Լրահոս
ՈՒղիղ Միացում Արցախի Հանրային TV ընկերություն - Երկուշաբթի, Փետրվարի 20, 2017, ժ. 06:17
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Ուրբաթ, 09 Սեպտեմբերի 2016 15:39

Արցախյան լեգենդար հերոս Արտակ Օհանյան Գուսան

Նա եկավ աշխարհին գոռալու իր ազգի արդար կռիվը,ու ինքն էլ դառնալով այդ կռվի մեկ մասնիկը, իր կամքն ու զորությունը խառնեց այն բազում զորեղներին

որոնք,թիզ առ թիզ մաքառեցին հայրենի հողի ու մի բուռ ազգի եղելության համար` դառնալով այդ արդար կռվի անվեհեր նահատակները …

Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում ,աշխատավորի ընտանիքում:
1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը , որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց:
1980 թվականին զորակոչվել է Սովետական բանակ և ուղարկվել ծառայության Աֆղանստան , որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է , իսկ 1982 թվականին արդեն զորացրվել:Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում`որպես տնտեսվար:
1988 թվականի սկզբին Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումը Արտակին առավ իր հունի մեջ, նա դարձավ ազգի զինվորն ու պաշտպանը:Հայրենիքի անկախության երազանքը նրան քայլ առ քայլ տարավ բազում սխրանքների:
1988 թվականի փետրվարին Անկախության հրապարակում մասնակցել է համազգային ցույցերին և հացադուլներին: Հունիս ամսին Զվարթնոց օդանավակայանում Խորհրդային բանակի հետ մասսայական ցույցերի ժամանակ ստանում է ծանր մարմնական վնասվածքներ : Ապաքինվելուց անմիջապես հետո ավտոշարասյուններով սննդամթերք և շինանյութ է փոխադրել Լեռնային Ղարաբաղ: Դեկտեմբեր ամսից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աղետի գոտու փրկարարական աշխատանքներին:Մինչև 1989 թվականի հոկտեմբերը միջազգային հումանիտար օգնություններ է փոխադրել աղետի գոտի:
Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում:
1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են <<Մեծն Տիգրան>> աշխարհազորային գունդը , որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն:Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան , Եղեգնաձորի Խաչիկ և Նոյեմբերյանի Կոթի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին :
1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր , Խնձորեսկ , Հարթաշեն,Շուռլուխ,Շինուար`իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին :
1991 թվականի մայիսի 3-ին Արտակը ,երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին: Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ , Մանաշիդ , Բուզլուխ , Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին :
1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ ` Ժաննա Սահակյանի հետ:
1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին: Հետագայում այդ արկերով ոչնչացրել են թշնամու մարտական դիրքերը Լաչինում , Քելբաջարում և Կուբաթլիում: Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում , իսկ օգոստոսին` Կարմիրի շրջանում:Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ :
1993 թվականի մարտի 24-ին Երևանում ծնվում է նրա միակ դուստրը` Տաթևիկը: 
1993 թվականի սեպտեմբերի1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանի թիվ 3967 ա/վ հրամանով Արտակ Օհանյանին շնորհվել է ՀՀ ՊՆ <<պահեստի կապիտան>> սպայական կոչում:
1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ աձաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների
հետ ,որը և դառնում է նրա վերջին մարտական գործողությունը:

Արտակ Օհանյանը `կնոջ, երեխայի և հարազատների կարոտը սրտում կնքում է իր մահկանացուն ,անմահանալով սերունդների հիշողության մեջ:
Նա գնաց միանալու այն հազարավոր նահատակներին ,ովքեր դեռ շատ գործեր ունեին անելու , բայց գերադասեցին իրենց երկրի ու ժողովրդի փրկության մեծ գործը վերցնել իրենց վրա ` գլուխները դնելով հայրենիքի զոհասեղանին:
Գուսանի աճյունը հանգչում է <<Եռաբլուր>> պանթեոնում,Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին:
1999 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախահագ Ռոբերտ Քոչարյանի հրամանով հետմահու պարգևատրվել է << ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ>>-ով :

Արտակին Գուսան են կոչել գրած բանաստեղծությունների ու երգերի համար

Read 131 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/