Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Անետա Ասկարյան - Շաբաթ, Փետրվարի 18, 2017, ժ. 16:42
Armday - Items filtered by date: Կիրակի, 08 Հունվարի 2017

Վարդան Պետրոսյանի նոր, հումորային երգը ադրբեջանցիների մասին. (Սա տեսնել է պետք)  Աղբյուրը՝ Վարդան Պետրոսյանի նոր, հումորային երգը ադրբեջանցիների մասին. (Սա տեսնել է պետք)

Published in Գրառումներ

«Հալէպի մէջ պարզուած քանդումի տեսարանը ահաւոր է։ Կարելի չէ՛ այս դառն իրականութիւնը բառերով արտայայտել կամ պատկերացնել։ Կարծէք Համաշխարհային երկրորդ պատերազմին Պեռլինի պարզած տեսարանն է, որ սա օրերուն մեր աչքերուն դիմաց կը պարզուի»։ Այսպէ՛ս յայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոս Հալէպի աւերակներուն վրայէն։

Ընկերակցութեամբ՝ Հալէպի Նահանգապետին, Կուսակցապետին, քաղաքական ու զինուորական պատասխանատուներուն, Առաջնորդ Սրբազանին, իր շքախումբի անդամներուն եւ Հալէպի պատկան մարմնի ներկայացուցիչներուն, Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Հալէպի պատմական բերդը եւ Ումէյէթներու պատմական մզկիթը։ Ապա, Վեհափառ Հայրապետը այցելեց Ազգային Առաջնորդարան, Սց. Քառասնից Մանկանց, Ս. Գէորգ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիները, ինչպէս նաեւ՝ Սուրիոյ Օգնութեան Խաչի կեդրոնը, Ազգային Ք. Ե. Ճեմարանը, Պատսպարանը եւ հայկական բոլոր այն կեդրոնները, որոնք քանդումի եւ աւերի իրենց բաժինը ստացած էին անցնող տարիներու ընթացքին։

Մեր եկեղեցիներուն մէջ Վեհափառ Հայրապետը աղօթեց բոլոր սուրիահայ նահատակներու հոգիներուն համար, յատկապէս բոլոր անոնց՝ որոնք իրենց կեանքը զոհած էին հայկական Թաղերու պաշտպանութեան ընթացքին։ Այս առիթով, Նոր Գիւղի մէջ, Նորին Սրբութիւնը ոգեւորող պատգամ մը խօսեցաւ մեր կառոյցներն ու թաղերը պաշտպանող հերոս տղոց, գնահատելով անոնց նուիրական զոհողութիւնն ու առաքելութեան գիտակցութիւնը։

Վեհափառ Հայրապետը իր այցելած վերջին կայքէն՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիէն հետեւեալը պատգամեց. «Մեր ժողովուրդը իր պատմութեան ընթացքին բազմաթիւ անգամներ մա՛հ է ճաշակած՝ առանց կորսնցնելու կեանքի յոյսը։ Քանի-քանի՜ անգամներ թշնամիին կողմէ արմատախիլ ընելու ծրագիրներ մշակուած են մեր ազգին նկատմամբ, բայց՝ մենք անցեալին ապրեցանք, ներկայիս կ՛ապրինք ու պիտի շարունակենք ապրիլ։ Մեր պապերէն մեզի որպէս նշխար կտակուած քրիստոնէական մեր լոյս հաւատքը կը վստահեցնէ մեզ, որ մենք պիտի վերածաղկինք պիտի վերահզօրանանք ու պիտի վերականգնիք։ Ցեղասպանութիւն տեսած հայերը ընկճուիլ ու տկարանալ չեն գիտեր։ Մենք՝ հայերս համազգային ճիգով, մեր ունեցած հաւատքով, կամքով, միասնականութեամբ եւ ուժով պիտի վերականգնենք հայկական Հալէպը»։

Armday

Фото Armenian Church, Holy See of Cilicia.

Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.Фото Armenian Church, Holy See of Cilicia.

Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այն տեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Հասարակությանը տրամադրվում է այն տեղեկությունը, որը գաղտնիություն չի պարունակում: Այն, ինչ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասն վերլուծվել է: Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ առաջնագծի՝ արդիական տեխնիկայով հագեցվածության շնորհիվ հնարավոր է դարձել կանխագուշակել հակառակորդի հարձակումը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. «Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում տեխնիկայով հագեցվածությունը դրական արդյունքներ է տալիս, հնարավորություն է ընձեռում ժամանակին կանխորոշել հակառակորդի հարձակումը եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Artsakhpress.am

Published in Պաշտոնական
Կիրակի, 08 Հունվարի 2017 15:27

ՍՊԱ` ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿԻ ՂԱԶԱՐՅԱՆ

2014թ, ծառայում է Հայաստանի Հանրապետության ՊՆ_ում; ՈՒնի հրաշալի ընտանիք կին,երկու երեխաներ;
Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ,սպաներ,գեներալներ` մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը;Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,;'Քառօրյա պատերազմի օրերին իր անմիջական աջակցությունն է ունեցել ՍՊԱ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:; Բանակը չի սիրում թույլերին, բանակն ուժեղների համար է։ Ուժեղները չեն հանձնվում, չեն պարտվում, հավատում են սեփական ուժերին, հաղթանակին ու պայքարում են մինչեւ վերջ:
Զինվորական համազգեստով հայրենակիցներիս հանդիպելիս ամեն անգամ հպարտության, ապահովության հաճելի զգացում եմ ունենում, ասես ուժ եմ առնում, հոգնածությունս անցնում է, ավելի մեծ հավատով ու լավատեսությամբ եմ սկսում նայել ապագային։ Ուժ եմ մաղթում հայ զինվորին, սպային, գեներալին, մեծ ու համարձակ երազանքներ, խիզախ նպատակներ։ Համոզված եմ, որ մեր բանակն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու։Ֆիզիկապես պաշտպանված ենք, ու մեր պաշտպանն այսօր օտարը չէ՝ մենք ենք, մեր զավակները։ Սեփական ուժերով, նվիրումով ու հայրենասիրությամբ, մեր ռազմական տաղանդով ու խելքով բանակ ստեղծեցինք։ Ու այդ բանակն այսօր լիովին պաշտպանում է մեզ։ Ազգի պաշտպան իմ եղբայր, մենք հավատում ենք, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին։Հպարտ կաց ,քո երակներում հայի՝ հպարտության ու զորության արյունն է հոսում:Ամեն զինվորի համար պետք է աղոթել, Բոլորին մաղթում եմ անփորձանք ծառայություն, զգոնություն…Իսկ մայրերին ու սիրելիներին՝ հավատ;

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Նորիկ Գասպարյան. «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի՝ գլուխս էլ կտամ ձեզ համար» ;Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը
Ապրիլյան պատերազմի հերոս,սերժանտ Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թ.Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Նորիկ Գասպարյանը 2013-14 ուս տարում ավարտել է Կապանի N3 միջնակարգ դպրոցը, Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը:Նորիկը պարուսույց էր ; Նորիկի ընտանիքը բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Նորիկը պնդել է, որ ինքն իր ուսումը պետք է շարունակի հայրենիքում, ծառայի Հայց Բանակում…2014-ի հուլիսի 18-ին պարտադիր զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ:Բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում:Նա տանկիստ էր։Առաջին օրը մարտի մեջ էր տանկիստ, սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը: Ավաղ, տանկը, որում գտնվում էր նա իր երկու զինակիցների հետ, խոցվեց թշնամու արկից: 2 ամսից Նորոն պետք է զորացրվեր, ավաղ, նա էլ հերոսացավ:
2016թ-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Զոհվել է մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով և հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավորի» կոչմամբ ;Դարձյալ բացվեց լուսավոր մի օր: Աչքերս բացեցի ու վեր նայեցի: Հասկացա, որ այսօր էլ արթնացել եմ քո շնորհիվ, իմ զինվո՛ր;

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

#ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Կիրակի, 08 Հունվարի 2017 11:15

Ի՞նչ է, մեզ նորից պետք

2016թ. -ի ապրիլյան պատերզմին Հայ ազգը, անկախ բնակության վայրից համախմբվեց : Չտեսնված ու չլսված բան էր, որ համատարած կռիվ էին գնում բառիս բուն իմաստով ԿԱՄԱՎՈՐ : Այնպիսի միասնություն տիրեց , երբ պատերազմի գույժը տարածվեց, որպեսզին չէր տեսել Հայ ազգը բազում տարիներ : Անկախության սերունդը դոշ տված հայրենիք էր պաշտպանում : Ընդդիմադիր ,թե իշխանամետ բացառապես տարածում էին պաշտոնական հաղորդագրություններ, որոնք վերաբերվում էին ռազմաճակատին : Փորձ եղավ ապատեղեկատվություն տարածելու, բայց իսկույն ան չեզոքացվեց, քանի որ բոլորն էլ գիտակցում էին, որ այստեղ միայն ու միայն ՀԱՅՐԵՆԻՔԻ հարցն է...
Սակայն ապրիլից հետո , մի քանի ամիս անց ,,Սասնա Ծռեր,, խմբի տղերքը իրենց և իրենց համակիրների բողոքի ձայնը լսելի դարձնելու համար, Հայաստանում արդարությունը վերականգնելու համար, անցան ծայրահեղ գործողության : Այս անգամ նույնպես ազգը համախմբվեց, բայց , ի տարբերություն ապրիլին, այս անգամ իշխանությունը դեմ կանգնեց ընդդիմությանը, հասարակության մեծ մասին : Սկսվեց իսկական պատերազմ, որը մեզ բացի հոգեբանական հարվածից հասցրեց նաև բարոյական վնաս : Շատ քաղաքական գործիչներ հեղինակազրկվեցին, քանի որ փորձ արեցին պղտոր ջրում ձուկ որսալ, ժողովուրդը կրկին հիասթափվեց, ,,Սասնա Ծռեր,, խումբը գնաց խելամիտ ու հեռուն մտածող քայլի՝ վայ դրեցին զենքերը, փրկելով Հայաստանը արյունահեղությունից : 
Բայց , դրանից հետո մի մեծ անդունդ է ձևավորվել ազգիս մեջ, դարձել ենք մերոնքական ու ձերոնքական, Արցախցի ու Հայաստանցի բարդույթից պրծանք , հիմա էլ սա...
Ի՞նչ է, մեզ նորից ապրիլ է պետք, որ հանուն ազգային շահի համախբվենք, մեզ ապրիլ է պետք, որ ժողովուրդին վերաբերվեն, որպես յուրայինների՞...

Կարեն Հովհաննիսյան

Published in Գրառումներ
Կիրակի, 08 Հունվարի 2017 09:00

Մեկնարկեց 2017թ ձմեռային զորկոչը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ։

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Фото Արծրուն Հովհաննիսյան.

Published in Պաշտոնական

Հանկարծամահ է եղել հանրահայտ բանաստեղծ, թարգմանիչ, «Վրաստան» թերթի լրագրող,Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպության ղեկավար, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ, Վրաստանի «Պատվո նշան» և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազում արձակ, չափածո ժողովածուների և թարգմանությունների հեղինակ, հայ-վրացական գրական կապերի մեծ նվիրյալ Անահիտ Բոստանջյանը:

Published in Մշակույթ
Էջ 1, 2-ից

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/