Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2016 11:42

Անցյալի ամենահիմնական սխալն այն է եղել, որ քաղաքը զարգացման ռազմավարական ծրագիր չի ունեցել և լուծել է զուտ մարտավարական, այսրոպեական խնդիրներ:


Աշտարակի քաղաքապետի թեկնածու Ռազմիկ Տերտրյանը ներկայացրել է իր կարծիքը:Ինչպես նաև ներկայացրել է իր ծրագրրը և տեսլականը :

Անցյալի ամենահիմնական սխալն այն է եղել, որ քաղաքը զարգացման ռազմավարական ծրագիր չի ունեցել և լուծել է զուտ մարտավարական, այսրոպեական խնդիրներ: Վերանորոգվել են քաղաքի փողոցները, խմելու և ոռոգման ջրագծերը, էլեկտրահաղորդման, գազամատակարարման գծերը, մյուս ենթակառուցվածքները, սակայն խնդիրն ամբողջովին լուծել չի հաջողվել: Հաջորդ տարում նույն հիմնահարցերն առավել սրվել են և նախորդ տարվա բյուջեի մնացորդները, ինչպես նաև այդ տարվա բյուջեի միջոցները դարձյալ ուղղվել են նույն նպատակներին:
Համայնքը միջոցներ չի ունեցել նոր աշխատատեղեր բացելու, մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու, քաղաքի տնտեսությունը կայացնելու և հզորացնելու համար: Այսինքն, չի իրականացվել քաղաքապետարանի հիմնական խնդիրը՝ քաղաքը դարձնել բարեկեցիկ, գրավիչ, զարգացող բնակավայր: Եվ այսօր ունենք այն՝ ինչ ունենք: 
Այս վիճակից դուրս գալու միակ տարբերակը հիմնավորված ռազմավարական խնդիրների առաջադրումն է և դրանց լուծման ուղիների ու միջոցների բացահայտումը:
Եվ այսօր ես ձեզ ներկայացնում եմ քաղաքի ռազմավարական զարգացման իմ տեսլականը: Դատեք ինքներդ:
Մեր քաղաքը, ինչպես հանրապետության բոլոր բնակավայրերը, սեփական արտադրության կազմակերպման, դրանից եկամուտներ ստանալու և իր բյուջեն համալրելու համար ոչինչ չի արել: Այսպիսի խնդիր մեր ոչ մի համայնքի առջև բացարձակապես չի դրվել:
Իսկ այստեղ հսկայական հնարավորություններ կան:
Խոսենք փաստերի և թվերի լեզվով:

Ռազմավարական նպատակ 1.

Քաղաքապետարանին կից կազմակերպել տարբեր տիպի արտադրություններ:

1.ա. Աշտարակի քաղաքապետարանը իր սեփականության հարյուրավոր հեկտար հողեր ունի: Բայց դրանք չեն մշակվում: 
Ես իմ3առաջնահերթ նպատակն եմ համարում դրանք մշակության մեջ ներգրավելու հրամայականը:
Եթե շրջանառության մեջ դրվի 100 հեկտար հող և յուրաքանչյուր հեկտարից ստացվի 1000 դոլարին համարժեք դրամի զուտ շահույթ, (որը, ինչպես ցույց են տալիս մեր հաշվարկները, լիովին հնարավոր է), ապա քաղաքի բյուջե լրացուցիչ 100 000 ԱՄՆ դոլարի եկամուտ կապահովվի:
Իհարկե, դրա համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն, որոնք քաղաքապետարանը ներկայումս չունի:
Բայց դրանց ձեռքբերման բավականին շատ աղբյուրներ կան, որոնք մինչև հիմա, ցավոք, չեն օգտագործվել: Կան միջազգային կազմակերպություններ, անհատ ներդրողներ, բարերարներ, որոնք նախընտրում են աշխատել միայն տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Իմ նախկին աշխատանքների ընթացքում ես բավականին շատ եմ հարաբերվել նման կառույցների հետ և շատ լավ եմ պատկերացնում նրանց ներկայացրած պահանջների խորությունը: Եվ վստահ եմ, որ կկարողանամ ապահովել դրանք:
Նրանցից ոմանց հետ արդեն նախնական բանակցություններ վարել եմ: Ներկայումս աշխատում ենք այդ ծրագրերի վրա և, եթե ընտրվեմ, ապա այդ կազմակերպություններին կներկանայացնեմ դրանք: Համոզված եմ, որ այդ ծրագրերը հավանության կարժանանան և անպայման կֆինանսավորվեն:
Այդ ծրագրերի բաղկացուցիչ մասերն են գյուղատնտեսական նոր տեխնիկայի ձեռքբերումը, պահեստային տնտեսության և վերամշակող արտադրությունների կազմակերպումը, առևտրի կետերի բացումն ու արտադրանքի իրացումը: 
Որպես լրացուցիչ արդյունք, կբացվեն հարյուրավոր աշխատատեղեր և մեր քաղաքացիները լրացուցիչ վաստակ ունենալու հնարավորություն կստանան:
1.բ. Մենք մտադիր ենք ֆիանանսավորման նման աղբյուրների ներգրավմամբ քաղաքում ստեղծել մանկական տրիկոտաժի և սպիտակեղենի արտադրության փոքր ձեռնարկություններ, որոնց արտադրանքը կիրացվի մեր մանկապարտեզներում և խանութներում:
1.գ. Հետագայում մենք նպատակ ունենք ընդարձակելու այդ արտադրությունները և մեր արտադրանքը մրցակից դարձնել թուրքական կամ չինական նմանատիպ արտադրանքների նկատմամբ: Եվ եթե մեզ հաջողվի դա, ապա քաղաքը հնարավորություն կունենա իր արտադրանքը դուրս բերել այլ մարզերի, ինչու չէ՝ նաև այլ երկրների շուկաներ: Իսկ հեռագնա նպատակներն ավելի ընդգրկուն են:
1.դ. Ծրագրեր կան նաև տնայնագործական արտադրությունների կազմակերպման ուղղությամբ: Նման գործընթաց աշխարհի շատ երկրներում է իրականանում: Դա, սովորաբար, մեծ ծախսեր չի պահանջում, մարդիկ չեն կտրվելու իրենց տնից, իսկ արտադրանքի իրացումը և կանոնավոր եկամուտների ստացումը երաշխավորվում է:
Խոսքը, նախ և առաջ, քաղաքում տնայնագործական ձեռագործ գորգագործության հիմնման մասին է: Այս ուղղությամբ պատրաստ են ներդրումներ կատարել և արտադրանքն իրացնել մեր բարեկամ պարսիկ գործարարները: Սա, անկասկած, հարյուրավոր լրացուցիչ աշխատատեղեր կբացի Աշտարակում:
Կդիտարկվեն նաև այլ արտադրությունների կազմակերպման հնարավորություններ: Դրանց շրջանակի մասին մենք որոշակի պատկերացումներ ունենք, համահիմնադիրների ցուցակը պատրաստ է: 
Իմ ընտրության դեպքում այդ աշխատանքները կսկսվեն և թափ կստանան:

 

Read 1065 times

Media

https://www.facebook.com/RazmikTerteryan1970/videos/1122944871116808/

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/