Լրահոս
Հաղորդագրություն - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 18:54
Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 17:42
ArmComedy 580 - Երգ երգոց - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 15:49
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 05:06
Երեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2016 08:54

Հավերժ փառք քեզ հերոս Վլադիմիր Ալիխանյան

 

Թախիծ, վիշտ, ցավ, բայց միաժամանակ հպարտության զգացում էր այսօր,,,
Դեկտեմբերի 4-ին Դիլիջանում բացվեց խաչքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ջեբրաիլում հերոսաբար նահատակված տանկիստ Վլադիմիր . Ալիխանյանի հիշատակը հավերժացնող խաչքար:Հերոս տանկիստ Վլադիմիրը քառօրյա պատերազմի օրերին Ջեբրաիլում թշնամու հարձակման ժամանակ՝ մղվելով առաջնագիծ ու պայքարելով թշնամու դեմ, հերոսաբար նահատակվել է:Բացման արարողությանը ներկա էին Վադիմիրի հարազատները, ընկերներն ,«Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը նախագահ` Մուշեղ Գասպարյանը «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը, բարձրաստիճան սպաներ և այլոք :Մարգարիտա Խաչատրյանը հերոս Վադիմիրի մայրիկին` Անահիտին պարգևատրեց «Զինվորի մայր» շքանշանով :Այսօր մենք կերտում ենք ապրիլյան պատերազմի պատմությունը,  որպեսզի մեր սերունդներին փոխանցենք։Նրանց անձնակազմը պայքարել է ութ տանկերի դեմ և իրենց կյանքն է տվել հանուն հայրենիքի։ Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր սերունդներին կարողանանք հայրենասիրությամբ ոգով դաստիարակել»
Հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանի խոսքով տանկիստները `Տիգրանը,Վադիմիրը և Մոնթեն նրանք առաջինն են ցանկացել մտնել մարտի դաշտ։ «Նրանք հերոսաբար կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը,նետվել են առաջնագիծ, անզիջում կռիվ տալով թշնամու 8 տանկի դեմ, ոչնչացրել են հակառակորդի 3 տանկ ու նահատակվել են հերոսի մահով: Ցավոք, երկրորդ օրը հակառակորդի արձակած հրթիռից անձնակազմը հերոսաբար զոհվեց։ Շնորհակալություն ենք հայտնում ծնողներին, որ նման զինվորներ են դաստիարակել.զինվորներ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր ազատության»,- ասաց Ֆիզուլիի տանկային զորամասի հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանը։
Փա'ռք Ձեր Անմահ հիշատակին

Read 2673 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/