Լրահոս
Հաղորդագրություն - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 16:02
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 12:56
Ադրբեջանական ապատեղեկատվությունը - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:54
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:14
Վազգե՛ն, երկար ապրես... - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 06:12
ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:45
ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:35
Երկուշաբթի, 06 Հունիսի 2016 20:41

Թուրքիան կպատժի Գեմանիային Նամիբիայի միջոցով

Գերմանական Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը հանգիստ չի տալիս Ռ.Էրդողանի մանկլավիկներին...Էրդողանի "Արդարություն և զարգացում կուսակցության" անդամ,պատգամավոր Մեթին Քյուլունքը Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դժգոհելով Բունդեսթագի հայամետ որոշումից սպառնացել է գերմանացիներին,որ օրինագիծ է պատրաստում,որով առաջարկելու է Թուրքիայի օրենսդիր մարմնին ճանաչել Նամիբիայում 1904-1907 թթ-ին գերմանացիների կողմից իրագործած ցեղասպանությունը հերերո և նամա ցեղերի նկատմամբ,որի պատճառով սպանվել էին այդ ազգերի ներկայացուցիչների 80%-ը..."Եթե պատմաբանները ցանկանում են իմանալ,թե ինչպես են իրագործվում ցեղասպանությունները,ապա նրանք պետք է ուշադրություն դարձնեն Գերմանիայի,Նորվեգիայի և Անգլիայի վրա,քանի որ ցեղասպանությունները ծնվել,տարածվել և իրագործվել են Եվրոպայի շնորհիվ...Օրինակ՝նրանք պետք է ուսումնասիրեն անգլիացիների կողմից իրագործած ցեղասպանությունը Ավստրալիայում,ֆրանսիացիների կողմից՝Ալժիրում,գերմանացիների կողմից՝Նամիբիայում...",-շարունակել է իր զառանցաքնքը թուրք պատգամավորը...

Այս ամենը հիշեցնում է տրագիկոմեդիա...Զավեշտը նրանում է,որ հերերո և նամա ժողովուրդների նկատմամբ գերմանացիների կողմից իրականացված ցեղասպանությունը պաշտոնական Բեռլինը ճանաչել է 2004 թ-ին և ներողություն է խնդրել այդ ժողովուրդներից... Բացարձակ անտրամաբանական է,որ Անկարան փորձում է այդ ժողովուրդների ողբերգությունը օգտագործել Գերմանիային պատժելու համար,քանի որ գերմանացիները կատարելով "քայլ ձիով" և ընդունելով իրենց նախնիների գործած մեղքերը թույլ չեն տալիս,որ որևէ մեկը այդ ողբերգությունը օգտագործի սեփական նպատակներով և ի վնաս Գերմանիայի...Մի բան,որը չեն հասկանում Անկարայում և շարունակելով հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը թույլ են տալիս,որ շահագրգիռ կողմերը Հայոց ցեղասպանության "դամոկլյան սուրը" միշտ պահեն Թուրքիայի գլխին...
Հ.Գ.Չեմ զարմանա,եթե Նամիբիայի նախագահը ժամանակին Ալժիրի նախագահի պես Անկարային ցույց տա իր տեղը՝խորհուրդ տալով չմիջամտել իրենց ներքին և արտաքին գործերին...

Գագիկ Համբարյան

Read 2257 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/