Սրբությամբ պահենք հիշողությունը'' Պահենք ապագայի համար,անմեղ զոհերի անմահության համար:

 


07,12,2016 Սուսաննա Իսահակյան
լուսանկարները Մուշեղ Գասպարյանի

Read 880 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/