Լրահոս
ՈՒղիղ Միացում Արցախի Հանրային TV ընկերություն - Երկուշաբթի, Փետրվարի 20, 2017, ժ. 06:17
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Հինգշաբթի, 28 Հուլիսի 2016 11:15

Նա կուրացավ և որոշեց այլևս դպրոց չգնալ…

Մոսկովյան դպրոցներից մեկում մի տղա դադարում է դպրոց գնալ:


 

Մեկ շաբաթ, երկու… դասընկերները սկսում են անհանգստանալ: Լյովան հեռախոս չուներ, ուստի, ուսուցչուհու խորհրդով, երեխաները որոշում են գնալ իրենց դասընկերոջ տուն:

Թակում են դուռը, և այն բացում է տղայի մայրը՝ դեմքի շատ տխուր արտահայտությամբ: Երեխաները ողջունում են և անմիջապես հարցնում.

- Ինչո՞ւ Լյովան դասի չի գալիս:

Մայրը տխուր պատասխանում է.

-Նա այլևս ձեզ հետ չի սովորի: Նրան վիրահատել են, վիրահատությունն անհաջող է անցել, և Լյովան կուրացել է, նա ինքնուրույն չի կարողանա քայլել:

Երեխաները մի պահ լռում են, զարմացած միմյանց են նայում, և հանկարծ ինչ-որ մեկը առաջարկում է.

- Իսկ մենք հերթով նրան դպրոց կտանենք:

- Եվ տուն կուղեկցենք:

- Եվ կօգնենք դասերն անել,- իրար հերթ չտալով՝ բացականչում էին երեխաները:

Տղայի մոր աչքերում արցունքներ են հայտնվում: Նա երեխաներին ուղեկցում է սենյակ: Քիչ հետո պահարաններից բռնվելով՝ ներս է մտնում Լյովան՝ վիրակապված աչքերով: Երեխաները քարանում են… Միայն այդ ժամանակ են նրանք հասկանում, թե իրականում ինչպիսի դժբախտություն է պատահել իրենց ընկերոջ հետ: Տղան դժվարությամբ ասում է.

- Բարև ձեզ:

Եվ այդ պահին բոլորը միաժամանակ սկսում են.

- Ես վաղը կգամ քո հետևից ու կտանեմ դպրոց:

- Իսկ ես կպատմեմ, թե ինչ ենք անցել հանրահաշվի ժամին:

- Իսկ ես կպատմեմ պատմության դասը:

Լյովան չգիտեր, թե ում լսեր և միայն շփոթված գլուխն էր թափահարում: Մոր աչքերից անդադար հոսում էին արցունքները:

Տնից դուրս գալուն պես՝ երեխաները գրաֆիկ են կազմում, թե ով երբ է այցելելու տղային, ով, որ առարկան է բացատրելու նրան, ով երբ է նրան դպրոց ուղեկցելու, զբոսնելու նրա հետ:

Դպրոցում այն տղան, ով նստում էր Լյովայի կողքին, կամաց նրան պատմում էր, թե դասի ժամանակ ուսուցչուհին ինչ է գրում գրատախտակին: Երբ տղան դաս էր պատասխանում, ամբողջ դասարանը քարացած նրան էր լսում, և նրա բարձր գնահատականների համար ավելի էին ուրախանում, քան իրենց սեփական հաջողությունների:

Լյովան շատ լավ էր սովորում: Դասընկերները նույնպես սկսել էին ավելի լավ սովորել. չէ՞ որ որպեսզի կարողանային դժվարության մեջ հայտնված իրենց ընկերոջը բացատրել դասը, նախ պետք է իրենք հասկանային այն: Եվ երեխաները ջանք էին գործադրում դրա համար:

Բացի այդ, ձմռանը նրանք տղային տանում էին սահադաշտ: Լյովան շատ էր սիրում դասական երաժշտություն, և դասընկերները նրա հետ գնում էին սիմֆոնիկ համերգների…

Լյովան դպրոցն ավարտում է ոսկե մեդալով և այնուհետ ընդունվում համալսարան: Այնտեղ նույնպես հայտնվում են ընկերներ, ովքեր դառնում են նրա աչքերը: Համալսարանից հետո Լյովան շարունակում է սովորել և, վերջիվերջո, դառնում է հանրաճանաչ մաթեմատիկոս, ակադեմիկոս Պոնտրյագինը:

Լև Սեմյոնովիչ Պոնտրյագինը 20-րդ դարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկն է եղել: Նա մեծ ներդրում է ունեցել հանրահաշվական և դիֆերենցիալ տեղաբանության, տատանումների թեորիայի, վարիացիոն հաշվարկների և կառավարման տեսության մեջ:

Read 2752 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/