Լրահոս
Հաղորդագրություն - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 18:54
Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 17:42
ArmComedy 580 - Երգ երգոց - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 15:49
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 05:06
Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2016 20:35

Ռոբերտ Աբաջյանը իր ծառայած զորամասում կարևոր պատգամ է թողել. զորամասի հրամանատար

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում ոչ միայն վառ են պահում հերոս քաջորդու հիշատակն, այլև նրա օրինակով դաստիարակվում են նոր զորակոչված զինվորները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը և ընդգծել, որ Ռոբերտը իր օրինակով կարևոր պատգամ է թողել ու ցանկացած հրամանատար կցանկանար Ռոբերտի ու նրա զինակից ընկերներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պես հերոս զինվորներ ունենալ։

 
«Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ու մեր մյուս տղաների ցուցաբերած նվիրվածությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ պատերազմի ելքը հաճախ որոշում է հենց զինվորի ունեցած մարտական ոգին»,- ասել է Ս․ Գրիգորյանը և ավելացրել, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ցուցաբերած արիության համար զորամասի երեք տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են տարբեր պետական և գերատեսչական մեդալներով։
 
Խոսելով առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներից՝ հրամանատարը նշել է, որ զորամասի պահպանության տարածքի ամբողջ երկայնքով մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որոնք ամեն օր շարունակվում են: «Արդիականացվել է ամբողջ պաշտպանողական համակարգը, զորքերը համալրվել են ժամանակակից տեխնիական միջոցներով, զորամասը ստացել է տարբեր տեսակի նոր զինտեխնիկաներ: Վստահեցնում եմ, որ ցանկացած պահի պատրաստ ենք կատարել մեր առջև դրված մարտական խնդիրը»,- իր խոսքը եզրափակել է զորամասի հրամանատար Գրիգորյանը։
Լուսանկարում պատկերված խաչքար-հուշարձանն հավերժացնում է Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պայծառ հիշատակն, ովքեր միասին, ապրիլյան պատերազմի ժամանակ, կյանքի գնով պաշտպանել են մարտական դիրքը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը և պատճառելով նրան բազմաթիվ կորուստներ: Այն գտնվում է նրանց ծառայած զորամասում:
Read 4693 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/