Լրահոս
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2016 08:14

Ընկճախտը հաղթահարելու աստվածաշնչյան 5 մեթոդ

Եթե Գուգլում որոնենք «ինչպես հաղթահարել սթրեսը», ապա այն կներկայացնի մեզ 70 միլիոն տարբերակ: Խնդիրն այն է, որ հաճախ մենք փորձում ենք բուժել ախտանիշները՝ պատճառն ու հիմքը դիտարկելու փոխարեն: Մեր ունեցած ռեսուրսների՝ հույզերի, էներգիայի և ինտելեկտի մշտական պահանջը իր ազդեցությունն է ունենում մեր հոգու, շնչի և մարմնի վրա: Որպես քրիստոնյաներ՝ ինչպե՞ս պետք է կարգավորենք այդ պահանջները և վերացնենք ընկճախտի հետևանքները: Նախ, ինչպես նշեցինք, պետք է խնդիրը արմատից դիտարկել. գուցե դա աշխատանքն է, առողջությունը, հարաբերությունները, խաղաղության բացակայությունը և այլն:

Իհարկե՛, շատ են նաև արտաքին գործոնները, բայց պատճառները հիմնականում ներքին են լինում, օրինակ՝ գուցե մեր կյանքի իրավիճակներից մեր ունեցած մշտական դժգոհությունը, որն արտահայտվում է տրտունջով:

Ստորև բերված մեթոդները միջոց են՝ մեր սրտերը կրկին Աստծո վրա կենտրոնացնելու.

Երկրպագել: Երկրպագությունը ձևավորում է մեր մեջ գոհացող սիրտ և թույլ չի տալիս, որ մեր ներսում մնա բարկություն, զայրույթ ու անհանգստություն: Եթե սեփական խոսքերով չի ստացվում երկրպագել, ապա երկրպագեք Աստծո Խոսքով (Եբրայեցիս 12.28, Սաղմոս 95, 100):

Աղոթել: Թվում է, թե աղոթքի մեջ ոչ մի դժվար բան չկա, բայց երբեմն այն ավելի դժվար է, քան կարող է թվալ: Աղոթքը Աստծո վրա կենտրոնացում է պահանջում: Այն երկրայինից մեր ուշադրությունը կենտրոնացնում է երկնային Հոր վրա (Ա Թեսաղոնիկեցիս 5.17, Երեմիա 29.11-14, Ա Հովհաննես 5.14-15):

Օգնություն խնդրել: Երբ գալիս է հուսահատությունը, ճիշտ ժամանակն է աղոթք անելու և վազելու մեր հոգևոր եղբայր-քույրերի մոտ: Մենք միշտ ունենք քրիստոնյաների հետ հաղորդակցման կարիք, սա օգնում է մեզ մնալ ճիշտ ուղու վրա (Հռոմեացիս 12.4-5, Առակաց 11.2, Ելից 18.14-15):

Համայնք փնտրել: Քրիստոսի մարմնում մենք միաբան ենք, և միաբանությունը զորացնում է մեզ, երբ մենք թույլ ենք կամ օգնության կարիք ունենք: Այն հիշեցնում է մեզ մեր հանդեպ Աստծո հավատարմության մասին: Հակառակվի՛ր Քրիստոսի մարմնից հեռանալու քո ներսի ձգտմանը (եթե այն կա), երբ քեզ հուսահատ ես զգում: Այլապես հուսահատությունը մեկ քայլ ևս կմոտենա քեզ (Եբրայեցիս 10.24-25, Ա Կորնթացիս 12.25-27):

Կարդալ Աստծո Խոսք: Աստծո Խոսքը բազմիցս է հիշեցնում մեզ, թե ինչու անհանգստությունը Աստծուց չի գալիս: Կենտրոնացեք Աստծո Խոսքի ճշմարտության վրա և հրավիրեք Սուրբ Հոգուն՝ գործելու ձեր կյանքում (Բ Տիմոթեոս 3.16, Սաղմոս 119.105):

Քննության ենթարկել սեփական «լուծը»: Գաղատացիս 6-ը հորդորում է մեզ մեկս մյուսի բեռը վեր առնել՝ որպես իրար սիրող հարևաններ, և հորդորում մեզ Քրիստոսին նմանվել: Բայց նաև Պողոս առաքյալը գրում է. «Ամեն մեկն իր բեռը պիտի վեր առնի»: Ուրեմն ամեն մեկը պատասխանատու պետք է լինի իր կյանքի ու իր «բեռի» համար: Փաստորեն, այլևս պետք չէ մեղադրել ոչ ոքի, եթե ընկճվել ես: Քննի՛ր կյանքդ. գուցե երբեմն կարիք ունես «ոչ» ասելու, թեթևացնելու քո բեռը, կամ ազատվելու որոշ հարաբերություններից քո կյանքում: Հիշի՛ր՝ մենք ծառայում ենք զորավոր, ամենակարող Աստծուն, Ով թագավորում է մեր կյանքի ամեն չնչին մանրուքի վրա և խոստացել է ամեն բան բարիի գործակից անել նրանց կյանքում, ովքեր ճշմարտապես սիրում են Իրեն ու պահում Իր պատվիրանները:

Էլիզաբեթ Մոյեր

crossnews.am

Read 2623 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/