Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Շաբաթ, 04 Հունիսի 2016 16:54

Կեցցե՛ն Ալիևները՝Առաջին Հանրապետության հիմնադիրները

Սեփական և հարևան երկրների պատմություն կեղծելն Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ...Ընդամենը 98- ամյակը մի քանի օր առաջ բոլորած ադրբեջանցի ազգն իրեն շատ վատ է զգում այնպիսի հնագույն ազգերի կողքին,ինչպիսիք են հայերը,վրացիները և պարսիկները...Այս ամենը ստիպում է պաշտոնական Բաքվին կեղծել տարածաշրջանի ժողովուրդների պատմությունը՝սեփականաշնորհելով հարևան ժողովուրդների տարածքները,մշակույթը,կրոնը,ճարտարապետությունը և այլն...Սակայն, պնակալեզության և "օճառվելու" վարպետ ազերի պաշտոնյաներն ավելի հեռուն են գնում՝կեղծելով նույնիսկ սեփական ազգի առաջին տարիների պատմությունը...Մայիսի 28-ին ընդառաջ՝ ուսման ոլորտում ձեռք բերած հաջողությունների և Հանրապետության օրվա կապակցությամբ (1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը) Սումգայիթի կրթության վարչությունը որոշել է պարգևատրել քաղաքի դպրոցականներին...Այն ընդունված կարգ է գրեթե բոլոր երկրներում...Սակայն աշակերտներին բաժանված դիպլոմների վրա՝աջ և ձախ անկյուններում, չգիտես ինչու, պատկերված են եղել Ադրբեջանի երրորդ հանրապետության երրորդ և չորրորդ նախագահներ՝Հեյդար և Իլհամ Ալիևները (տե՛ս լուսանկարը),այլ ոչ թե Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրական հիմնադիրներ՝անգլիացի գեներալ Թոմսոնը և Նուրի փաշան...Կամ գոնե պատկերեին նրանց խամաճիկներ՝Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեին և առաջին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն... 

Սումգայիթցի դպրոցականներին բաժանված դիպլոմների "բովանդակությունից" կարելի է ասել,որ Իլհամ Ալիևի ստրկամիտ պաշտոնյաների թեթև ձեռամբ Հեյդար և Իլհամ Ալիևները դարձան նաև 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիրներ... 
Հավելեմ,որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը Ադրբեջանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Մութալիբովին անվանել էր դավաճան,իսկ երկրորդ նախագահ Էլչիբեյին՝անիրազեկ...Այս պատվոգրերը և Մեհտիևի մտքերը նույն "օպերայից" են...

Գագիկ Համբարյան

Read 2845 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/