Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Armday - Items filtered by date: Հինգշաբթի, 05 Հունվարի 2017

Ո՞վ էր Հիսուս Քրիստոսը: Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետու թյունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները: «Հիսուս» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան վայրում՝ Իսրայելում, ավելի քան 5000 իսրայելցիների և արաբների մասնակցությամբ: Փաստերը վերցված են Ղուկասի ավետարանից:
Հարցեր
Ինչպե՞ս կարող էր արհամարհված մի չքավոր գալիլեացի, ով երբևէ հրամանատար չէր եղել, հարստություն չէր ունեցել, մի օր դառնալ պատմության ամենահայտնի և ամենասիրելի անձը: Արդյո՞ք Հիսուսը այն էր, ինչ ներկայանում էր: Ինչո՞ւ են մարդիկ հիացած Նրա կյանքով և ուսուցմամբ նույնիսկ Նրա հայտնությունից 20 դար անց: Արդյո՞ք Նա այնպիսին է, ինչպիսին ակնկալում են բոլորը:
Պատասխաններ
«Հիսուս» ֆիլմը տվել է միլիոնավոր մարդկանց հարցերի պատասխանները: Թարգմանվել է մոտ 1000 լեզվով, ինչի շնորհիվ այն դիտել են 3-4 միլիարդ մարդիկ: Հիսուսի կյանքի այս իրական պատկերը տալիս է մարդկության պատմության ամենաազդեցիկ և ամենակարող մարդու անձի՝ Հիսուս Նազովրեցու ճշգրիտ նկարագիրը:
Դիտեք այս ֆիլմը և գտեք հիշյալ հարցերի՝ կյանք վերափոխող պատասխանները:

Published in Ֆիլմ
Հինգշաբթի, 05 Հունվարի 2017 16:35

Աստվածահայտնության տոն 2017

Ամեն տարի այս ժամանակ, այս առիթով, անրադառնում ենք Բեթղեհեմի արժանահիշատակ գոմին, ուր ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Այս իրադարձությունը ոչ միայն մարդկային պատմության կարևոր էջերից մեկն է, այլ նաև երկնային պատմության ուրախության ու ցնծության առիթը: Այդ օրվանից ավելի պարզ դարձավ, որ Բեթղեհեմի մսուրի մանկան առանցքի շուրջն է դառնում համայն մարդկության ճակատագիրը:

Մեր ազգը, պաշտոնապես, Քրիստոսի շուրջ իր ուղեծիրը գտավ դեռ 301 թվականից: Այս հոգևոր արևի ու աշխարհի լույսի շուրջը պտտվեցինք երբեմն ներդաշնակորեն ու Նրան փառավորելով, բայց երբեմն էլ՝ քաոսային ու անգիտակից:
Այսօր, որպեսզի մեզ համար հասանելի լինի Քրիստոսի լույսն ու ջերմությունը և որպեսզի հաստատուն ուղեծրով պտտվենք Նրա շուրջը, ապա պետք է հետևենք հրեշտակի հետևյալ խոսքերին:

Հիսուսը Բարձրյալի Որդին է     Ղուկ.1:32
Բարձրյալն Աստված է, ուրեմն Նա Աստծո Որդին է: Նա ծնվեց, ոչ թե երկրավոր հորից, այլ Սուրբ Հոգին հղիացրեց Կույս Մարիամին և նրանից ծնվեց Հիսուսը՝ Աստծո Որդին ու Նա մտավ աշխարհ: Այլ խոսքերով ասում ենք Աստված մարդացավ ու հայտնվեց մարդկությանը: Դրա համար էլ Հիսուսի ծնունդը նաև կոչվում է Աստվածահայտնություն: Արդյո՞ք սա հնարավոր բան է, հրեշտակը տալիս է սրա պատասխանը. «Աստծո մոտ անհնարին բան չկա»: 
Հիսուսը Փրկիչն է                       Ղուկ.1:31; Մատթ.1:21
Մատթեոս ավետարանիչը գրի է առել հրեշտակի բացատրությունը, թե ինչու Նրա անունը պետք է Հիսուս դնել, որովհետև Նա իր ժողովրդին իրենց մեղքերից կփրկի: Փրկությունը կապված է մեղքերի հետ: Իմ կարծիքով, կարիք չկա ապացուցելու, որ մենք մեղքեր ենք գործում, մեր կյանքը լի է տարբեր տեսակ մեղքերով ու արատներով: Այսպիսով մենք պտտվում ենք ոչ թե Հիսուսի շուրջը, այլ՝ մեղքի: Հիսուսն եկավ վերցնելու աշխարհի մեղքը, ազատելու մեզ մեղքից ու նրա հետևանքներից: Ով հավատում և խոստովանում է իր մեղքերը Հիսուսին, նա էլ փրկվում է մեղքից ու պատժից, կամ մեղքի համար ապրելուց, քանի որ ապրելու է սրբությամբ՝ Քրիստոսի համար:

Հիսուսը Հավիտենական թագավորն է     Ղուկ. 1:32-33;
Հիսուսի ծնունդը ողջունելու ու Նրան պատվելու եկան երեք իշխանազուն մոգեր: Նրանք թեկուզև թագավորական պալատում նորածին արքա չտեսան, բայց ազդարարեցին Նոր Արքայի Ծնունդը պատգամ առնելով երկնային մարմիններից՝ աստղից:
Տարիներ անց, հրեաները, որոնք սպասում էին իրենց Մեսիա թագավորին, ի դեմս Հիսուսի ուզեցին Նրան թագավոր հռչակել, բայց Հիսուսը խույս տվեց նրանցից:
Ի վերջո, Հիսուսին չարչարելուց ու խաչելուց խաչի վրա գրվեց նրա հանցագործության հոդվածը. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»:
Բայց Հիսուսը չմնաց գերեզմանում, Նա հարություն առավ մեռելներից: Նա Իր աշակերտներին պատվիրեց գնալ ու քարոզել Իր թագավորության մասին, մինչև որ այն տեսանելիորեն կհայտնվի երկրի վրա: Այո, Ավետարանն ասում է, որ Նա ոչ միայն հրեաների, այլ «Տերերի Տերն է և Թագավորների Թագավորը», միակ անանց, հավիտենական թագավորությունը: 
Սիրելիներ, այսօր ավետարանը մեզ կոչ է անում Հիսուսին ընդունել որպես Աստծո Որդի, Ով երկնքից իջավ մեր մեղքերը վերցնելու, մեր Փրկիչը դառնալու համար: Նա ով հավատում է Նրան և զղջալով խոստովանում իր մեղավորությունը, նա մուտք է գործում Աստծո թագավորության մեջ: 
Թանկագին բարեկամ, Աստված այնպես սիրեց քեզ, որ Իր Միածին Որդուն երկնքից ուղարկեց քեզ համար, որպեսզի դու չկորչես, այլ հավիտենական կլյանք ունենաս Իր թագավորության մեջ:
Ով ընդունում է Հիսուսին, նա ընդունում է երկնային արքայության խաղաղությունը, ցնծությունը, սերն ու անմահությունը: 
Ուստի, աղոթքով դիմենք Փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոսին, որ Նա դառնա մեր Փրկիչը և մեր Տերը:

Ամեն:

ՀԱՄՔ Եկեղեցու հովիվ Վեր.Դավիթ Թորոսյան

Published in Պատգամներ

«Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»: Այս ավետիսով են այսօր` Սուրբ Ծննդյան Ճրագալույցին մարդիկ ողջունում միմյանց: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է: Հայ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը։ Ճրագալույց նշանակում է ճրագ վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որն ունի աստվածային լույսի և եկեղեցու օրհնություն խորհուրդը։ Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթյա պահքից: Իսկ հունվարի 6-ին եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողությունը։ Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին։
Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեցաւ, մեզ մի որդի տրվեցաւ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանությունը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկա, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորութեան վրա, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նրան իրավունքով եւ արդարութիւնով հիմակվանից մինչեւ հավիտեան։ Եսայիա 9:6,7
Թող 2017 թվականին ամբողջ մարդկությունը վերստին ծնվի Աստծո ուզած ձևով:

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

Published in Գրառումներ
Հինգշաբթի, 05 Հունվարի 2017 13:39

ՀԵՐՈՍՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

«Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհվածհերոսների հիշատակը անմար պահելն է» 
Հովհաննես Իսակով

Հերոսը դա եզակի մեկն է, ով ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է քայլերի և հասնում է բեկումնային արդյունքի: Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ:Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած և պատրաստ է իր կյանքը տալ հանուն հայրենիքի ;Վերջերս, փորձելով տալ հայրենիքի սահմանումը, ես հասկացա` ինչքան փորձում եմ հասկանալ իմաստը խորությամբ, այնքան ավելի մեծ սիրով ու ուժով է պոռթկում ենթագիտակցական խոստովանությունը; Բնության մի մասնիկն ես դու՝ հայրենիք իմ հնօրյա ու նորօրյա, 
Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ;«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Հայոց աշխարհը հերոսներ շատ է ունեցել, բոլորն էլ փառքի ու հիշատակության արժանի: Բայց հայ իրականության մեջ այնքա՜ն հերոսներ կան, Եվ ահա թե ով է իսկական հերոսը` նա,ով պայքարում է հանուն ազգի խաղաղության,ում համար սեփական կյանքից ավելի կարևոր է ազգի պաշտպանությունն ու ամրությունը:

ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Մերօրյա hերոս Պարույր Մելքոնյանն այսօր կդառնար 24 տարեկան.Հզոր ու անպարտ է մեր բանակն ու նրա զինվորը, քանի որ հայ զինվորների երակներով հոսում է ազատատենչ ժառանգների արյունը, որը հանապազ ազատություն ու անկախություն է ճչում։. . Պարույրը ծնվել է 1993թվ. Երևանում, սովորել է 113 դպրոցում ; Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 5 Արհեստագործական ուսումնարան, 3 տարի քանդակագործություն է սովորել:
Նա ընտանիքի ավագ որդին էր,,,2009թվ. զորակոչվել է բանակ` ծառայությունից երբեք չի դժգոհել: «Շատ ընկերասեր, բարի, ազնիվ մարդ էր ` այսպես էին բնութագրում Պարույրին նրան ճանաչող մարդիկ:2010թվ հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի` Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից դիվերսիոն-հատախուզական ներթափանցումը կանխելիս, պաշտպանական թեժ մարտերի ընթացքում արիաբար զոհվել են` իր ծառայակից 3 ընկերների հետ;
Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…րը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…
Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է:

 

 

 

 

 

Արարվող և գոյություն ունեցող ամեն ինչ ունի սկիզբ, ինչպես սկիզբ ունի մարդը, ինչպես սկիզբ ունի մանր ու մեծ, տեսանելի ու անտես ամեն ինչ… Ձեռագրի սկիզբը դա թուղթը չէ կամ սոսկ թանաքը, գրչի սկիզբը դա Լեզուն է, լեզվի սկիզբը՝ Միտքը: Հայ ժողովրդի հանճարեղ միտքը ծնել է Հայերեն լեզուն, որը աշխարհի լեզուների մեջ հնագույներից մեկն է, սակայն չափազանց հարուստ, հղկված ու անբասիր՝ հազարամյակների թոհուբոհով անցած, բացառիկ արժեք ներկայացնելով, դարերի արյունոտ հերթափոխների ժամանակ հային հայ պահելով: «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ինչ էլ սպասելիսլինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնաորպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն էպահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ովկուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում» (Ջորջ Բայրոն): Վերջիններս սոսկ բառեր չեն ու հենց այնպես չէ, որ ասվել են: Իսկ ահա հայ ազգի առաջին ուսուցիչը՝Մեսրոպ Մաշտոցը,ոսկեղենիկ մեր լեզվին ոսկյա նախշեր ավելացրեց, ու առաջին նախադասությունից մինչ այսօր, ու այսուհետ միշտ,Հայ միտքը Հայերեն Լեզվով է գրվելու: Փառք Հայոց լեզվին ու նրանով անմահացող ամեն տառ ու բառին, փառք հավատացյալի բերանից հայերեն հնչող աղոթքին, փառքվերջին շնչում հայրենիք անունը հայերենով մտքում կրկնող մերնահատակ պաշտպանին: Լեզուն մեր սրբությունն է, մեր սուրբ նշխարը, մեր ազգի մշակույթի հայելին: Հայերենով է գրվում մոր մասին ձոնը, հայերենով է հայ սիրահարը սեր գովերգում, հայերեն մակակգրություն է դնում նկարիչը իր կտավին, քանգակագործը հայերեն է անմահացնում իր գլուխգործոցը,հայերենն է հայրենիքում և հայրենիքից դուրս հային հայ պահողը,հայ երեխային հայ դաստիարակողը,մեր կորուսյալ հայրենիքի կիսավեր խաչքարերը իրենց կարոտն ու ողբը հայերեն են երգում… Մեր Մայրենին չափազանց թանկ է ու կարևոր այն անտեսելու կամ աղավաղելու համար, դարեդար մեր ձեռագրերը կյանքերի գնով պահպանվել են ու մեզ հասել ոչ նրա համար,որ աղճատենք հայ բառի միտքը, ոչ նրա համար, որ քաղքենի դարձածքներով ախտահարենք այն, ոչ նրա համար, որ մտքերը սեպագրենք այլ լեզվի հնչյուններով: Մեր Մայրենին՝ մեր Լեզուն, արյունլվա է մեզ հասել, ու մենք պարտավոր ենք նրա վերքերին սպեղանի դնելու, նոր ձեռագիր ավելացնելիս, հիշելու նրա չարչարանք-տառապանքների մասին, այն վերքերի, որոնք ստացել է մեզ հասնելու ճանապարհին: Չմոռանանք մաքրել այն սպիներից: Հայերենով է Կոմիտասը խելագարվել, Չարենցը հայերենով է գրել բանտի պատերին՝ սեփական արյունը թանաք դարձրած,Տերյանը առանց հայերենի այդչափ քնքշորեն չէր կարողանա գովերգել աշունը, Շիրազը հայ հոգով է հայ մորը պաշտել… Ու մենք այսօր երազատենչ մեր նախնիների փայփայած անկախ հայրենիքում ապրելով՝ իրավունք չունենք այդ հայրենիքի սուրբ գիրը՝ մեր նախնիների երազանքը ու կայնքի գնով պահպանված մեր ձեռագրերը հայհոյելու՝ հայերենի մեջ խեղելով մեր հոգու Ձեռագիրը: Հայոց լեզուն հայ հոգու Կնիքն է, ու այն արվեստագետի խիղճն է, նրա երևակայության արտացոլանքը. «Մայրենի Լեզուն ինձ համար ամենինչ է, այն Ալֆան ու Օմեգան է մեր Ցեղակրոն Ազգի, իսկ Պոեզիայիհամար Գանձ է անըստգյուտ: Ամբորջ կյանքում ԲԱՌԱՐԱՆ եմկարդացել, արտագրել Բառեր ինձ դյութող, հիմա էլ այդ հիմքի վրաԲառաբարդություններ եմ կառուցում Բանաստեղծական, բարդաշխատանք է և երջանկավետ» (Կամո Արիացի): Վրիպակը, սխալ կամ բացթողնված կետադրական նշանները, ուղղագրության չիմացությունը, դրանք անուսուցման հետևանք են,դրանք բնավ խեղաթյուրումներ չեն, այլ ուսման ու իմացության պակաս, սակայն արվեստի մեջ քաղքենի ու ժարգոնային, այլալեզու շարադրանքը, որը բնավ էլ փոխառություն չի այլ լեզուներից վերցված, դրանք մասնատում են մեր Մայրենի Լեզվի ամբողջականությունը, վերքեր ենք առաջացնում հազարամյակի պատմություն ունեցող մեր ինքնության սպիների կողքին՝ ապագա անջնջելի սպիներ դառնալու վտանգավորությամբ: Մեր ազգի մազապուրծ մասը աշխարհի ամեն անկյունում մնացել է հալ, խոսում է հայերեն, ու որդիներին դաստիրակում հայեցի, մենք դպրոցներ ունենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում, մեծ արվեստագետներ՝ ովքեր հայ ինքնությունը նախևառաջ բարձր պահած հայ դպրության ու մշակույթի կրողներն են,ու այն վառ պահողները. «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ ԻՄԱՆԱԼԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ: ԱՀԱ ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԹԱՐԳՄԱՆՈՒԵՑԱՆ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԻՆ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԿՈՂՄԷ, որուն հետեւեցան յաջորդ սերունդները: Առաջին օրէն եկեղեցւոյ հետզուգահեռ յառաջ գնաց Հայ դպրոցը, ուր հայ մանուկը ստացաւ ուսում, ծանօթացաւ իր այբուբենին, զինուեցաւ հայ տառերով. առաջին օրէնգիտցաւ թէ ինք Քաջ Վարդանին թոռն է հետեւաբար թշնամին պիտիսարսափի իրմէ: Ուստի ան ուժ եւ կորով ստացաւ, որպէսզի կարենայպահպանել եւ պաշտպանել իր լինելիութիւնը ամէն տեղ՝ սկսելով Հայրենիքէն եւ տարածուելով ի Սփիւռս աշխարհի: Հայ ժողովուրդը ուրոր գնաց, կամովին կամ պարտադրաբար, հազիւ ինքզինք գտած ուհաւաքած, կառուցեց եկեղեցի եւ անոր կողքին դպրոց: Անոնք եղանանբաժանելի էակներ , եղան երկորեակ զոյգեր: 1915 ի ջարդէնփրկուած հայու բեկորները երբ հասան Սուրիա, հազիւ դասաւորուածհամեստ տնակներու մէջ արդէն եկեղեցւոյ եւ դպրոցի հարցերը լուծածէին, շնորհիւ ժողովուրդին տքնաջան աշխատանքներուն եւբարեսիրական ու հայրենակցական միութիւններու օգնութեան: Այդօրերուն Սուրիոյ տարածքին շինուեցան եկեղեցիներ եւ դպրոցներ. այնտեղ ուր ապրեցաւ հայ զանգուածը , կառուցեց եկեղեցիներ եւանոնց կողքին՝ դպրոցներ:** Հալէպի հայութեան կեանքը պահպանուած է հինգ եկեղեցիներով՝ Ս. Քառասնից Մանկանց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Գէորգ, Ս. Աստուածածին եւ Ս. Յակոբ. անոնց կողքին կան չորս Կիրակնօրեայ Դպրոցները գործեն նաեւ Ազգային եւ Միութենականվարժարաններ, որոնց թիւը կը հասնի ութը նախկրթարաններու եւերէք երկրորդական վարժարաններու: Անոնց կողքին կը գործէն քոյրհամայնքներու դպրոցներ: Անկասկած որ բոլորին ալ նպատակն էհայերէն լեզուն ջամբել, ապագայի Հայ մարդը պատրաստել որպէսզի շարունակէ ազգին մարտնչողական ճանապարհը: ՓաստօրէնՍփիւռքը միշտ պատնէշի վրայ յայտնուած է իր կեցուածքով եւ սատարկանգնելով հայրենիքին: ** 1930 ական թուականներուն Սուրիոյ տարածքին, Ազգ. Առաջնորդարանի հովանաւորութեամբ գործած են 23 դպրոցներ, եւզանազան միութիւններու եւ համայնքներու դպրոցներ: Սակայնպատահած են առիթներու եւ պատճառներու բերումով, եղածհայաթափումը Սուրիայէն եւ գաղթը շրջաններէն դէպի Հալէպքաղաքը՝ պատճառ դարձած են, որ տասէն աւելի դպրոցներ փակուին: Կը մնայ յիշել թէ մինչեւ վեց տարիներ առաջ բոլոր դպրոցները իրենցսրբազան առաքելութիւնը կը կատարէին հայ մանուկներուն եւերիտասարդներուն նկատմամբ. բայց պատերազմինանապահովութեան պատճառներով զանազան տեղափոխութիւններեւ համախմբումներ կատարուեցան եւ շարունակուեցաւ սրբազանաշխատանքը: Պատերազմին պատճառով շատ ծանր նիւթականվնասներու ենթարկուեցան բոլոր ուսումնական կեդրոնները, որովհետեւ աշակերտներուն եւ ուսանողներուն թիւը նուազեցաւժողովուրդին գաղթին պատճառով , Bայց շնորհիւ արտերկրի մէջգտնուող Սուրիահայութեան օգնութեան, որոնք շարունակեցինմատակարարել եւ նեցուկ կենալ հայ կրթական օճախներուն, շարունակուեցաւ ուսումնական դժուարին աշխատանքը: Հայ դպրոցը եղաւ հայապահպանման բերդը շնորհիւ Հայ ժողովուրդին: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՒ ԲՈԼՈՐ ԱՆՈՆՑ ՈՐՈՆՔ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԴՊՐՈՑԻ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱԼՈՒՆ» (ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ ,Գանատա): Վերջինս խոսքերն են մի մարդու, ով Սփյուռքի մեջ Հայ Միտքը Հայ Ինքնության մեջ պահող ու պահպանող մարդկանցից մեկն է,ով ջատագով է հայի միտքը հայ ձեռագրով կնքելու … Հարգելի արվեստագետ և արվեստասեր հասարակություն, թող խոսքերս ոչ թե հնչեն կոչ այլոց, այլ՝ սկսած ամեն մեկիցս, սկսած ամեն գրչից, ամեն վրձնահարվածից, ամեն ծնողից, ով հայ երեխա է դաստիարակելու հայ հասարակության համար, ու սկսած և ավարտած կրկին մեզանից յուրաքանչյուրով, մեր Ձեռագիրը, մեր Սուրբ Մայրենին պահպանենք փայլի ու նաղարտության մեջ, թույլ չտանք, որ գրիչը ծուռ գրի, խոսքը այլ հնչյունով հնչի,մեր այբուբենը ամենասքանչելին է բոլոր այբուբենների մեջ, մեր տառերը ամենագեղեցիկն են, եկեք չանտեսենք ու չաղավաղենք Մերը, բառեր սովորենք Մեր բառարաններից, օգտագործենք Մեր դարձվածքները, մեջբերենք առաջին հերթին Մեր իմաստնությունը: Եկեք հրաժարվենք օտարամոլությունից ու Մերը դարձնենք կենսակերպ, ապրելաոճ ու գոյաձև. «ԵՍ հպարտ եմ, որ հայ եմ և իմ լեզուն հայերենն է, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ՝ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ; Հայոց լեզունանփոխարինելի է , նա անգին է : Ես ՋԱՆՔ եմ թափում ամենօր հարստացնել իմ միտքը ,իմ ներաշխարհը մայրենիլեզվով,քանզի յուրաքանչյուր բառ մի կյանք է; Մայրենիլեզուն միշտ ինձ հետ է,գեղեցիկ լեզու,է, հրաշալի լեզու; Հայազգը դարերով դաժան մարտերի միջով է անցել ,բայցչկարողացան մեզանից խլել մեր լեզուն, մեր հավատքը: Մերմայրենին անկոտրում է…» (Սուսաննա Իսահակյան): Երբեմն լեզուների պատմությունները կապվում են ազգերի պատմությունների հետ, վերելք ապրում նրանց հետ, ու անկում՝ նրանց վայրընթացքների հետ միաժամանակ: Մեր լեզուն է պահպանել երկարդարյա անպետականություն մնացած մեր ազգային ինքնությունը, սերունդների հերթափոխը Մեր Լեզվին է շնորհել ազգային միտքը դարեդար փոխանցելու պատիվն ու պարտականությունը: Մեր Միրտքը ազգային անգին Ձեռագրերում պահպանել է իր հնչեղությունը, իր վաղնջական կանչով միացրել ներկային անցյալը, ու ապագային բնավ անձեռնունայն չթողնելով: Մենք ենք կերտողը ոսկեղենիկ Մեր Լեզուն, մենք ենք և այն ոչնչացնողը, եկեք հարևանցի չնայենք այս հանգամանքին՝իբրև ոչ այնքան մտահոգություն պատճառող հարցի… Դա հույժ կարևոր է, քանի որ ամեն կերտվածքի հիմքում պիտի որմնադիրը հատընտիր քար դնի, երբ հիմքը ամուր է, պատերը երկար կմնան կանգնած: Եկե´ք, որպես առաջնահերթություն, անաղարտ, անբասիր ու անբիծ պահենք մեր Ձեռագրերը, մեր հոգու խոսքը մեր սրտի բառերով գրենք… Որպես վերջաբան ուզում եմ հաճախակի ինքներս մեզ կրկնենք. -Ես հպարտ եմ, որ Հայ ծնողի զավակ եմ, ես հպարտ եմ, որ Հայ հողի զավակ եմ, ես հպարտ եմ, որ հայերեն եմ խոսում, ես հպարտ եմ, որ Ձեռագիրս Հայերենն է… Հարգանքներով՝ Ձեռագիր նյութի հեղինակ Գարիկ Գալոյան

 

Published in Մշակույթ

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/