Լրահոս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Ես մարդասպան չեմ. Սողոմոն Թեհլերյան. Ֆիլմ - Չորեքշաբթի, Մարտի 15, 2017, ժ. 09:03
Շաբաթ, 31 Դեկտեմբերի 2016 09:13

Քառօրյա պատերազմի անմահ հերոսները

Մեր ամեն քայլում, խոսքում և գործում լինենք միասնական
…Աստծո լույսը թող իջնի անմահացած հերոս հայ զինվորների շիրիմներին…

Մեր հիշողության մեջ անմոռաց են 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի հետքերը;
Անցնող տարին իր հետ բերեց ու տանում է թե՛ տխրության, թե՛ ուրախության բազմաթիվ պահեր,:…Մեր նորօրյա հերոսների անուններով շատ երեխաներ լույս աշխարհ եկան;Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ուզենա 2017-ին Լեռնային Ղարաբաղը տեսնել անվտանգ ու պաշտպանված և վստահ եմ նաև, որ մեզանից ամեն մեկն իր ներդրումն է ունենալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և վերջնական կարգավորման հարցում: Երկիրն էլ մեր բոլորի
ընտանիքն է: Տեսնելով և զգալով քառօրյա պատերազմը Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը ջանաց իր կյանքի բարելավման ու ապահովության համար: Վաղվա լուսավոր օրը կերտելու վստահությամբ դիմագրավեց մեր կյանքում դեռևս առկա դժվարություններին, համբերում և պայքարում է նեղությունների մեջ, ապրեց ու ստեղծեց իր իղձերը , կամքով և արդար հպարտությամբ ի սփյուռս աշխարհի տոնեց 25-ամյակը մեր անկախ պետականության:Մենք հավատում ենք մեր Հայրենիքի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:
Մենք վստահում ենք քեզ՝իմ հայ ժողովուրդ. որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց Հայրենիքի անպարտելի ուժը:Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու մեր սերունդների համար` ստեղծել`մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, Որքան հույզեր, ապրումներ, ցավալի կորուստներ ու նաև հաղթանակներ բերեց մեզ 2016 թվականը: Աննկուն և պայքարող մեր ժողովուրդը՝ զինվորը, հրամանատարը, սահմանապահ գյուղացին, քաղաքացին, անտարբեր լսեց թշնամու հոխորտանքը և զսպելով կորստի ցավն ու արտասուքը՝ խաղաղություն պարտադրեց դավադիր թշնամուն:… Եվ երբ քիչ հետո կղողանջեն տարեմուտի զանգերը, մենք նաև կթերթենք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:
«Հավերժ փառք ու պատիվ» 
Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը
Շնորհավոր Ամանորը և Սուրբ Ծնունդն

Armday Ազգային Հերոսամարտիկներ

Read 17810 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/