Լրահոս
ՈՒղիղ Միացում Արցախի Հանրային TV ընկերություն - Երկուշաբթի, Փետրվարի 20, 2017, ժ. 06:17
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Երեքշաբթի, 14 Հունիսի 2016 08:54

Էրդողանը փորձում է բարիշել Պուտինի հետ

Եվրամիության հետ անհաջող բանակցություններից,Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը կրկին իր հայացքը սևեռեց դեպի հյուսիս՝Մոսկվա՝փորձելով "խանդ" առաջացնել Բեռլինի և Լոնդոնի մոտ,որոնք խիստ վիրավորել են Էրդողանին...


Այն բանից հետո,երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց,որ Թուրքիան 3000 թվականից շուտ Եվրամիության անդամ չի դառան,Անկարայից տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց,ըստ որի,Անկարան և Թել Ավիվը "փողզիջումների" գնալով շուտով կկարգավորեն իրենց հարաբերությունները,որոնք ԶՐՈՅԱԿԱՆ մակարդակի են արդեն 6 տարի...Անկարան նաև սկսեց ափալ-թափալ բանակցել նաև Եգիպտոսի հետ,որի հետ հարաբերությունները վատթարացան 2013 թ-ի հունիսից հետո,երբ Կահիրեում "գահընկեց" արվեց Էրդողանի հոգևոր եղբայր,ահաբեկչական՝ "Մահմեդական եղբայրներ" կազմակերպության ղեկավար Մուհամեդ Մուրսին...Իրեն բոլոր մահմեդականների օմբուդսմեն ինքնահռչակած Էրդողանը,որն իրականում ահաբեկիչների պաշտպանն է,շատ զայրացել էր Մուրսիի ձերբակալման փաստից....Սակայն Եգիպտոսի նոր իշխանությունները շատ արագ Էրդողանին սթափեցրեցին,որի հետևանքով Անկարայի և Կահիրեի հարաբերությունները արդեն 3 տարի է բարիդրացիական չեն...Սակայն Էրդողանը մոռացավ իր հպարտության մասին,երբ Գերմանական Բունդեսթագը հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը,իսկ հետո էլ "անհաջող" այց կատարեց ԱՄՆ...Ըստ թուրքական Bir gün թերթի տեղեկությունների Էրդողանը ԽՆԴՐԵԼ է Բելոռուսի և Ադրբեջանի ղեկավարներին,որոնք սերտ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ,միջնորդեն և կարգավորեն իր և Ռուսաստանի նախագահի հարաբերությունները,որոնք ընդհատվեցին անցյալ տարվա նոյեմբերի 24-ին,երբ Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական СУ-24 ինքնաթիռը,իսկ "Բոզ Գուրտ"-ի թուրք ահաբեկիչներից մեկը սպանեց ռուս օդաչուներից մեկին...ՌԴ ղեկավարությունը այդ ժամանակ ԵՐԵՔ նախապայման դրեց Անկարայի առաջ,որոնց կատարման դեպքում նոր կվերականգնվեին հարաբերությունները Անկարայի հետ...Սակայն Ռ.Էրդողանը մինչև հիմա նախապայմաններից ՈՉ ՄԵԿԸ չի կատարել,սակայն աներեսի նման հայտարարում է,որ մեծ ցանկություն ունի կարգավորելու Պուտինի հետ հարաբերությունները...Էրդողանը սիրում է խանդի տեսարաններ ստեղծել եվրոպացիների մետ,երբ լավ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ և հակառակը...

Պատմության անիվը պտտվելով ոնց որ թե կրկնվում է...Այն,ինչ տեղի է ունենում հիմա,շատ նման է 20-րդ դարի սկզբի իրադարձություններին....Երկու "իզգոյ"՝վտարանդի երկները՝Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան շատ լավ լեզու գտան 20-րդ դարի սկզբին,որից ամենաշատը տուժեց հայ ժողովուրդը և Հայաստանը...Հիմա էլ "իզգոյ" Էրդողանական Թուրքիան փորձում է կարգավորել իր հարաբերությունները "անտեսված" Պուտինյան Ռուսաստանի հետ,որոնց հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռություն են դրսևորում Եվրոպայի "վերջին դիկտատոր"՝Բելոռուսի ընդմիշտ նախագահ Ա.Լուկաշենկոն և կովկասյան թաթարների սուլթան՝Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը...

Գագիկ Համբարյան

 
 
Read 1464 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/