Լրահոս
Ոչնչացված ասկյարները պետք է մնան "չեզոք գոտում" - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 14:31
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 05:30
Քառօրյա պատերազմ Ապրիլյան պատերազմ - Կիրակի, Փետրվարի 26, 2017, ժ. 18:35
Հինգշաբթի, 12 Հունվարի 2017 03:22

Գրիգոր Սահակյանի բանաստեղծություններից

 

ՍՐՏԻՍ ՏԻՐՈՒՀՈՒՆ
Կբերե'մ քեզ, իմ սիրելի՜ս, սեգ սարերից`
Ալպիական ծաղիկների բույրերն անու՜շ,
Անտառների ու դաշտերի զովը քնքու՜շ...
 
Կբերե'մ քեզ, իմ սիրելի՜ս, ծովերից խոր`
Մարգարիտնե՜ր, գոհա՜ր, մարջա՜ն,
Հակի՜նթ, զմրու՜խտ, շարա՜ն-շարա՜ն...
 
Կբերե'մ քեզ, իմ սիրելի՜ս , անհուն երկնքից`
Փա՜յլն աստղերի, լուսնից ժպի՜տ, շո՜ղն արեվի,
Ջի՜նջ լազուրի, ծիածանի գույները վա՜ռ...
 
Կբերե'մ քեզ, իմ սիրելի՜ս , քեզ նվիրե'մ,
Հոգուս խորքում ծլարձակած, ի'նձ կյանք տված,
Սրտիս ամեն բաբախի հետ, ի'նձ շունչ տված,
Ծաղիկների բույրով օծվա՜ծ,
Զեփյուռների շաղով ցողվա՜ծ,
Վառ արևի ջե՜րմ շողերով,
Լուսնի ժպի՜տ` աստղափայլո'վ,
Խաս ու ղումաշ, անգի՜ն զարդով,
Երկրայի'ն, նու՜րբ ու անու՜շ,
Անմնացորդ նվիրումո՜վ,
Սե՜րս քնքու՜շ...
 

 

 
ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Ասա', սիրելի՜ս, որտե՞ղ քեզ փնտրեմ,
Թևերս բացած դեպի քեզ ճախրե՜մ,
Թոթափե'մ փոշին` սիրո, կարոտի,
Փոթորկուն սիրուս օվկյանին հասնե'մ;
 
Հոգուդ դռնից ինչպե՞ս ներս մտնե'մ,
Թախծոտ հայացքով աչքերի'դ նայեմ,
Սերս, կարոտս ինչպե՞ս քեզ պատմեմ,
Սիրտս սիրով լի, ես ինչպե՞ս բացե'մ:
 
Արդյոք հիշու՞մ էս օրն այն գեղեցիկ,
Երբ հանդիպեցի'ն մեր աչքերն իրար,
Ամոթխած համբու՜յր տվեցին իրար,
Սե՜ր` շշնջացին մեր շուրթերն իրար:
 
Ա՜խ, ի՜նչ քնքշորեն շոյեցի'ն իրար,
Առաջին անգամ մատները մեր նուրբ,
Հպվելուց իրար թեթև՜ դողղացին,
Ու կարմրեցի՜ն այտերն ամոթից:
 
Սիրո մեղեդու գրկում անմոռա՜ց,
Մենք պարու՜մ էինք տանգոն առաջին,
Երջանկությու՜նն էր թևածում օդում,
Ու չկա'ր ոչ-ոք, միայն` ԵՍ ու ԴՈւ:
 
Իսկ հիմա, հոգի՜ս, կարոտն է խեղդու'մ,
Սիրահար սրտիս` թախիծն է տիրու'մ,
Օրերն անցնում են տխուր ու տրտում,
Քո սե՜րն է միայն իմ շնչին տիրու'մ:
 
Սիրու'մ եմ, հոգի՜ս, սիրում միայն քեզ,
Անունդ շուրթիս` կանչում միայն քեզ,
Կյանքս` սիրելի՜ս, ընծա` միայն քեզ,
Ի' լուր աշխարհի` սե՜րս միայն քեզ:
 
Միայն քեզնո՜վ եմ շնչու'մ ու ապրու'մ,
Երջանկությունս` ք'ո գրկում տեսնում,
Լուսաբացն ես դու ի'մ մայրամուտի,
Միայն քո սե՜րն է ի'մ սրտում ապրու'մ:
11.01.2017
 
 
ՆԵՐԻՐ ՍԻՐԵԼԻՍ
Ների'ր, սիրելի՜ս,
Որ շա'տ ցանկացա աշխարհը գրկե՜լ,
Աշխարհի գրկում` քեզ գիրկս առնե'լ...
Ների'ր, սիրելի՜ս,
Որ շա'տ ցանկացա երջանի՜կ լինել,
Երջանկությունը` քո' տեսքով գրկե՜լ...
Ների'ր, սիրելի՜ս,
Որ շա'տ ցանկացա ցավս ամոքե'լ,
Ցավս հոգեհա'ն, քեզանո՜վ բուժե'լ...
Ների'ր, սիրելի՜ս,
Որ շա'տ ցանկացա կրկին քեզ սիրե՜լ,
Կրկին քո սիրով սի՜րտս պարուրել...
Ների՜ր, սիրելի՜ս,
Որ շա՜տ ցանկացա՜ .
 
 
ԵՐԲ ՍՐՏՈՒՄԴ ՍԵՐ ԿԱ
Երբ սրտումդ սե՜ր կա, ջերմությու՜ն,
Ձմռան բուքն էլ է գարնան պես բուրու՜մ...
Ինչքա՜ն էլ որ հեռու լինե'ս,
Գիրկս քո'նն է` ի՜մ սիրելի,
Ջերմությունը` սրտի'ս, հոգու'ս,
Միայն քոնն է` ի՜մ պաշտելի:
Ձմռան շունչը քեզ չի' հասնի,
Դու չե'ս մրսի ու սարսռա,
Իմ ջերմության, սիրո՜ բոցը,
Գարնան ջերմո՜վ քեզ կգրկի:
Հոգուս բորբոք բոցերի մե'ջ,
Ձմռան բուքը` զո՜վ կդառնա,
Փաթիլները` վարդի թերթեր,
Քեզ կգրկե՜ն գարնան բույրով:
Երբ սրտումդ սե՜ր կա, ջերմությու՜ն,
Ձմռան բուքն էլ է գարնան պես բուրու՜մ...
18.10.2016
 
 
ՄՈՐՄՈՔ
 
Օրերս էն մթնու'մ այն նստարանին,
Ուր խորտակվեցի՜ աչքերիդ ծովում,
Աչքեր` մի'նչ այսօր դյութու՜մ էն, կանչու՜մ,
Ուր իրար գրկում դարձա'նք մի մարմին,
Մի' հոգի, մի' շունչ, մի' սիրտ բոցավառ,
Ուր շնչիս դիպա'վ բույրը մարմնիդ,
Բույրը աղջկական, մաքու՜ր, անաղարտ,
Ուր շշնջացի շուրթերի'դ քաղցրանուշ`
Սիրու՜մ եմ քեզ, սիրու՜մ, սիրելի՜ս,
Ուր վաելեցի համբու՜յրն առաջին,
Համբույրը քաղցր, շուրթերից անուշ...
Գիշերս է լուսանու'մ այն նստարանին...
 
11.01.2017.
 
 
հեղինակ ԳՐԻԳՈՐ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Read 779 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/