Լրահոս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Ես մարդասպան չեմ. Սողոմոն Թեհլերյան. Ֆիլմ - Չորեքշաբթի, Մարտի 15, 2017, ժ. 09:03
Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016 14:32

Քյարամ Քյալաշի Սլոյան-մեր ազգի հպարտությունն է


Ք ո երազները մնացին կիսատ
Յ ուր ամեն վայրկյանդ ապրած,
Ա րթունն սահմանին կանգնած
Ր ոպեներդ կարոտով լցված
Ա ռաջ սլացար առյուծի նման 
Մ արտի դաշտ` ուր տվեցիր կյանքդ;
Հիմա ցավի պես դաջվել է քո մահվան օրը :Մայրական սիրտը չի սփոփվել,մայրական արցունքները դեռ չեն ցամաքել:
;Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։
Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում;Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։;Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս 
Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Եզդի զինվոր Քյարամ Սլոյան մահացել է Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»-ի ընթացքում՝ 2016 թվականի ապրիլի 5-ին գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից;2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։Մենք քեզ հավերժ կորցրեցինք ,դու դարձար հողի հավերժ պաշտպանը:Նպատակներդ ու երազանքներդ դարձան շիրմաքար:
 
Read 12227 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/