Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2016 15:18

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ և ԵԱՏՄ օրակարգերում գտնվող մի շարք հարցեր:

***

Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: 
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես, խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017 թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Միաժամանակ խորհուրդը որոշում է կայացրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ բանակցություններն ու քննարկումները բավական հետաքրքիր էին, և այս հարթակները հարմար են՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար:«Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին և առարկայական, որովհետև Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում», - ասել է Կարեն Կարապետյանը:

 

Read 2804 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/