Լրահոս
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ - Երեքշաբթի, Հունվարի 10, 2017, ժ. 19:48
ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան - Չորեքշաբթի, Հունվարի 11, 2017, ժ. 06:56
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի. - Ուրբաթ, Հունվարի 13, 2017, ժ. 08:44
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ - Կիրակի, Հունվարի 22, 2017, ժ. 11:38
Շաբաթ, 30 Հուլիսի 2016 13:35

Լյուդմիլա Մկրտչյանի ՛՛Կիլիկա՛՛ պարային համույթը վերջապես Հայաստանում է

Հուլիսի 22-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը հյուրընկալում է 25 երկրից ժամանած հայրենակիցներին, քանզի այն նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին:

Չնայած Երևանում տիրող իրավիճակին փառատոնն անցնում է հետաքրքիր մթնոլորտում: Ավելին, փառատոնում ելույթ ունեցող 25 երկրներից ժամանած 48 պարախմբերի մասին արդեն խոսում է հայաստանյան հասարակությունը: Այդ օրերին պարուհիների պլաստիկայով, հայկական տարազներով, պրոֆեսիոնալ կատարումով աչքի ընկավ Մոսկվայից ժամանած ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթը: Ի դեպ, հատկանշական է, որ գեղեցկատես պարուհիների մեջ կար նաև ռուսազգի պարուհի, ով հայկական պարերի իր իմացությամբ և կատարումով զարմացրեց հայ հանդիսատեսին: Մենք զրուցեցինք ՛՛Կիլիկիա՛՛ համույթի ղեկավար, Ռուսաստանում հայտնի պարուհի, միջազգային մրցույթների հաղթող գեղեցկուհի Լյուդմիլա Մկրտչյանի հետ:

՛՛Մեր խումբը, որն արդեն 5 տարեկան է առաջին անգամն է ելույթ ունենում Հայաստանում: Պարուհիներից շատերը առաջին անգամն են գտնվում իրենց պատմական հայրենիքում: Դա հիանալի է և ոգևորող՛՛,-ասաց Լյուդմիլան: Մեր զրույցին միացան նաև համույթի պարող երախներն և ոգևորված իրենց հիացմունքն էին հայտնում Հայաստանի մասին. ՛՛Գեղեցիկ է մեր հայրենիքը: Մենք արդեն հասցրել ենք լինել Գառնի Գեղարդում, Տաթևում, Սաղմոսավանքում, Այրիվանքում՛՛:

 

Ավելին, Լյուդմիլա Մկրտչյանի ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթը այս օրերին բարեգործական համերգներով հանդես է եկել Երևան, Վանաձոր, Աբովյան քաղաքներում: Վանաձորում էլ քաղաքապետի կողմից արժանացել է պատվոգրի՝ մշակույթը բարձր պահելու համար:

 

 


Իսկ փառատոնի փակման համերգին Լյուդմիլան և իր պարային համույթը արժանաել են ոսկե մեդալի:

Read 1295 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/