Լրահոս
Արցախի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ 2017-ին ընդառաջ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 20:24
Հողիս պաշտպան հայ զինվոր հերոս ` ՀՐԱՉ - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 16:52
Արմենակ Ուրֆանյան Նվիրյալները - հերոսապատում - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 13:54
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
Ուրբաթ, 06 Հունվարի 2017 16:08

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի..».Ամեն

.Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է
Թող Քրիստոս Հիսուսը ծնվի յուրաքանչյուրիս սրտում և Իր Լույսը բերի մեր կյանք Ամեն:Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ ձեզ մեծ Ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Ծնվեց մարգարեն, ով մարդկությանն ավետեց բարություն ՝ երկիր մոլորակի վրա օրհնության լույս սփռելով :
"Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք": Հրեշտակներն այսպես հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը: Հետո Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ երեք մոգերն այցելեցին նորածին փրկչին` Նրան բերելով թագավորական նվերներ
Ավելի քան 2000 տարի նույն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ "Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի":Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Մարդիկ հավատում են, որ խաչով եւ սրբալույս մյուռոնով օրհնված ջուրը հոգու ու մարմնի առողջություն է բերում:
Օրհնված ջուրը տուն ենք տանում՝ ամբողջ տարվա ընթացքում Աստծո օրհնությունն ունենալու ակնկալիքով՝ որպես կյանքի իմաստի խորհրդանիշ. Դրանով օծում ենք մեր կյանքը:«Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Բարի լուրին արժանանալու երջանկությունն ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի»: Հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Բարևին մեկ օրով փոխարինելու եկած այս արտահայտությունները խորհրդանշում են հայտնության տոնի հիմնական ասելիքը. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

Read 1696 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/