Լրահոս
Հաղորդագրություն - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 18:54
Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 17:42
ArmComedy 580 - Երգ երգոց - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 15:49
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 05:06
Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016 20:59

Թուրքիան կճանա՞չի Ղրիմը՝Ռուսաստանի մաս

 

Ռուս-թուրքական "սիրավեպն" այնքան է խորացել,որ նեոօսմանիզմի ջատագով,Թուրքիայի բռնապետ Ռ.Էրդողանը նույնիսկ կարող է Թուրքիային "պատկանող" Ղրիմը,որն օկուպացվել է ՌԴ-ի կողմից, ճանաչել որպես Ռուսաստանի մաս...
Ղրիմում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նոյեմբերի 23-ին թերակղզի է ժամանել բավական "ծանրակշիռ" թուրքական պատվիրակություն...Ըստ "Российская газета"-ի պատվիրակության մեջ են եղել Էրդողանի հարազատ կուսակցության ներկայացուցիչ,պատգամավոր Հասան Ջենգիզը,Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Երլին,Անկարայի փոխքաղաքպետ Ահմեդ Թունջը և Էրդողանի զարմիկ Մեհմեդ Մութլուն...Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած է եղել 30 հոգուց...Գլխավոր հարցը,որը քննարկվել է պատվիրակության և Ղրիմի ղեկավարության միջև՝ուղիղ ավիաչվերթների բացման հարցն է թուրքական քաղաքների և Սիմֆերոպոլի միջև...
Ղրիմ այցելած թուրքերը "հաճելի զարմացած" են այնտեղ բնակվող թաթարների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի վարած քաղաքկանությունից և մեղադրել են Արևմուտքին Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ ստահոդ լուրեր տարածելու մեջ..."Խեղճ" թուրքերը հիմա էլ "միամիտ" ռուսներին ուզում են համոզել,որ նրանք Ղրիմի վերաբերյալ տեղեկությունները ստանում են հակառուսական և հակաթուրքական կողմորոշում ունեցող Արևմուտքից...Ի՞սկ ինչով է զբաղվել միչև հիմա Ուկրաինայի Ռադայի պատգամավոր,իր հակահայկական բարբաջանքներով հայտնի Թուրքիայի գործակալ Մուստաֆա Ջեմիլևը և նրա գործընկերները...Նրանք էլ են սխալ տեղեկություններ հայտնե՞լ Անկարա....
Որոշ ժամանակ առաջ էլ Էրդողանը Պուտինին համոզել էր,որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Էրդողանի թշնամիների հրամանով...Անկարայում "մոռացել" են,թե ինչպես հաջորդ օրը Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ա.Դավութօղլուն հայտարարեց,որ հենց ինքն է հրաման տվել խոցել ռուսական ինքնաթիռը և թուրքերը ԵՐԲԵՔ ներողություն չեն խնդրի Պուտինից...ՌԴ նախագահը "մոռացել" է այդ մասին...Ի դեպ,մինչև վերջ էլ ներողություն չխնդրեցին...Մերձպուտինյան շրջապատը Պուտինին հասցեագրված Էրդողանի նամակը ռուսաստանցիներին փորձեց ներկայացնել որպես "ներողություն-նամակ",սակայն այն շատ արագ հերքվեց հենց նույն ռուսաստանցի թուրքագետների կողմից...
Ռուս-թուրքական հարաբերությունները կագավորելու համար Անկարան և Բաքուն գնել են մինչև վերջերս իր հակաթուրքական կեցվածքով հայտնի Վ.Ժիրինովսկուն,ով այս օրերին Էրդողանի հրավերով գտնվում է Անկարայում...
Ռուս քաղաքական գործիչները երբեք դասեր չքաղեցին 12-ու ռուս-թուրքական պատերազմներից...Երբեք չհասկացան,որ թուրքերի համար Ռուսաստանը ՄԻՇՏ էլ թշնամի է եղել ու ԿՄՆԱ...Կարևորն այն է,որ Պուտին-Էրդողան "սիրավեպի" արդյունքում կրկին չտուժի հայ ժողովուրդը,ինչպես դա եղավ Քեմալ-Լենին "ֆլիրտի" ժամանակ 20-րդ դարի սկզբին,երբ նույն Լենինի տրամադրած զենքվ և ոսկով թուրքերը վերջնական հաշվեհարդար տեսան նախկին Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի նկատմամբ,իսկ բոլշևիկների առաջնորդն էլ ռուս-թուրքական բարեկամության ամրապնդմանն ընդառաջ պատմական Հայաստանի հողերի մեծ մասը նվիրեց փոքրասիական և կովկասյան թուրքերին...Իսկ թուրքերն էլ որպես շնորհակալություն ընկան Մոսկվայի թշնամիների գիրկը,իսկ հետո էլ դարձան ՆԱՏՕ-ի անդամ...Պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի ամեն տեսակ ֆորս մաժորային իրավիճակների,քանի որ Մոսկվայի և Անկարայի մերձեցման հետանքներն անկանխատեսելի են և մեզ համար վտանգներ պարունակող...
Հ.Գ.Ժամանակին Լենինին խաբելու համար,որ Թուրքիան սոցիալիստական երկիր է դառնալու, Մ.Քեմալն ընդամենը "կարմրով ներկեց" Թուրքիայի դրոշը...Տեսնես Էրդողանը Պուտինի քթից ման տալու համար ի՞նչ է հնարելու...Անկարայում վաղուց են խոսում Պուտինյան ԵՏՄ-ին կամ Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ դառնալու մասին...Սակայն 1952 թ-ից ի վեր Անկարան անդամակցում է ՆԱՏՕ-ին և հիմա էլ երազում է դառնալ Եվրամիության անդամ...
Հետաքրքի՞ր է,Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջինն այդ կազմակերպությունից կճանաչի Ղրիմը՝ Ռուսաստանի մաս,թե դա այդպես էլ հռետորաբանություն էլ կմնա,իսկ այսպիսի այցերն էլ Պուտինին խաբելու հերթական քայլերից է...

Գագիկ Համբարյան

Read 1577 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/