Լրահոս
Արցախի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ 2017-ին ընդառաջ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 20:24
Հողիս պաշտպան հայ զինվոր հերոս ` ՀՐԱՉ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 16:52
Արմենակ Ուրֆանյան Նվիրյալները - հերոսապատում - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 13:54
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
Երկուշաբթի, 06 Հունիսի 2016 15:41

Մի պատմություն Հայ Զինվորի մասին

Առաջադրանք կար, պետք է չեզոքացնել թշնամու մի կրակակետ, որտեղից թշնամին կրակի տակ էր պահում դիրք գնացող ճանապարհը, որով դիրքապահ տղերքին հաց, մթերք, խմելու ջուր և այլ անհրաժեշտ ապրանքների էին մատակարարվում: Պատժիչ գործողություններով զբաղվող խմբի տղաներից մեկը հիվանդ էր, և չէր կարող մասնակցել գործողությանը: Խմբի հրամանատարը ընտրության առջև էր կանգնել, կամ պետք է սպասել մինչ ապաքինվի խմբի անդամը, կամ այլ խմբերից ներգրավի որևէ մեկին... Ինչպես միշտ , հրամանատարը գնաց քայլի, որը կոչվում է ռիսկային քայլ: Որոշեց , որ խմբի անդամին կփոխարինի ժամկետային զինծառայող: Չնայած հրամանատարի փորձառության ու մարդուն զգալու հոտառության վրա ոչ ոք չէր կասկածում, բայց վախենում էին տղանները, որ խմբում կարող է հայտնվի մեկը ով բերանբաց է, ով չունի այն արիությունը, որ կարողանա պատժի թշնամուն... Որոշվեց, խումբն արդեն ուներ նոր անդամ, հանձինս 14 ամիս զինվորական ծառայության մեջ գտնվող 19-ամյա Շիրակի մարզից մի զինծառայողի: Առաջադրանքը կատարելու համար խումբը և՛ բարոյահոգեբանորեն, և՛ թվաքանակով պատրաստ է: Բացի հրամանատարից , խմբի մնացած անդամները մի տեսակ թերահավատորեն էին մոտենում 19-ամյա նորեկին...
Գիշերվա մթության մեջ հաջողվեց անցնել թշնամու թիկունքը, որքան էլ զարմանալի էր տղերքի համար, 19-ամյա նորեկը իրեն վստահված գործողությունները կատարում էր շատ մեծ ճշգրտությամբ, տեղանքում կողմնորոշվում էր վարկյանապես: Հասավ գործողության ժամանակը, մի քանի վարկյանից խումբը նոր քննություն էր հանձնելու, նոր հերոսական քայլեր էր անելու, որի արդյունքում կլիներ ապահով ու անվտանգ կենսական նշանակություն ունեցող ճանապարհ... Հրամանատարի բռունցքը լուսնի լույսի տակ նշմարվեց, գործողության մեկնարկը տրված է... Թշնամին հանկարծակի եկավ, վստահված դիրքերը թողնում փախչում էին, կարծես թե հաջողվում է գործողությունը: 
,,Թշնամու ենթադրյալ զինանոցը պետք է կրակի տակ պահել,, ,- անցավ հրամանատարի մտքով, բայց խմբի տղաներից չկար որևէ մեկը, որ կատարեր երկրորդական դեր ու նրան հանձնարավեր ենթադրյալ զինանոցի վրա կրակ բացելը... Հրաշք կատարվեց, զինանոցը հօդս ցնդեց, տարածքը ցերեկվա պես լուսավորվեց, որի ներքո նշմարվեցին թշանմու փախչող կերպարանքները...
Լուսադեմին արդեն խումբը, առանց զոհերի և վիրավորների , առաջադրանքը գերազանց կատարած, մեր վերահսոկղության տակ գնտվող հատվածում էր: Իսկ արդեն մեկ օր անց, խմբի 19-ամյա նորեկը զորամասի հրամանատարության կողմից ներկայացվեց զինվորական գլխավոր հրամանատարությանը և նորեկին պարգևատրեցին խրախուսական պարգևներով... Նա կարողացել էր դիպուկ կրակային կրակով հօդս հանել թշնամու զինանոցը և տրամաբանական ավարտին հասցնել պատժիչ գործողությունը... Այդ օրվանից ժամկետային զինծառայողը դարձավ խմբի անբաժանելի անդամը և սկսեց բազում սխրանքներ գործել իր մարտական ընկերների հետ...

Կարեն Հովհաննիսյան

 

Read 2206 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/