Լրահոս
Անձեռակերտ է Մատաղիսի բնությունը - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:54
ԴՈՒ ԿԱՍ ԱԶԳԻՍ ՀԵՐՈՍ - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:37
Իրադրությունն առաջնագծում - Շաբաթ, Մարտի 18, 2017, ժ. 06:26
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Մարտի 17, 2017, ժ. 07:24
Ուրբաթ, 06 Հունվարի 2017 15:55

Սարգիս Ստեփանյան Անձի ուժը հոգու մեջ է Ես հպարտ եմ քեզնով

Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար` նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ:Անցնելով պատերազմի հորձանուտով`Արցախյան հերոսամարտի տարիներին `Հետախույզ Սարգիս Ստեփանյան կոփվել է, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ և պատվով կատարել առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախուզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: 
 :Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
…Հետախույզի հայրենասիրությունը, սկսում է մարդասիրությունից. նախ պետք է մեր ներսում լինենք հոգեպես ուժեղ , հետո նոր կարողանանք խոսել հայրենիքի պաշտպանության մասին:
Մարդկային գիտակցությունը ամենահզոր զենքն է, որը պետք է մշտապես զարգացնել ու կատարելագործել: Ի վերջո, այդ գիտակցության արդյունքում են «ծնվել» ամենահզոր զենքերը:
2014 թ. ամռանը մայոր Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվում է: Հակառակորդի դիվերսիոն խմբին հետ շպրտելուց հետո պետք էր չեզոք գոտուց դուրս բերել ընկերոջը: Տարածքն ականապատված էր. Սարգիսը գիտակցում էր, որ ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել ընկերոջ համար, սակայն այդ օրը ճակատագրական եղավ հենց նրա համար:վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվեց եւ կորցրեց 3 վերջույթները, Հերոսին ոտքի հանեց մեկ այլ հերոս՝ բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը:
Մինչ վիրավորում ստանալը Սարգիսը զբաղվել է ծանրամարտով։ Երբ հասկացավ, որ ծանրամարտը մնացել է անցյալում, իր համար սպորտային նոր հետաքրքրություն գտավ՝ բազկամարտը։ -Սպորտը կյանքի կարեւորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը սիրողական փորձեր է անում եւ կշռաքարեր բարձրացնում։ Նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ 
Սարգիսը նաեւ լողի էր գնում, սակայն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում :Նա հրաշալի ընտանիք ունի կին և երկու զավակ;«Հետախույզները տարբերվում են ամեն ինչով՝ թե´ ֆիզիկապես, թե´ արտակարգ իրավիճակներում գոյատևելու ունակությամբ, ինչպես նաև մտավոր պատրաստությամբ։Օգտվելո առիթից ուզում եմ շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդն ` «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի..».Ամեն..
Աղոթում եմ առ Աստված, խնդրելով այս սուրբ և գթառատ, սրբող և վերանորոգող տոնի կապակցությամբ պարգևել բոլոր հավատավորներիս հոգենորոգ շնորհներ, բարի ընթացք դեպի փրկության նավահանգիստ: Թող այս տոնական լույսը սերմանվի մարդկանց սրտերում ջերմացնելով և հոգևոր ուրախություն պարգևելով: Աղոթենք բոլորս մեր երկրի և համայն աշխարհի խաղաղության համար, թող մարեն պատերազմները, սեր և խաղաղություն հաստատվի:Անցնլով ցանկացած դժվարության, պետք է հավատանք, որ լավատեսությամբ, աշխատասիրությամբ , հույսով ու հավատով կհասնենք մեր նպատակներին;;Եկեք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող
գործերն ու հաղթանակները` հպարտ ու փայլող շարասյուները;Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը

 

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Read 2838 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/