Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Հինգշաբթի, 05 Հունվարի 2017 16:35

Աստվածահայտնության տոն 2017

Ամեն տարի այս ժամանակ, այս առիթով, անրադառնում ենք Բեթղեհեմի արժանահիշատակ գոմին, ուր ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Այս իրադարձությունը ոչ միայն մարդկային պատմության կարևոր էջերից մեկն է, այլ նաև երկնային պատմության ուրախության ու ցնծության առիթը: Այդ օրվանից ավելի պարզ դարձավ, որ Բեթղեհեմի մսուրի մանկան առանցքի շուրջն է դառնում համայն մարդկության ճակատագիրը:

Մեր ազգը, պաշտոնապես, Քրիստոսի շուրջ իր ուղեծիրը գտավ դեռ 301 թվականից: Այս հոգևոր արևի ու աշխարհի լույսի շուրջը պտտվեցինք երբեմն ներդաշնակորեն ու Նրան փառավորելով, բայց երբեմն էլ՝ քաոսային ու անգիտակից:
Այսօր, որպեսզի մեզ համար հասանելի լինի Քրիստոսի լույսն ու ջերմությունը և որպեսզի հաստատուն ուղեծրով պտտվենք Նրա շուրջը, ապա պետք է հետևենք հրեշտակի հետևյալ խոսքերին:

Հիսուսը Բարձրյալի Որդին է     Ղուկ.1:32
Բարձրյալն Աստված է, ուրեմն Նա Աստծո Որդին է: Նա ծնվեց, ոչ թե երկրավոր հորից, այլ Սուրբ Հոգին հղիացրեց Կույս Մարիամին և նրանից ծնվեց Հիսուսը՝ Աստծո Որդին ու Նա մտավ աշխարհ: Այլ խոսքերով ասում ենք Աստված մարդացավ ու հայտնվեց մարդկությանը: Դրա համար էլ Հիսուսի ծնունդը նաև կոչվում է Աստվածահայտնություն: Արդյո՞ք սա հնարավոր բան է, հրեշտակը տալիս է սրա պատասխանը. «Աստծո մոտ անհնարին բան չկա»: 
Հիսուսը Փրկիչն է                       Ղուկ.1:31; Մատթ.1:21
Մատթեոս ավետարանիչը գրի է առել հրեշտակի բացատրությունը, թե ինչու Նրա անունը պետք է Հիսուս դնել, որովհետև Նա իր ժողովրդին իրենց մեղքերից կփրկի: Փրկությունը կապված է մեղքերի հետ: Իմ կարծիքով, կարիք չկա ապացուցելու, որ մենք մեղքեր ենք գործում, մեր կյանքը լի է տարբեր տեսակ մեղքերով ու արատներով: Այսպիսով մենք պտտվում ենք ոչ թե Հիսուսի շուրջը, այլ՝ մեղքի: Հիսուսն եկավ վերցնելու աշխարհի մեղքը, ազատելու մեզ մեղքից ու նրա հետևանքներից: Ով հավատում և խոստովանում է իր մեղքերը Հիսուսին, նա էլ փրկվում է մեղքից ու պատժից, կամ մեղքի համար ապրելուց, քանի որ ապրելու է սրբությամբ՝ Քրիստոսի համար:

Հիսուսը Հավիտենական թագավորն է     Ղուկ. 1:32-33;
Հիսուսի ծնունդը ողջունելու ու Նրան պատվելու եկան երեք իշխանազուն մոգեր: Նրանք թեկուզև թագավորական պալատում նորածին արքա չտեսան, բայց ազդարարեցին Նոր Արքայի Ծնունդը պատգամ առնելով երկնային մարմիններից՝ աստղից:
Տարիներ անց, հրեաները, որոնք սպասում էին իրենց Մեսիա թագավորին, ի դեմս Հիսուսի ուզեցին Նրան թագավոր հռչակել, բայց Հիսուսը խույս տվեց նրանցից:
Ի վերջո, Հիսուսին չարչարելուց ու խաչելուց խաչի վրա գրվեց նրա հանցագործության հոդվածը. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»:
Բայց Հիսուսը չմնաց գերեզմանում, Նա հարություն առավ մեռելներից: Նա Իր աշակերտներին պատվիրեց գնալ ու քարոզել Իր թագավորության մասին, մինչև որ այն տեսանելիորեն կհայտնվի երկրի վրա: Այո, Ավետարանն ասում է, որ Նա ոչ միայն հրեաների, այլ «Տերերի Տերն է և Թագավորների Թագավորը», միակ անանց, հավիտենական թագավորությունը: 
Սիրելիներ, այսօր ավետարանը մեզ կոչ է անում Հիսուսին ընդունել որպես Աստծո Որդի, Ով երկնքից իջավ մեր մեղքերը վերցնելու, մեր Փրկիչը դառնալու համար: Նա ով հավատում է Նրան և զղջալով խոստովանում իր մեղավորությունը, նա մուտք է գործում Աստծո թագավորության մեջ: 
Թանկագին բարեկամ, Աստված այնպես սիրեց քեզ, որ Իր Միածին Որդուն երկնքից ուղարկեց քեզ համար, որպեսզի դու չկորչես, այլ հավիտենական կլյանք ունենաս Իր թագավորության մեջ:
Ով ընդունում է Հիսուսին, նա ընդունում է երկնային արքայության խաղաղությունը, ցնծությունը, սերն ու անմահությունը: 
Ուստի, աղոթքով դիմենք Փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոսին, որ Նա դառնա մեր Փրկիչը և մեր Տերը:

Ամեն:

ՀԱՄՔ Եկեղեցու հովիվ Վեր.Դավիթ Թորոսյան

Read 5763 times

Media

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/