Լրահոս
Անձեռակերտ է Մատաղիսի բնությունը - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:54
ԴՈՒ ԿԱՍ ԱԶԳԻՍ ՀԵՐՈՍ - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:37
Իրադրությունն առաջնագծում - Շաբաթ, Մարտի 18, 2017, ժ. 06:26
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Մարտի 17, 2017, ժ. 07:24
Armday - Items filtered by date: Երեքշաբթի, 03 Հունվարի 2017

Ձայնի գեղեցիկ ելևէջներով Նվարդ Մնացականյանը արվեստասեր մարդուն ուղեկցում է պոեզիայի ամենահաճելի արահետներով:Դուք նոր ու գեղեցիկ էջ բացեցիք մեր ասմունքի պատմության մեջ Սիրենք պոեզիան , այն մեր հոգու ընկերն է, որ խոսում է զգացմունքների պարզ ու անմիջնորդ լեզվով
Կենսագրությունը
Ծնվել է 1962 թվականին նոյեմբեր 3-ին. Վանաձոր քաղաքում :
1979 թվականին ավարտել է թիվ 22 միջնակարգ դպրոցը։
1982 թվին ավարտել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանը։Դեռ վաղ դպրոցական տարիներին, Նվարդի սերը դեպի մեր դասական գրողների գործերը՝ակնհայտ է եղել;
1982 թվին ամուսնացել է Սամվել Օսկիանյանի հետ, ունի չորս զավակ Աննա, Սուզի, Ռուզաննա և Կարոլինա անուններով։
1997 թվականից ընտանիքի հետ միասին ապրում է ֆրանսիայում։
Սիրելի Նվարդ Մնացականյան`
-Ասմունքի հետ երբևէ առնչվել ե՞ք։
- Մի ամբողջ կյանք։ Ելույթներ եմ ունեցել և ասմունքել եմ բազմաթիվ առիթներով, անդամակցել եմ քաղաքի «ասմունքի խմբակ» - ակումբին ;ֆրանսիայում գտնվելու տարիներին ասմունքել և ասմունքում եմ միջոցառումների;Փարիզի ԱՅԲ ռադիոկայանով հնչեցվում է իմ ասմունքները, իսկ հունվար ամսից, տրամադրել են ինձ ռադիոհաղորդում, որտեղ պետք է ներկայացնեմ, արդի և դասական գրողներին ,ինչպես նաև կարդամ իրենց ստեղծագործություններից
Նվարդ Մնացականյանը, մարդկային, հայրենասեր, անբասիր, լավատես է և կյանքի էություն ներկայացնող կին է։նա շատերի սրտերն է գերել և գերում է իր ասմունքով, գեղագիտանքով, աստվածատուր ձայնով և շլացնող մարդկային էությանբ։
ՈՒնի բազմահազար ուկնդիրներ դիմատետրում, որոնք իրենց մեծարող և գնահատող մեկնաբանություններով ողողում են համացանցը։
Այո շատերի սերն ու հարգանքն է վայելում գեղանի արվեստագետուհին։;Շնորհակալություն սիրելի Նվարդ խոնարհվում եմ քո աստվածային տաղանդի առջև; Իր մասին դրականորեն են արտահայտվում,գրականագետները,,բանաստեղծները,գրողները և,պարզապես մարդիկ,որոնք սիրով ու ամենայն հետաքրքրությամբ են ընթերցում նրա;
Սիրելի Արուս Ներսիսյանն նրա մասին ասել է`
-«Նվա՜րդը… Այսօր մեր կյանքում ու մեր շրջապատում այնքան էլ շատ չեն Նվարդի նման անշահախնդիր, բարեհոգի ու սիրառատ սրտի տեր անձինք, ովքեր սիրահոժար ու բոլորանվեր տրվում են ուրիշներին՝ ներսում անթեղած իրենց ողջ սերն ու նվիրվածությունը բերելու նրանց: Կամեցող, լավատես ու շռայլ հոգու տեր մի անձնավորություն, որ, օրավուր գտնելով ինքն իրեն, ամրակայում է իր ուրույն տեղն արվեստում՝ խորապես ապրելով և ապրեցնելով նաև մյուսներին՝ իր միանգամայն ինքնատիպ ու հոգեթով ասմունքով: Գտնելով իր սիրտն ու հոգին սնուցող լավագույն միջոցը՝ Նվարդն առաջին հերթին ինքն իրեն է երջանկացնում, երանություն և հաճույք պատճառում: Նա խորապես ապրում ու ներշնչվում է իր մարդասիրական վեհ գործով՝ այն դարձնելով իր համար առաքելություն՝ բերկրանք, հրճվանք ու բավականություն պարգևելու նաև իր ունկնդիրներին: Բարության, համեստության մարմնացում՝ ունակ ուրիշների մեջ ևս տեսնելու, զգալու և արժևորելու լավն ու բարին, վեհն ու գեղեցիկը: Միանգամայն անկեղծ ու սրտաբուխ ասմունքը մեր Նվարդի համար դարձել է օդի և ջրի նման անհրաժեշտություն, հոգու կանչ, առանց որի ինքն այլևս չի կարող: Եվ պատահական չէ, որ իր անսահման բարությամբ, մեծ սրտի ողջ ջերմությամբ ու վեհանձն հոգու անսպառ լույսով նա՝ որպես Մարդ և արվեստասեր, գոհացնում ու հաճոյանում է բոլոր հեղինակներին՝ պարգևելով նրանց հոգեկան մեծ բավարարվածություն՝ առանց հիշելու և հիշեցնելու բնավ իր մեծահոգության ու անմնացորդ շռայլության մասին: Այդ իսկ պատճառով էլ մեր Նվարդը կարճ ժամանակում արդեն իսկ լիուլի վայելում է թե՛ նրանց և թե՛ իր ունկնդիրների անպարփակ սերն ու խորին ակնածանքը՝ մշտապես արժանվույնս, հավուր պատշաճի և անկեղծորեն մեծարվելով ամենքից…» 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Օգտվելով առիթից սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդն ցանկանում եմ որ 2017 թվականը ` նոր տարին արգասաբեր լինի հայության համար թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում ։ Անցնլով ցանկացած դժվարության, պետք է հավատանք, որ լավատեսությամբ, աշխատասիրությամբ , հույսով ու հավատով կհասնենք մեր նպատակներին;;Եկեք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող
գործերն ու հաղթանակները` հպարտ ու փայլող շարասյուները;Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը

ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Published in Մշակույթ

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/