Լրահոս
Հաղորդագրություն - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 16:02
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 12:56
Ադրբեջանական ապատեղեկատվությունը - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:54
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:14
Վազգե՛ն, երկար ապրես... - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 06:12
ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:45
ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:35
Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 15:55

Ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի ընտանիքում

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, ուժեղ ենք, երբ միասնական ենք, իսկ զինվորն անհաղթ է.Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանը ծնվել է 1991թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: 
Ապրիլի 2-ին Թալիշի բարձունքներում կատաղի մարտերի ընթացքում: Կինը՝ Անուշը, որ ԼՂՀ-ից էր, ստիպված էր ծնողների հետ տեղափոխվել Հայաստան :Հյուրասենյակում Հրաչի անկյունն է, զինվորական հագուստով նկարներ,ծաղիկներ, մոմեր, պարգևներ ,«Մարտական ծառայություն» հետմահու ստացած մեդալը։ Ավագ լեյտենանտ Գալստյանը նկարներից նայում է հստակ ու հպարտ։Տիկին Անահիտը վերջին անգամ որդու հետ խոսել էր ապրիլի 3-ին ժամը 9-30 սահմաններում ,-«Մամ ջան Անուշին լավ կնայես,ինչու ես լաց լինում»,ու միչև հիմա ականջներումս լսվում է որդուս ձայնը; Հիշեցնենք, որ Հրաչի դուստրը լույս աշխարհ եկավ նրա մահից հետո ,փոքրիկին Հրաչի ցանկությամբ Անահիտ են անվանակոչել,իսկ այսօր արդեն փոքրիկ Անահիտի հետ ապրում է Հրաչի ծնողների հետ ;Որդիս մեծ անուն թողեց ու գնաց, լույս թողեց իր հետևից:
Մեր թոռնուհին մեզ ուժ է տալու: Նա է մեր մխիթարությունն ու հույսը»
Ի հիշատակ ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, հերոսի հարազատ Մուշ թաղամասում բացվել է պուրակ, որտեղ կանգնեցվեց խաչքար և դիմաքանդակը;
Մեր քաջ և արի զինվորները օր ու գիշեր կանգնելով սահմաններին,պաշտպանում են մեզ թշնամու անսպասելի հարձակումներից: Գերադասել են մեռնել, քան իրենց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնեն: Հայրենասիրությունը այդպես է դրսևորվում`պատերազմի ժամանակ,թշնամու հարձակման ժամանակ
«Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը այցելել է քառօրյա պատերազմի զոհերի ընտանիք:

 

 

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Armday`Սուսաննա Իսահակյան

Read 3624 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/