Լրահոս
ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:47
ԷՅՆՇՏԵՅՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:17
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Հունվարի 20, 2017, ժ. 07:53
Երկուշաբթի, 03 Հոկտեմբերի 2016 17:50

Կոմանդոս. «Վիգեն Սարգսյանին դա կհաջողվի» aravot.am

Գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Վիգեն Սարգսյանի՝  պաշտպանության նախարար նշանակելը դրական համարեց: Թե ինչպիսի նախարար կարող է լինել պարոն Սարգսյանը,  Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Բանակը միայն նախարարը չէ, բանակի ուղեղը գլխավոր շտաբն է: Նախարարը ռազմաքաղաքական դեմք է, եւ նա ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում: Նորմալ է, որ նրան են նշանակել, եւ ամենեւին պարտադիր չէ ռազմական դեմք լինի: Շատ երկրներում այդպես է, ուղղակի քաղաքական, ռազմաքաղաքական  դեմք են նշանակում պաշտպանության նախարարի պաշտոնում»: Արկադի Տեր-Թադեւոսյանի  խոսքերով՝ Վիգեն Սարգսյանի գործն ավելի շատ լինելու է քաղաքական ուղղվածության.«Որպեսզի աշխարհին համոզի մեր երկրի քաղաքականությունը: Դա Վիգեն Սարգսյանին կհաջողվի»: Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, որը ռազմական կրթություն չունի, ռազմական գործողությունների չի մասնակցել, պատերազմական իրավիճակում կարո՞ղ է արագ,  ճիշտ եւ ռազմավարական  որոշում կայացնել, թե՞ նման դեպքերում ՀՀ նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետք է որոշի, մեր այս հարցին գեներալ-մայորը պատասխանեց.«Ամեն դեպքում բոլորը հարցերը որոշելու է գլխավոր շտաբը, կամ  նախարարն ու  նախագահը»: Արկադի Տեր-Թադեւոսյանը Մովսես Հակոբյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  նշանակելու մասին էլ ասաց. «Սա միակ լավ որոշումն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Ամբողջական՝ .aravot.am

Read 5543 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/