Լրահոս
ՈՒղիղ Միացում Արցախի Հանրային TV ընկերություն - Երկուշաբթի, Փետրվարի 20, 2017, ժ. 06:17
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Ուրբաթ, 06 Հունվարի 2017 16:13

Իմ հերոսը Հայ Զինվորն է…Վարդան Մարտիկի Մկրտչյանը

Քաջ կոչվում է նա,ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը:
Արիստոտել 
 Վարդան Մարտիկի Մկրտչյանը հունվարի 1-ին “Однаклассник” սոցցանցի իր էջում գրել է.
«Շնորհավոր բոլորիդ Նոր տարին:Ցանկանում եմ առողջություն,երջանկություն,հաջողություն ու ամենակարևորը միասնության ու սիրո տարի:
Ամենակարևորը սիրո տարի, սիրում եմ քեզ Նազելի»:
Նամակի հեղինակ` Մհեր Օթարյան »Ռազմինֆո «
Մհեր Օթարյանը ծառայել է Վարդան Մկրտչյանի հետ, ով 2015 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:
«Ցանկանում եմ իմ ծառայակիցներից մեկի` Վարդան Մկրտչյանի կյանքի վերջին րոպեներից մի դեպք պատմել: Հնարավոր է` շատերդ չիմանաք նրան, բայց նա իմ հերոսներից է: Մինչ պատմելս նշեմ, որ Վարդանի հետ զորամաս ենք եկել նույն օրը, նույն մեքենայով և ծառայել ենք նույն վաշտում: Վարդանը նման էր բոլորին, ոչ մի բանով չէր տարբերվում մյուս զինվորներից: Սակայն հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ադրբեջանական զինուժը ձեռնարկում է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում հերոսանում է Վարդանը: Ես չեմ ասում զոհվել է, ասում եմ՝ հերոսացել է: Բայց թե ինչպե՞ս, այդ ամենը պատմել է իր հետ եղած դիրքապահ ընկերը.
«Դիրքերում էինք, Վարդանն անհանգիստ էր: Շները շատ էին հաչում: Ասաց. «Ես եմ այդ շներին պահում և նրանց հաչոցները սովորական չեն, հաստատ մի բան այն չէ, արի առաջանանք»: Մենք առաջացանք և այդ ժամանակ մթության միջից մեր ուղղությամբ կրակոցներ հնչեցին: Մի քանի փամփուշտ կրակեցինք և հասկանալով, որ շրջափակման մեջ ենք՝ շրջվեցինք և դեպի դիրք վազեցինք: Սակայն այդ պահին Վարդանը կանգ առավ, դիրքավորվեց և ասաց. «Դիրքավորվի՛ր, փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞»… ու սկսվեց մարտը»:

Վարդանը զոհվում է այդ օրը, սակայն իր կյանքով փրկում է շատերին, քանի որ թույլ չի տալիս հակառակորդին ոչ դիրք մտնել, ոչ էլ իր սև գործն ավարտել թիկունքում: Հերոս չէ՞ արդյոք այս տղան»,- գրում է շարքային Օթարյանը:
Հայրենասիրությունը խոսում էր յուրաքանչյուրի մեջ

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

Read 3493 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/