Լրահոս
Արցախի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ 2017-ին ընդառաջ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 20:24
Հողիս պաշտպան հայ զինվոր հերոս ` ՀՐԱՉ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 16:52
Արմենակ Ուրֆանյան Նվիրյալները - հերոսապատում - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 13:54
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
Շաբաթ, 11 Հունիսի 2016 13:14

Բաց նամակ ՀՀ Նախագահին

Մեծարգո Նախագահ՝ Սերժ Սարգսյան,   ձեզ դիմում են տուժողներ Շիրին Ալիլյանը և Թառլան Սայդոյանը Խնդրում ենք օգնեք 

Թիվ 10149015 քրեական գործով
Տուժողներ՝ Շիրին Ալիյանից և Թառլան Սայդոյանից
Հասցե՝ ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փողոց 1տուն

Դիմում
Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թվականի հոկտեմբերի 15-ին ժամը՝ 06:30-ի սահմաններում, մուտք են գործել՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1ա տուն, կապել են նույն տան բնակիչներ՝ Շիրին Ֆատայի Ալիյանին և Թառլան Ահմադի Սայդոյանին և որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պահանջել են գումար, որից հետո վերցնելով 20.000 Եվրո և ոսկյա զարդեր դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ 2015թ. Հոկտեմբերի 15-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10149015 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: 
Գործի քննության ընթացքում որոշումներ են կայացվել Շ. Ալիյանին և Թ. Սայդոյանին  որպես տուժող ճանաչելու մասին: Գործի քննության առաջին իսկ օրվանից առգրավվել են տեսանյութեր, որոնցում երևում են թվացյալ հանցանք կատարած անձինք, ինչպես նաև տեսանյութերի զննության ժամանակ, որոնք կատարվել են տուժողների ներկայությամբ Շ. Ալիյանը ճանաչել է տեսագրությունում երևացող անձանցից մեկին, իրենց ազգական՝ Տահար Ուսոյի Ավդալյանին, իսկ Թ. Սայդոյանը անունով չի ճանաչել Տահարին, քանի որ իրենց ազգային սովորույթով կանայք տղամարդկանց հետ շփում չեն ունենում: Տեսագրություններում հստակ երևում են անձանց դեմքերը, մասնավորապես Տահար Ավդալյանի դեմքը: 
Գործի քննությունից անցել է արդեն 5 ամիս ժամանակ, սակայն գործով որևէ անձ ձերբակալված չէ, նույնիսկ կասկածյալ առկա չէ, դա այն դեպքում, երբ գործում առկա են ապացույց տեսագրությունների տեսքով, որոնք չնայած փորձագետները այդ մի ապացույցներ էլ զրոյացրին, տալով ակնհայտ կասկածելի եզրակացություն իբր բավարար որակի չեն այդ տեսանյութերը: 
Գործի բացահայտման համար դիմել են տարբեր մարմինների փորձելով այդ մարմինների ուշադրության և հսկողության ներքո գտնվելով հասնել արդարության վերականգնման, գործի բացահայտման: Այդ կապակցությամբ դիմել են նաև Ձեզ: Ձեր աշխատակազմից գրություն են ստացել, որ 27.10.2015թ. գրությամբ տուժողների դիմումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից կստանան պատասխան: Այնուհետև դիմել են գլխավոր դատախազին: 
28.10.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը պատասխան գրություն է ուղարկել, որ տուժողների ուղարկած դիմումը ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ պարոն Ս. Խաչատրյանին: Ինչպես նաև նշել է, որ քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուներին: 
29.10.2015թ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Հ. Չախոյանը գրություն է ուղարկում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Ս. Գրիգորյանին, տուժողների դիմումը կցելու քրեական գործիինն և դիմումում նշված հանգամանքների շուրջ կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչպես նաև արդյունքների մասին հայտնել դիմումատուներին և վարչական շրջանների դատախազությանը: 
26.10.2015թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրած դիմումին ի պատասխան ուղարկվում է 03.11.2015թ. տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Թ. Պետրոսյանի գրությունը, որ դիմումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին, դիմումում նշված հանգամանքները քննությամբ ստուգելու նպատակով: Ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական ու դատավարական օպերատիվ հետախուզական բոլոր միջոցառումները դեպքի հանգամանքները  և հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղությամբ: 
Դիմում է ուղարկվում տուժողների կողմից նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղից ստացվում է պատասխան որ դիմումը ստացվել է և քննարկվել է ՀՀ ոստիականության ՔՀԴ վարչությունում, ինչն ուղարկվել է Մաշտոցի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար: Դիմումի կատարման վերաբերյալ սահմանվել է հսկողություն:
Ձեզ հասցեագրած դիմումը 07.12.2015թ. ուղարկվում է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից 15.12.2015թ. ստացվում է պատասխան, որ դիմումն ուղարկվել է գործը քննող վարույթն իրականացնող մարմին և անհրաժեշտ է գործի շրջանակներում ստուգել դիմումում նշված հանգամանքները և արդյունքների մասին հայտնել: 
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը 18.12.2015թ. տուժողների դիմումը ուղարկում է Երևան քաղաքի դատախազ Ա. Դավթյանին:
24.12.15. Երևան քաղաքի դատախազությունից ստացվում է գրություն այն մասին, որ նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու համար իրականացվում է պատշաճ դատավարականն ղեկավարում և դատախազական հսկողություն:
29.12.2015թ. ի պատախան ոստիկանության պետին հասցեագրված 14.12.2015թ. դիմումի, հայտնում են,որ հանցագործություն բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները վերցվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության անմիջական հսկողության տակ: 
30.12.2015թ. Երևան քաղաքի քննչական վարչությունից ստացված գրությամբ հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները քրեական գործի բազմակողմանիությունը, լրիվությւոնը և օբյեկտիվությունը  ապահովելու ուղղությամբ: 
14.01.2016թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բժնից ստացված գրությամբ հայտնվում է, որ տուժողների կողմից ՀՀ նախագահին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմմումը՝ քննարկվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, որը տարածքային կարգով ուղղարկվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, և բացահայտելու ուղղությամբ կատարվում են միջոցառւմներ, որոնք կրում են շարունակական բնույթ և գործը գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության  անմիջական հսկողության տակ: 
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության կայք էջին ուղարկում են հաղորդագրություն, վարույթն իրականացնող քննիչի՝ Սարգիս Մարգարյանի գործողությունների օրինականության նկատմամբ հայտնելով կասկած: 26.01.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Լ. Նավասարդյանը գրությւոն է ուղարկում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջ. Ֆարխոյանին, քննիչի գործողությունների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հետագա ընթացքը լուծելու համար: Ինչպես նաև նույն գրությունը՝ 01.02.2016թ. ուղարկվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին:
11.02.2016թ.  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված գրության հայտնում են, որ 14.12.15թ. ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումին հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ գործողություններ գործի բացահայտման ուղղությամբ: 
12.02.2016թ. ՀՀ քնչական կոմիտեիի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից գրություն է ուղարկվում Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջ. Ֆարխոյանին, քննիչ Ս. Մարգարյանի գործողությունների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ: 
17.02.2016թ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված գրությամբ հայտնում են, որ տուժողների դիմումը ստացվել և քննարկվել է ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում, որն ուղարկվել է ոստիկանության Մաշտոցի բաժին տարածքային կարգով հետագա ընթացքը լուծելու համար: Դիմումի կատարման վերաբերյալ սահմանվել է հսկողություն: 
25.02.2016թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից ուղարկված գրությամբ հայտնում են, որ տուժողների դիմումը ուղարկվել է իրենց մոտ, և կատարվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Այսքան ուղարկած դիմումներին ու նամակներին ստացվում են նույնաբովանդակ պատասխաններ, այն մասին որ կատարվում են ՕՀ միջոցառումներ, որոնք կրում են շարունակական բնույթ, գործը գտնվում է ոստիկանության անմիջական հսկողության ներքո: Սակայն դեռևս ոչ մի տեղաշարժ գործի վերաբերյալ տեղի չի ունեցել: Դեպքից անցել է արդեն 5 ամիս, բայց ոչ մի տեղաշարժ գործի վերաբերյալ  տեղի չի ունեցել: Գործը տարվում է փակման: Առկա տեսագրությունները, որում երևում են հանցանք կատարած անձինք, ուղարկված փորձաքննության արդյունքում պարզվեց իբր այդ տեսագրությունները պիտանի չէին անձի նույնականացման համար: Սակայն հստակ երևում են անձանց, կամ նրանցից առնվազն երկուսի դեմքը: Բացի այդ վարույթն իրականացնող մարմինը դեպքի վայրից առգրավվել է օղու շշեր, որոնք գործով ոչ մի տեղ չի երևում, ինչպես նաև հարևան տան տեսախցիկի ֆիքսած տեսագրությունն է առգրավվել, որում երևում է սպիտակ գույնի Վազ 2107 մակնիշի ավտոմեքենա, այդ ուղղությամբ ևս ոչ մի գործողոթյուն չի կատարվել, նույնիսկ հերքվում է այն փաստը, որ այդպիսի բան գոյություն ունի: Նույնիսկ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Ա. Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանը, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մարգարյանը,  Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջ. Ֆարխոյանը, տեսագրություներում երեևացող անձանցից Տ. Ավդալյանին տուժող Շ. Ալիյանի ճանաչմանը, Ս. Գրիգորյանը հակադարձեց, որ տեսագրությունում երևացող անձը ակնհայտ երևում է, որ ավելի երիտասարդ է, քան Տ. Ավդալյանը, բացի այդ արտաքին տվյալների վերաբերյալ նկարագրություն է անում, հետևաբար աչքի համար տեսանելի են անձանց դեմքերը, որոնցից կարելի անձի(անձանց) նկարագիր տալ: Այդ ամենից հետո փորձագետը տալիս է եզրակացություն, ըստ որի տեսագրությունների որակը բավարար չէ, անձի նույնականացման համար: Ցանկանում ենք կրկնակի փորձաքննություն նշանակվի, որին տուժողների մասնկացությունը ապահովվի, սակայն քննիչը մերժում է միջնորդությունը, պատճառաբանելով, որ կասկած հարուցող եզրակացությունը կասկածելի չէ: Բնական է, որ այդպես պետք է ասվեր, քանի որ գործի սկզբից մինչ այսօր տուժողները կասկած են ունեցել գործի չբացահայտմնա, շահագրգիռ անձանց գոյության համար, որն էլ նախաքննություն իրականացնող մարմինը իր քայլերը և կատարած գործողություններով հաստատում է: Միայն այն փաստը՝ տեսագրությունների առկայությունը արդեն իսկ բավարար էր գործի արագ բացահայտման համար, սակայն նախաքննական մարմինը իր ասելով իբր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն է իրականացնում, այդպիսով փորձելով թաքցնել իրական հանցագործներին: Եթե շահագրգռվածություն չլիներ այս գործի չբացահայտման համար, արդեն իսկ ձերբակալված անձինք կլիներ, թեկուզ միայն տեսանյութերի հիման վրա: Այլ դեպքերում մի վկայի սուտ ցուցմունքի հիման վրա անմեղ մարդկանց ձերբակալելով ու կալանավորելով չեն մտածում գործի բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության մասին: 
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին էլ է հասցեագրվել դիմում, որում խնդրել են պարզել դիմումում նշված տեղեկությունները և կատարել համապատասխան քայլեր. «15.10.2015թ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10149015 քրեական գործը, Շ. Ալիյանի և Թ. Սայդոյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ: Դեպքի օրը առգրավվել են մի շարք տեսանյութեր տեսանկարահանող սարքերից, որոնք ամենայն հավանականությամբ պետք է նկարած լինեն ավազակային հարձակում կատարած անձանց տեղաշարժը: Ավազակային հարձակում կատարելու մեջ տուժողները իսկզբանե կասկածել են Տահար Ավդալյանին, որին ճանաչել են նաև նկարով ճանաչման ներկայացնելու և տեսանյութերով ճանաչման ներկայացնելու ժամանակ: Ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երեք հոգի: Առգրավված բոլոր տեսանյութերում երևում են երեք անձինք, ովքեր միասին շարժվում են դեպի տուժողների բնակության վայր: Տուժողները բազմիցս մատնանշել են այդ ամենի մասին, սակայն որևէ արդյունք դեռևս չեն ստացել: Դեպքը տեղի է ունեցել 15.10.2015թ., որից անցել է յոթ ամսից ավել ժամանակ, սակայն որևէ տեղաշարժ վերը նշված գործի վերաբերյալ տեղի չի ունենում: Տուժողները տեղյակ չեն գործի ընթացքի մասին: Կասկածներ ունեն, որ այս գործի հետևում կանգնած են պաշտոնատար անձ(ինք), որ(ոնք) Տահար Ավդալյանի հետ գտնվում է(են) քավոր-սանիկ հարաբերությունների մեջ: Քանի որ Տ. Ավդալյանն ինքն է նշել, որ. «ինչքան ուզում են թող բողոքեն, անունս տան, միևնույնն է ոչինչ չի կարող փոխվել, քանի որ իմ քավոր Վիկտոր Գրիգորյանը դատախազ է, բոլոր հարցերը կկարգավորի»: Ինչպես նաև այսքան երկար ժամանակ անցնելով, այդքան տեսանյութեր, ապացույցներ լինեով հանդերձ դեռևս ոչ մի կասկածյալ, մեղադրյալ չներգրավվելը նախաքննական մարմնի կողմից, գալիս են հաստատելու տուժողների կասկածները: Խնդրում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել սույն գործի օբյեկիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու, Տահար Ավդալյանի մասնակցությունը հիմնավորող ապացույցները չանտեսելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնել, ինչպես նաև համապատասխան քայլեր ձեռարկել պարզելու համար Վիկտոր Գրիգորյան դատախազի գոյության և Տ. Ավդալյանի հետ իրենց հարաբերությունները պարզելու ուղությամբ»: Նշված դիմումի վերաբերյալ դեռևս ոչ մի պատասխան չի ստացվել: 
Դիմում բողոքները շարունակվում են ուղղվել համապատասխան պաշտոնատար անձանց, սակայն ոչ մեկ, որևէ քայլ չի կատարում, նույնաբովանդակ գրություններ են ուղարկում, որ Ձեր դիմումն ուսումնասիրվել է և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: 
Ամբողջ խնդիրը նրանումն է, որ գործի կոծկմամբ շահագրգռված է քննչական կոմիտեն, սակայն մեր բոլոր դիմում բողոքներն ուղարկվում են այնտեղ: Իմաստը չենք հասկանում ինչումն է կայանում, եթե մեր ամբողջ բողոքը քննչական կոմիտեից է, այդ թվում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Ա. Հովսեփյանից, ինչու են մեր դիմումներն ողարակում իրենց և ոչ մի գործողություն չեն կատարում: Նույնիսկ մի քանի անգամ դիմել ենք պարոն Հովսեփյանին, բայց անգամ պատասխան չենք ստացել:
Չենք հասկանում ինչ են ուզում այդ ամենով հասկացնել, որ գործը չի բացահայտվելու հույսեր մի փայփայեք, ու Ձեր դիմումներով մի ծանրաբեռնեք մեզ, միևնույնն է չենք պատասխանելու, թե այլ բան են ուզում հասկացնեն իրենց դրսևորած վարքագծով:
Սույն դիմումով խնդրում ենք, Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել գործը և ցուցումներ տալ համապատասխան անձանց գործի բացահայտման, ինչպես նաև մինչ օրս չբացահայտման պատճառների մասին:

Նախապես շնորհակալություն... 

Շիրին Ալիլյան

Հեռախոս 091-73-49--31 

Фото Mraz Avdoyan.
Նկարի մեջ մեր վրա հարձակվողներն են...

 

 

 

Read 4652 times

Media

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/