Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 18:32

Սուսաննա Իսահակյանի բանաստեղծություններից

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
Լաբիրինթոսում անկոչ մտքերի
Հոգիս փնտրում է առողջ մենություն.
Ինչու՞ են մարդիկ նախանձին գերի
Եվ ինչու՞ չունեն խիղճ ու գթություն:
 
Ես հարց եմ տալիս հաճախ ինքս ինձ`
Ինչու՞ է կ յանքը ճահիճ մեղքերի,
Ինչու՞ են շատերն ստոր ու անխիղճ,
Ու Տեր Աստվածն է միայն անթերի;
22.08.2016
 
ԹԱԽԾԱԿԱՆՉ
Աչքերիս խորքում արցունքներս են դողում
Ոնց հանդարտ ալիքները ծովի
Երազներս թաքուն հեռուներ են լողում,
Ախ, ինչպես պահերը անցողիկ:
 
Իմ սրտում կարոտի անուրջներ կան բազում,
Երազներ հեռացող կամովին,
Կաթում են իմ սրտի տենչերը ու վազում,
Խառնվում հոգսերիս սև հողին:
 
Իմ թախծոտ աչքերում շատ իղձեր կան լուսե,
Գերին եմ անարդյունք հույսերի
Ախ, կարոտ սրտիս մեջ վառ է դեռ հին հույսը,
Աստված իմ, կարոտ եմ Լույսերի:
 
24.08.2016
 
Խաչքար
Ժայռերի ու քարերի հետ
Անձրևի ու կայծակի տակ
Խոնավաբույր ու մամռապատ
Աստծո խորհուրդն ես քարակերտ;
 
Խորհրդավոր ու խնկահոտ
Անմեղ հոգու մատուռ է այն
Որպեսզ խղճի քարե կարոտ
Որպեսզ հոգու սաղմոսարան:
 
Աստղերի ու լույսի ներքո
Կանգնած է հար լուռ միայնակ
Որպեսզ խղճի հավերժություն
Ոնց հոգու երգ ՙանմեռ ու թանկ:
 
11,08,2016
 
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Կյանքիս ընկերն ես, հոգուս մենություն,
Լաբիրնթոսն իմ զգացմունքների,
Միտքս գինով է քնած թե արթուն,
Հաճախ էլ սիրո հորձանքին գերի;
 
Խոհերի գիրկն եմ ընկնում անընդհատ,
Մարդկանց մեջ անգամ զատված աշխարհից,
Մերթ մոմի նման այրվում խնդառատ
Մեկ ուզում զատվել ծանոթ անձերից:
 
Աստծո սուրբ խաչը հոգուս մեջ առած
Ապաշխարհության խոսք եմ մրմնջում,
Կարո՞ղ եմ արդյոք տանել, Տեր Աստված,
Քո պատգամների բեռը հարաճուն:
 
Դառնությունների բովով եմ անցել,
Թանկ եմ վճարել խնդության համար,
Իմ երազները սաղմոս են դարձել
Բարեգթության և սիրո անմար;
 
Մենության թախծոտ մեղեդուն գերի,
Երազներ և իղձ այրվեցին իմ մեջ,
Տեր, սիրո հուրը իմ մեջ անթեղիր,
Որ հոգուս խինդը բոցկլտա անվերջ…
09,08,2016,

նյութի հեղինակ #Armday Gyumri `Սոուսաննա Իսահակյան
Read 604 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/