Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Armday - Items filtered by date: Ուրբաթ, 06 Հունվարի 2017

Բաքվում գործող քաղաքական հետազոտությունների "Ատլաս" կենտրոնը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Ադրբեջանում՝"նվիրված" Արցախյան հակամարտությանը...Հարցմանը մասնակցել է 500 հոգի...Ստացվել է շատ հետաքրքիր,սակայն սպասելի պատկեր... Այսպես,հարցվածների 92% չեն հավատում,որ այս տարի հնարավոր կլինի լուծել Արցախյան հակամարտությունը...Անցյալ տարի "չհավատացողների" թիվը կազմել էր 86%...Հարցին՝"Հրարավո՞ր է պատերազմ 2017 թ-ին",հարցվածների 82% այն հնարավոր է համարում...Անցյալ տսարի նույն հարցին պատախանելիս հարցվածների ընդամենը 56% է համարել,որ պատերազմը հնարավոր է...Հարցին՝"Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հնարավորութէյուններն ազդելու պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա Արցախյան հակամարտությունը լուծելու համար", հարցված ազերիների 95% գտել է,որ "Ռուսաստանն ունի մեծ հնարավորություններ"...Վերջին հարցին՝"Ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը",հարցվածների մեծ մասը՝72%-ը գտնում է,որ Բաքուն պետք է ուժ կիրառի,16%-գտնում են,որ Հայաստանը պետք է ընդունի "փուլային տարբերակը",իսկ 12%-ն էլ համարում են,որ Մոսկվան պետք է ճնշում գործադրի Երևանի վրա,որ հակամարտությունը լուծվի հօգուտ Ադրբեջանի... Հարցման արդյունքները ցույց են տալիս,որ Ալիևի կողմից ազերիական հասարակության զոմբիացումն իր դրական արդյունքները տվել է...Նրանք հավատում են,որ ապրիլյան կարճատև պատերազմում շատ մեծ հաղթանակ են տարել և այն պետք է շարունակել՝մինչև հաղթական ավարտը...Ազերիները թոթափում են պարտվածի բարդույթը,որով տառապում էին վերջին 24 տարիներին՝չմոռանալով,թե ինչ արեցին նրանց հետ հայերը Արցախյան պատերազմի տարիներին...Հարցման արդյունքներից կարելի է եզրակացնել,որ ադրբեջանցիների մեծ մասը՝ 82%-ը,կողմ է պատերազմին,սակայն չեն հավատում,որ այն կլուծվի այս տարի՝92%-ը...Այսինքն,ազերիները համոզված են,որ ամեն տարի մի քանի հարյուր հեկտար ազատագրելով կարելի է հաղթել հայերին... Ի՞նչ է մնում անել մեզ...Ազերիները կրկին պետք է հայտնվեն այն հոգեբանական վիճակում որում գտնվում էին մինչ ապրիլյան կարճատև պատերազմը՝պետք է միշտ վախենան հայերից...Այդ դեպքում 2018 թ-ի սոցիոլոգիական հարցման ժամանակ մենք կունենանք այլ պատկեր,եթե իհակե պարտություն կրելուց հետո Ադրբեջան պետությունը պահպանվի... Այդ արդյունքին հասնելու համար պետք է ուժեղ Հայրենիք կառուցել, ունենալ ուժեղ բանակ,քիչ մտածել սեփական և ընկերների բարեկեցության և կեղծիքներով իշխանությունը պահպանելու մասին...Իսկ Հայաստանում այդ ամենին հասնելու համար պետք է ընդամենը ԿԱՄՔ...Հայասատնը փոքր երկիր է,իսկ բնակչությունը կազմում է Տոկիոյի կամ Մեխիկոյի բնակչության ընդամենը 10%-ը...Մենք երկար մտածելու ժամանակ չունենք... Գագիկ Համբարյան

Published in Գրառումներ

Քաջ կոչվում է նա,ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը:
Արիստոտել 
 Վարդան Մարտիկի Մկրտչյանը հունվարի 1-ին “Однаклассник” սոցցանցի իր էջում գրել է.
«Շնորհավոր բոլորիդ Նոր տարին:Ցանկանում եմ առողջություն,երջանկություն,հաջողություն ու ամենակարևորը միասնության ու սիրո տարի:
Ամենակարևորը սիրո տարի, սիրում եմ քեզ Նազելի»:
Նամակի հեղինակ` Մհեր Օթարյան »Ռազմինֆո «
Մհեր Օթարյանը ծառայել է Վարդան Մկրտչյանի հետ, ով 2015 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:
«Ցանկանում եմ իմ ծառայակիցներից մեկի` Վարդան Մկրտչյանի կյանքի վերջին րոպեներից մի դեպք պատմել: Հնարավոր է` շատերդ չիմանաք նրան, բայց նա իմ հերոսներից է: Մինչ պատմելս նշեմ, որ Վարդանի հետ զորամաս ենք եկել նույն օրը, նույն մեքենայով և ծառայել ենք նույն վաշտում: Վարդանը նման էր բոլորին, ոչ մի բանով չէր տարբերվում մյուս զինվորներից: Սակայն հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ադրբեջանական զինուժը ձեռնարկում է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում հերոսանում է Վարդանը: Ես չեմ ասում զոհվել է, ասում եմ՝ հերոսացել է: Բայց թե ինչպե՞ս, այդ ամենը պատմել է իր հետ եղած դիրքապահ ընկերը.
«Դիրքերում էինք, Վարդանն անհանգիստ էր: Շները շատ էին հաչում: Ասաց. «Ես եմ այդ շներին պահում և նրանց հաչոցները սովորական չեն, հաստատ մի բան այն չէ, արի առաջանանք»: Մենք առաջացանք և այդ ժամանակ մթության միջից մեր ուղղությամբ կրակոցներ հնչեցին: Մի քանի փամփուշտ կրակեցինք և հասկանալով, որ շրջափակման մեջ ենք՝ շրջվեցինք և դեպի դիրք վազեցինք: Սակայն այդ պահին Վարդանը կանգ առավ, դիրքավորվեց և ասաց. «Դիրքավորվի՛ր, փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞»… ու սկսվեց մարտը»:

Վարդանը զոհվում է այդ օրը, սակայն իր կյանքով փրկում է շատերին, քանի որ թույլ չի տալիս հակառակորդին ոչ դիրք մտնել, ոչ էլ իր սև գործն ավարտել թիկունքում: Հերոս չէ՞ արդյոք այս տղան»,- գրում է շարքային Օթարյանը:
Հայրենասիրությունը խոսում էր յուրաքանչյուրի մեջ

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

.Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է
Թող Քրիստոս Հիսուսը ծնվի յուրաքանչյուրիս սրտում և Իր Լույսը բերի մեր կյանք Ամեն:Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ ձեզ մեծ Ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Ծնվեց մարգարեն, ով մարդկությանն ավետեց բարություն ՝ երկիր մոլորակի վրա օրհնության լույս սփռելով :
"Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք": Հրեշտակներն այսպես հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը: Հետո Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ երեք մոգերն այցելեցին նորածին փրկչին` Նրան բերելով թագավորական նվերներ
Ավելի քան 2000 տարի նույն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ "Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի":Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Մարդիկ հավատում են, որ խաչով եւ սրբալույս մյուռոնով օրհնված ջուրը հոգու ու մարմնի առողջություն է բերում:
Օրհնված ջուրը տուն ենք տանում՝ ամբողջ տարվա ընթացքում Աստծո օրհնությունն ունենալու ակնկալիքով՝ որպես կյանքի իմաստի խորհրդանիշ. Դրանով օծում ենք մեր կյանքը:«Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Բարի լուրին արժանանալու երջանկությունն ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի»: Հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Բարևին մեկ օրով փոխարինելու եկած այս արտահայտությունները խորհրդանշում են հայտնության տոնի հիմնական ասելիքը. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

Published in Պատգամներ

Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար` նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ:Անցնելով պատերազմի հորձանուտով`Արցախյան հերոսամարտի տարիներին `Հետախույզ Սարգիս Ստեփանյան կոփվել է, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ և պատվով կատարել առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախուզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: 
 :Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
…Հետախույզի հայրենասիրությունը, սկսում է մարդասիրությունից. նախ պետք է մեր ներսում լինենք հոգեպես ուժեղ , հետո նոր կարողանանք խոսել հայրենիքի պաշտպանության մասին:
Մարդկային գիտակցությունը ամենահզոր զենքն է, որը պետք է մշտապես զարգացնել ու կատարելագործել: Ի վերջո, այդ գիտակցության արդյունքում են «ծնվել» ամենահզոր զենքերը:
2014 թ. ամռանը մայոր Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվում է: Հակառակորդի դիվերսիոն խմբին հետ շպրտելուց հետո պետք էր չեզոք գոտուց դուրս բերել ընկերոջը: Տարածքն ականապատված էր. Սարգիսը գիտակցում էր, որ ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել ընկերոջ համար, սակայն այդ օրը ճակատագրական եղավ հենց նրա համար:վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվեց եւ կորցրեց 3 վերջույթները, Հերոսին ոտքի հանեց մեկ այլ հերոս՝ բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը:
Մինչ վիրավորում ստանալը Սարգիսը զբաղվել է ծանրամարտով։ Երբ հասկացավ, որ ծանրամարտը մնացել է անցյալում, իր համար սպորտային նոր հետաքրքրություն գտավ՝ բազկամարտը։ -Սպորտը կյանքի կարեւորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը սիրողական փորձեր է անում եւ կշռաքարեր բարձրացնում։ Նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ 
Սարգիսը նաեւ լողի էր գնում, սակայն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում :Նա հրաշալի ընտանիք ունի կին և երկու զավակ;«Հետախույզները տարբերվում են ամեն ինչով՝ թե´ ֆիզիկապես, թե´ արտակարգ իրավիճակներում գոյատևելու ունակությամբ, ինչպես նաև մտավոր պատրաստությամբ։Օգտվելո առիթից ուզում եմ շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդն ` «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի..».Ամեն..
Աղոթում եմ առ Աստված, խնդրելով այս սուրբ և գթառատ, սրբող և վերանորոգող տոնի կապակցությամբ պարգևել բոլոր հավատավորներիս հոգենորոգ շնորհներ, բարի ընթացք դեպի փրկության նավահանգիստ: Թող այս տոնական լույսը սերմանվի մարդկանց սրտերում ջերմացնելով և հոգևոր ուրախություն պարգևելով: Աղոթենք բոլորս մեր երկրի և համայն աշխարհի խաղաղության համար, թող մարեն պատերազմները, սեր և խաղաղություն հաստատվի:Անցնլով ցանկացած դժվարության, պետք է հավատանք, որ լավատեսությամբ, աշխատասիրությամբ , հույսով ու հավատով կհասնենք մեր նպատակներին;;Եկեք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող
գործերն ու հաղթանակները` հպարտ ու փայլող շարասյուները;Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը

 

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Ուրբաթ, 06 Հունվարի 2017 06:17

Իրադրությունն առաջնագծում

 

Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 35 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Published in Արցախ

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/