Լրահոս
Հաղորդագրություն - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 18:54
Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 17:42
ArmComedy 580 - Երգ երգոց - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 15:49
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Փետրվարի 24, 2017, ժ. 05:06
Հինգշաբթի, 05 Հունվարի 2017 04:57

«Սկզբումն էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր…» (Աստվածաշունչ): «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Մեսրոպ Մաշտոց):

Արարվող և գոյություն ունեցող ամեն ինչ ունի սկիզբ, ինչպես սկիզբ ունի մարդը, ինչպես սկիզբ ունի մանր ու մեծ, տեսանելի ու անտես ամեն ինչ… Ձեռագրի սկիզբը դա թուղթը չէ կամ սոսկ թանաքը, գրչի սկիզբը դա Լեզուն է, լեզվի սկիզբը՝ Միտքը: Հայ ժողովրդի հանճարեղ միտքը ծնել է Հայերեն լեզուն, որը աշխարհի լեզուների մեջ հնագույներից մեկն է, սակայն չափազանց հարուստ, հղկված ու անբասիր՝ հազարամյակների թոհուբոհով անցած, բացառիկ արժեք ներկայացնելով, դարերի արյունոտ հերթափոխների ժամանակ հային հայ պահելով: «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ինչ էլ սպասելիսլինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնաորպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն էպահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ովկուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում» (Ջորջ Բայրոն): Վերջիններս սոսկ բառեր չեն ու հենց այնպես չէ, որ ասվել են: Իսկ ահա հայ ազգի առաջին ուսուցիչը՝Մեսրոպ Մաշտոցը,ոսկեղենիկ մեր լեզվին ոսկյա նախշեր ավելացրեց, ու առաջին նախադասությունից մինչ այսօր, ու այսուհետ միշտ,Հայ միտքը Հայերեն Լեզվով է գրվելու: Փառք Հայոց լեզվին ու նրանով անմահացող ամեն տառ ու բառին, փառք հավատացյալի բերանից հայերեն հնչող աղոթքին, փառքվերջին շնչում հայրենիք անունը հայերենով մտքում կրկնող մերնահատակ պաշտպանին: Լեզուն մեր սրբությունն է, մեր սուրբ նշխարը, մեր ազգի մշակույթի հայելին: Հայերենով է գրվում մոր մասին ձոնը, հայերենով է հայ սիրահարը սեր գովերգում, հայերեն մակակգրություն է դնում նկարիչը իր կտավին, քանգակագործը հայերեն է անմահացնում իր գլուխգործոցը,հայերենն է հայրենիքում և հայրենիքից դուրս հային հայ պահողը,հայ երեխային հայ դաստիարակողը,մեր կորուսյալ հայրենիքի կիսավեր խաչքարերը իրենց կարոտն ու ողբը հայերեն են երգում… Մեր Մայրենին չափազանց թանկ է ու կարևոր այն անտեսելու կամ աղավաղելու համար, դարեդար մեր ձեռագրերը կյանքերի գնով պահպանվել են ու մեզ հասել ոչ նրա համար,որ աղճատենք հայ բառի միտքը, ոչ նրա համար, որ քաղքենի դարձածքներով ախտահարենք այն, ոչ նրա համար, որ մտքերը սեպագրենք այլ լեզվի հնչյուններով: Մեր Մայրենին՝ մեր Լեզուն, արյունլվա է մեզ հասել, ու մենք պարտավոր ենք նրա վերքերին սպեղանի դնելու, նոր ձեռագիր ավելացնելիս, հիշելու նրա չարչարանք-տառապանքների մասին, այն վերքերի, որոնք ստացել է մեզ հասնելու ճանապարհին: Չմոռանանք մաքրել այն սպիներից: Հայերենով է Կոմիտասը խելագարվել, Չարենցը հայերենով է գրել բանտի պատերին՝ սեփական արյունը թանաք դարձրած,Տերյանը առանց հայերենի այդչափ քնքշորեն չէր կարողանա գովերգել աշունը, Շիրազը հայ հոգով է հայ մորը պաշտել… Ու մենք այսօր երազատենչ մեր նախնիների փայփայած անկախ հայրենիքում ապրելով՝ իրավունք չունենք այդ հայրենիքի սուրբ գիրը՝ մեր նախնիների երազանքը ու կայնքի գնով պահպանված մեր ձեռագրերը հայհոյելու՝ հայերենի մեջ խեղելով մեր հոգու Ձեռագիրը: Հայոց լեզուն հայ հոգու Կնիքն է, ու այն արվեստագետի խիղճն է, նրա երևակայության արտացոլանքը. «Մայրենի Լեզուն ինձ համար ամենինչ է, այն Ալֆան ու Օմեգան է մեր Ցեղակրոն Ազգի, իսկ Պոեզիայիհամար Գանձ է անըստգյուտ: Ամբորջ կյանքում ԲԱՌԱՐԱՆ եմկարդացել, արտագրել Բառեր ինձ դյութող, հիմա էլ այդ հիմքի վրաԲառաբարդություններ եմ կառուցում Բանաստեղծական, բարդաշխատանք է և երջանկավետ» (Կամո Արիացի): Վրիպակը, սխալ կամ բացթողնված կետադրական նշանները, ուղղագրության չիմացությունը, դրանք անուսուցման հետևանք են,դրանք բնավ խեղաթյուրումներ չեն, այլ ուսման ու իմացության պակաս, սակայն արվեստի մեջ քաղքենի ու ժարգոնային, այլալեզու շարադրանքը, որը բնավ էլ փոխառություն չի այլ լեզուներից վերցված, դրանք մասնատում են մեր Մայրենի Լեզվի ամբողջականությունը, վերքեր ենք առաջացնում հազարամյակի պատմություն ունեցող մեր ինքնության սպիների կողքին՝ ապագա անջնջելի սպիներ դառնալու վտանգավորությամբ: Մեր ազգի մազապուրծ մասը աշխարհի ամեն անկյունում մնացել է հալ, խոսում է հայերեն, ու որդիներին դաստիրակում հայեցի, մենք դպրոցներ ունենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում, մեծ արվեստագետներ՝ ովքեր հայ ինքնությունը նախևառաջ բարձր պահած հայ դպրության ու մշակույթի կրողներն են,ու այն վառ պահողները. «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ ԻՄԱՆԱԼԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ: ԱՀԱ ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԹԱՐԳՄԱՆՈՒԵՑԱՆ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԻՆ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԿՈՂՄԷ, որուն հետեւեցան յաջորդ սերունդները: Առաջին օրէն եկեղեցւոյ հետզուգահեռ յառաջ գնաց Հայ դպրոցը, ուր հայ մանուկը ստացաւ ուսում, ծանօթացաւ իր այբուբենին, զինուեցաւ հայ տառերով. առաջին օրէնգիտցաւ թէ ինք Քաջ Վարդանին թոռն է հետեւաբար թշնամին պիտիսարսափի իրմէ: Ուստի ան ուժ եւ կորով ստացաւ, որպէսզի կարենայպահպանել եւ պաշտպանել իր լինելիութիւնը ամէն տեղ՝ սկսելով Հայրենիքէն եւ տարածուելով ի Սփիւռս աշխարհի: Հայ ժողովուրդը ուրոր գնաց, կամովին կամ պարտադրաբար, հազիւ ինքզինք գտած ուհաւաքած, կառուցեց եկեղեցի եւ անոր կողքին դպրոց: Անոնք եղանանբաժանելի էակներ , եղան երկորեակ զոյգեր: 1915 ի ջարդէնփրկուած հայու բեկորները երբ հասան Սուրիա, հազիւ դասաւորուածհամեստ տնակներու մէջ արդէն եկեղեցւոյ եւ դպրոցի հարցերը լուծածէին, շնորհիւ ժողովուրդին տքնաջան աշխատանքներուն եւբարեսիրական ու հայրենակցական միութիւններու օգնութեան: Այդօրերուն Սուրիոյ տարածքին շինուեցան եկեղեցիներ եւ դպրոցներ. այնտեղ ուր ապրեցաւ հայ զանգուածը , կառուցեց եկեղեցիներ եւանոնց կողքին՝ դպրոցներ:** Հալէպի հայութեան կեանքը պահպանուած է հինգ եկեղեցիներով՝ Ս. Քառասնից Մանկանց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Գէորգ, Ս. Աստուածածին եւ Ս. Յակոբ. անոնց կողքին կան չորս Կիրակնօրեայ Դպրոցները գործեն նաեւ Ազգային եւ Միութենականվարժարաններ, որոնց թիւը կը հասնի ութը նախկրթարաններու եւերէք երկրորդական վարժարաններու: Անոնց կողքին կը գործէն քոյրհամայնքներու դպրոցներ: Անկասկած որ բոլորին ալ նպատակն էհայերէն լեզուն ջամբել, ապագայի Հայ մարդը պատրաստել որպէսզի շարունակէ ազգին մարտնչողական ճանապարհը: ՓաստօրէնՍփիւռքը միշտ պատնէշի վրայ յայտնուած է իր կեցուածքով եւ սատարկանգնելով հայրենիքին: ** 1930 ական թուականներուն Սուրիոյ տարածքին, Ազգ. Առաջնորդարանի հովանաւորութեամբ գործած են 23 դպրոցներ, եւզանազան միութիւններու եւ համայնքներու դպրոցներ: Սակայնպատահած են առիթներու եւ պատճառներու բերումով, եղածհայաթափումը Սուրիայէն եւ գաղթը շրջաններէն դէպի Հալէպքաղաքը՝ պատճառ դարձած են, որ տասէն աւելի դպրոցներ փակուին: Կը մնայ յիշել թէ մինչեւ վեց տարիներ առաջ բոլոր դպրոցները իրենցսրբազան առաքելութիւնը կը կատարէին հայ մանուկներուն եւերիտասարդներուն նկատմամբ. բայց պատերազմինանապահովութեան պատճառներով զանազան տեղափոխութիւններեւ համախմբումներ կատարուեցան եւ շարունակուեցաւ սրբազանաշխատանքը: Պատերազմին պատճառով շատ ծանր նիւթականվնասներու ենթարկուեցան բոլոր ուսումնական կեդրոնները, որովհետեւ աշակերտներուն եւ ուսանողներուն թիւը նուազեցաւժողովուրդին գաղթին պատճառով , Bայց շնորհիւ արտերկրի մէջգտնուող Սուրիահայութեան օգնութեան, որոնք շարունակեցինմատակարարել եւ նեցուկ կենալ հայ կրթական օճախներուն, շարունակուեցաւ ուսումնական դժուարին աշխատանքը: Հայ դպրոցը եղաւ հայապահպանման բերդը շնորհիւ Հայ ժողովուրդին: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՒ ԲՈԼՈՐ ԱՆՈՆՑ ՈՐՈՆՔ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԴՊՐՈՑԻ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱԼՈՒՆ» (ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ ,Գանատա): Վերջինս խոսքերն են մի մարդու, ով Սփյուռքի մեջ Հայ Միտքը Հայ Ինքնության մեջ պահող ու պահպանող մարդկանցից մեկն է,ով ջատագով է հայի միտքը հայ ձեռագրով կնքելու … Հարգելի արվեստագետ և արվեստասեր հասարակություն, թող խոսքերս ոչ թե հնչեն կոչ այլոց, այլ՝ սկսած ամեն մեկիցս, սկսած ամեն գրչից, ամեն վրձնահարվածից, ամեն ծնողից, ով հայ երեխա է դաստիարակելու հայ հասարակության համար, ու սկսած և ավարտած կրկին մեզանից յուրաքանչյուրով, մեր Ձեռագիրը, մեր Սուրբ Մայրենին պահպանենք փայլի ու նաղարտության մեջ, թույլ չտանք, որ գրիչը ծուռ գրի, խոսքը այլ հնչյունով հնչի,մեր այբուբենը ամենասքանչելին է բոլոր այբուբենների մեջ, մեր տառերը ամենագեղեցիկն են, եկեք չանտեսենք ու չաղավաղենք Մերը, բառեր սովորենք Մեր բառարաններից, օգտագործենք Մեր դարձվածքները, մեջբերենք առաջին հերթին Մեր իմաստնությունը: Եկեք հրաժարվենք օտարամոլությունից ու Մերը դարձնենք կենսակերպ, ապրելաոճ ու գոյաձև. «ԵՍ հպարտ եմ, որ հայ եմ և իմ լեզուն հայերենն է, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ՝ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ; Հայոց լեզունանփոխարինելի է , նա անգին է : Ես ՋԱՆՔ եմ թափում ամենօր հարստացնել իմ միտքը ,իմ ներաշխարհը մայրենիլեզվով,քանզի յուրաքանչյուր բառ մի կյանք է; Մայրենիլեզուն միշտ ինձ հետ է,գեղեցիկ լեզու,է, հրաշալի լեզու; Հայազգը դարերով դաժան մարտերի միջով է անցել ,բայցչկարողացան մեզանից խլել մեր լեզուն, մեր հավատքը: Մերմայրենին անկոտրում է…» (Սուսաննա Իսահակյան): Երբեմն լեզուների պատմությունները կապվում են ազգերի պատմությունների հետ, վերելք ապրում նրանց հետ, ու անկում՝ նրանց վայրընթացքների հետ միաժամանակ: Մեր լեզուն է պահպանել երկարդարյա անպետականություն մնացած մեր ազգային ինքնությունը, սերունդների հերթափոխը Մեր Լեզվին է շնորհել ազգային միտքը դարեդար փոխանցելու պատիվն ու պարտականությունը: Մեր Միրտքը ազգային անգին Ձեռագրերում պահպանել է իր հնչեղությունը, իր վաղնջական կանչով միացրել ներկային անցյալը, ու ապագային բնավ անձեռնունայն չթողնելով: Մենք ենք կերտողը ոսկեղենիկ Մեր Լեզուն, մենք ենք և այն ոչնչացնողը, եկեք հարևանցի չնայենք այս հանգամանքին՝իբրև ոչ այնքան մտահոգություն պատճառող հարցի… Դա հույժ կարևոր է, քանի որ ամեն կերտվածքի հիմքում պիտի որմնադիրը հատընտիր քար դնի, երբ հիմքը ամուր է, պատերը երկար կմնան կանգնած: Եկե´ք, որպես առաջնահերթություն, անաղարտ, անբասիր ու անբիծ պահենք մեր Ձեռագրերը, մեր հոգու խոսքը մեր սրտի բառերով գրենք… Որպես վերջաբան ուզում եմ հաճախակի ինքներս մեզ կրկնենք. -Ես հպարտ եմ, որ Հայ ծնողի զավակ եմ, ես հպարտ եմ, որ Հայ հողի զավակ եմ, ես հպարտ եմ, որ հայերեն եմ խոսում, ես հպարտ եմ, որ Ձեռագիրս Հայերենն է… Հարգանքներով՝ Ձեռագիր նյութի հեղինակ Գարիկ Գալոյան

 

Read 1364 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/