Լրահոս
ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:47
ԷՅՆՇՏԵՅՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:17
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Հունվարի 20, 2017, ժ. 07:53
Armday - Items filtered by date: Երկուշաբթի, 02 Հունվարի 2017

Armday Կայք 2016թ. տարվա լավագույն ոստիկանի կոչմանն արժանացել  է Նելլի Դուրյանը:

եր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Նելլի Կառլոսի Դուրյան , ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ:
Գործունեություն
Նելլի Դուրյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 դպրոցը և որպես շարքային ոստիկան անմիջապես անցել ծառայության ոստիկանության համակարգում: Մայրը աշխատել է կադրերի վարչությունում, իսկ հայրը՝ Ազգային անվտանգությունում: Նելլի Դուրյանը աշխատանքի հետ զուգահեռ սովորել է Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում: Քննչական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տարբեր պաշտոններում: 1996 թվականին նշանակվել է քրեական հետախուզություն անչափահասների գործերով բաժանմունքի պետ: 2006 թվականից Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ է, IVLP ծրագրի շրջանավարտ:
Ընտանիք
Որդին՝ Մարատ Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է որպես քննիչ:
Դուստրը՝ Մարիա Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է:
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից[3]:
ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ:
Աշխատություններ
«Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»,
Երեխաների պաշտպանություն» ուսումնական ձեռնարկ մասնագետների համար,
«Վերականգնողական արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոնները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող կազմակերպությունների և անհատների համար;
2016 թվականին «Լավագույն ոստիկանի» կոչմանն է արժանացԵլ Նելլի Դուրյանը:Օգտվելով առիթից սիրով Armday կայքի ողջ աշխատակազմը շնորհավորում է ՁԵՐ Նոր տարին և Սուրբ Ծնունդն: Ցանկանում են, որ 2017 թվականը լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու,խաղաղության, առողջության, հաջողության, երկարատև մաքառումների արդյունքների ճաշակման,չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի...Բոլորիս մաղթում եմ արարման,ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների,զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի..
ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ_«.Բարության, համեստության մարմնացում՝ ունակ ուրիշների մեջ ևս տեսնելու, զգալու և արժևորելու լավն ու բարին, վեհն ու գեղեցիկը»:

 

 

Երկուշաբթի, 02 Հունվարի 2017 08:33

Արթուր Գալստյան և Մարի Վան

Սիրված երգիչ Արթուր Գալստյանը և սփյուռքահայ երգչուհի Մարի Դելիա Վան Մարկը ամանորին նվեր են մատուցել հանդիսատեսին և ներկայացրել իրենց  դուետը:

Երգը կոչվում է ,<Դու չկաս ինձ համար>>: 

Published in Մշակույթ
Երկուշաբթի, 02 Հունվարի 2017 07:29

Տոնածառ զինվորական ընկերներիս համար...

Հայ ազգի սերուցքը բանակում է: Նրանք պատվի ու արժանապատվության ասպետներ են ու Խաչի պես են կրում իրենց ուսադիրների աստղերը: Նրանք զգայացունց բառեր չեն ասում իրենց զոհված զինակիցների շիրիմների մոտ ու դիֆերամբներ չեն ձոնոմ Հայրենիքին, որովհետև նրանք մի սրտաչափ Հայրենիք ունեն՝ սրտի պես թանկ, սրտի պես անչափելի...Որովհետև մեծ սերն ու մեծ ցավը անհնար է տեղավորել բառերի մեջ: 
Նրանք նայել են մահվան աչքերին, որ մենք իրենց աչքերով նայենք կյանքին,Հայրենիքին, միմյանց...
Նրանց ապրած յուրաքանչյուր օրը սխրանք է, ու նրանք նվիրաբերվում են անհատույց, որովհետև իսկական նվիրաբերումը ոչ փառքով կհատուցես, ոչ հարստությամբ:
Նրանց տվածը Հայրենիքին միայն սիրով կնժարես՝ հարազատ ժողովրդի սիրով... 
Սիրեք նրանց:Պատվեք: Նրանց կերպարով դաստիարակեք Ձեր որդիներին: Շատ սիրեք ուժեղ, խելացի, վճռական, աննկուն հայի այդ տեսակը:
Պատիվ ունեմ:

Գայանե Պողոսյան

Երկուշաբթի, 02 Հունվարի 2017 07:02

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է մոտ 30 անգամ, հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց:

  ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Published in Արցախ

Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչէ, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիր

Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան,; Հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր,
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել» Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։ Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։ Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։
Զինվորական գործունեությունը 
---1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։ Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ 1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ։ «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը»- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց։ Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։
Հրապարակումները
1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում։ 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։ 1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։ 1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։
«Ցեղակրոն» շարժումը
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։ 1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։ 1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։ 1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։ Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։ 1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։ Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։ 1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ «Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։
Ձերբակալությունն ու մահը 
1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։ Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։ 1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործուն էության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953թ. ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ «առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն մը և գործակցություն մը ստեղծելու համար»։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։ Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)"։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ:
1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան
, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
2001 թ-ին Երևանում լույս է տեսել Նժդեհի երկերի «Հատընտիր» ժողովածուն, 2002 թ-ին՝ երկհատորյակը:
Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով:
Գարեգին Նժդեհի անունով Երևանում կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

 

 

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/