Լրահոս
ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ - Երեքշաբթի, Հունվարի 10, 2017, ժ. 19:48
ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան - Չորեքշաբթի, Հունվարի 11, 2017, ժ. 06:56
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի. - Ուրբաթ, Հունվարի 13, 2017, ժ. 08:44
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Երեքշաբթի, Հունվարի 17, 2017, ժ. 07:03
Իրադրությունն առաջնագծում - Երեքշաբթի, Հունվարի 17, 2017, ժ. 05:50
Ցավալի լուր - Երկուշաբթի, Հունվարի 16, 2017, ժ. 19:00
Հերքում - Երկուշաբթի, Հունվարի 16, 2017, ժ. 18:44
Կարեն Շիրինյանի բանաստեղծություններից - Շաբաթ, Հունվարի 14, 2017, ժ. 11:19
Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2016 12:32

«Որդեգրիր մի գյուղ»

Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում էին հյուրընկալվել «Որդեգրիր մի գյուղ»նախագծի հեղինակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Այցի նպատակը, ինչպես նշեց պարոն Ուիքսը, «Որդեգրիր մի գյուղ» նախագծի շրջանակներում մարզի Ռինդ, Արենի և Շատին համայնքներում մի շարք միջոցառումների իրականացումն է: 
Այս նախագիծն իրենից ներկայացնում է մի յուրօրինակ հնարավարություն, որը ուղղված է Հայաստանի գյուղական վայրերի և Հայկական սփյուռքի միջև կապի, համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:
Առաջին կանգառը Ռինդ համայնքում էրԱյսօր «Որդեգրիր մի գյուղ» նախագծերի շրջանակներում Վայոց ձորի Ռինդ համայնքում կազմակերպվել էր յուրատեսակ տոնական միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Ելփին, Չիվա, Արենի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր տարբեր մարզերից, զբոսաշրջիկներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: 
Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ տեղադրվեց «Կարաս» քարակերտ կոթող, որն իրենից ներկայացնում է 7 կարասներ՝ կառուցված խաղողի վազի տեսքով:Կոթողի հեղինակը հենց ինքը՝ Լենն է: 
«Կարաս»-ի բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր Լեն Ուիքսին և Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանին: Հնչեցին ողջույնի և շնորհակալանքի խոսքեր :Միջոցառման ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո   բացվեց 125մ  եռագույն դրոշը ,որի հեղինակն է Մուշեղ Գասպարյանը: Այնուհետև տեղի ունեցավ Ռինդի մանկապարտեզի խաղաղահրապարակի բացման արարողությունը: Խաղահրապակում տեղադրված սարքավորումները ձեռք են բերվել Թայլանդում հայ համայնքի կանանց ֆինանասավորմամբ: Ռինդում միջոցառումների շարքը եզրափակվեց գյուղի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկով: Ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվեցին Արենի և Շատին համայնքներում : Արենի գյուղի մուտքի մոտ տեղադրվեց գյուղի տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ, որը զբոսաշրջիկների համար կծառայի որպես ուղեցույց: Գյուղում կազմակերպվեց ծառատունկ: Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի: Տեղեկացնենք, որ 2015 թվականին Արենի համայնքը «որդեգրվել է» Նոր Զելանդիայի հայկական համայնքի կողմից: 
Շատին համայքնում տեղադրվեց «Որդեգրիր մի գյուղ» ցուցանակը, կազմակերպվեց ծառատունկ, տեղադրվեցին աղբամաններ: Ինչպես նշեց Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը, համայնքի «
որդեգիրնեն են» Ավստրալիայի հայկական համայնքի ներկայացուցիչները: Արենիի և Շատինի միջնակարգ դպրոցներին տրամադրվեցին անգլերեն դասագրքեր: «Որդեգրիր մի գյուղ» ծրագրի հեղինակը : Լեն Ուիքսը ասեց ,որ չի սահմանափակվելու միայն Վայոց ձորի մարզով այս նախագիծը շարունակական կլինի մեր հանրապետության մյուս մարզերով:

 

Read 144 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/