Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Ուրբաթ, 30 Դեկտեմբերի 2016 12:39

ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ

Մեր շատ սիրելի հայրենյաց պաշտպան,
Նոր տարվա շեմին յուրաքանչյուր մարդ անդրադարձի պահ է ունենում Աստծո նախախնամությամբ իր արձանագրած ձեռքբերումներին ու ցավալի բացթողումներին՝ եկող տարում հաջողությունները զարգացնելու և թերացումները կանխելու մտադրությամբ:
 
 
 
 

Աստվածաշունչն ասում է, որ Տերն իր հավատարիմ ու սիրելի զավակների համար միշտ էլ բարին է նախատեսում և առատորեն շնորհում, եթե միայն իրեն ենք ապավինում, իր կամքին համընթաց քայլում և բոլոր բարիքների առատաբուխ աղբյուր միայն իրեն ընդունում: Յուրաքանչյուր սկսվող տարին նետված մարտահրավեր է՝ մեր միջից արմատախիլ անելու մեղսալի հակումները և դրանց փոխարեն սերմանելու աստվածահաճո և առաքինություններով լի կյանք: Քրիստոնյան քաջ ու կորովի այն անձն է, ով միայն Աստծուց երկյուղ ունի և չի վախենում ոչ մեկից ու ոչնչից, նույնիսկ՝ մահվանից: Եթե քաջությամբ ընդունում ենք նշված մարտահրավերն ու հաջողությամբ հաղթահարում այն, արդյունքը չի ուշանում, մանավանդ որ քրիստոնյաներս հստակ գիտակցում ենք, որ այդ ընթացքում և առհասարակ մեր կյանքի ճանապարհին մենակ կամ լքված չենք, այլ ամեն վայրկյան վայելում ենք Աստծո զորակցությունն ու առաջնորդությունը: Պատահական չէ, որ տարին սկսվում է մեր Տիրոջ և Փրկչի Ծննդյան լուսավոր ավետիսով: Այն նպատակ ունի մեզ էլ նորոգել մեր կյանքում Աստծո ներկայության վստահությամբ և կրկնել տալ հրեշտակաբարբառ օրհնաբանությունը. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Ա 14): Տարվա հենց սկզբից Աստված օրհնում է մեզ իր ներկայության շնորհներով ու բարիքներով և հրավիրում համերաշխության՝ երկրի վրա խաղաղությունն առատացնելու և աստվածսիրությամբ ճանապարհ հարթելու հորդորով:

Ուրեմն նոր տարի ոտք դնենք վստահությամբ, քաջությամբ ու ամուր հավատով, լուսավորված Բեթղեհեմից ճառագող սուրբ ծննդյան լույսով և հարատև աղոթքով հայցենք նորոգություն մեր կյանքին և հայրենիքը պաշտպանելու նվիրական առաքելությանը:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ
Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Read 719 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/