Լրահոս
ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:47
ԷՅՆՇՏԵՅՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Շաբաթ, Հունվարի 21, 2017, ժ. 18:17
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Հունվարի 20, 2017, ժ. 07:53
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 17:50

ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԵՐԸ

Հայրենիքը կանգուն է այնքան ժամանակ,որքան որ պահպանվում ու զարգանում են մի շարք արժեքներ,որոնք էլ արժանավոր են դարձնում հայրենիքը:Յուրաքանչյուր ազգի զարգացումը կամ,հակառակը,հետընթաց զարգացումը,կախված է իր ժողովրդի աշխատանքից ու աշխատասիրությունից,այսինքն,մեծամասամբ պայմանավորված է նրանով,թե նրա անդամները ինչպես և ինչ չափով են հայրենիքը դարձնում կայուն և առաջընթաց:Առաջընթացը,մեծամասամբ պայմանավորված է նոր գաղափարների ծնունդով,իսկ յուրաքանչյուր նոր գաղափար նոր արժեք է,ինչն էլ ձևավորում է հայրենիքի գաղափարաբանական ակունքը:Արմենակ Վազգենի Ավետիսյանը հե՛նց այդպիսի բանաստեղծներից մեկն է,ով ապրելով հայրենիքում,ստեղծում է մշակութային արժեքներ,այդպիսով ծառայելով հայրենիքին: Արմենակ Վազգենի Ավետիսյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:1983թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:Ստեղծագործում է 15 տարեկանից:Տպագրվել է բազմաթիվ թերթերում,ամսագրերում և ժողովածուներում,այդ թվում՝1981,1984թթ.՝<<Գրական համալսարան>>,1990թ՝.<<Երգիծական մանրապատումներ>>,1990թ.՝<<Կամուրջներ>>,1992թ՝<<Шанс>>, 2008թ.՝<<Հումորի նժար>>,1998թ.՝<<Աշխարհը ծիծաղում է>>,2009թ.՝<<Առձեռն հումոր>>,2010թ.՝<<Պարկեշտ հումոր>>,2014թ.՝<<Верадарц>> թերթերում և հանդեսներում,հաղորդվել ռադիոյում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:Սա դեռ ամենը չէ:Արմենակ Ավետիսյանը հրատարկել է նաև <<Գրելու հաճույքը>>/1995թ./, <<Բաժակաճառ>>/1995թ./, <<Առանց հրաժեշտի>>/2014թ./, <<Տոնական շքերթ>>/2014թ./, <<Հանուն ծիծաղի>>/2014թ./, <<Բողոքի գիրք>>/2014թ./, <<Համով խնդուկներ>>/2015թ./, <<Ես ապրել եմ ուզում>>/2015թ./, <<Ծաղրաժպիտ>>/2015թ./, <<Տոնավաճառ>>/2015թ./, <<Անմեղ մարդը>>/2015թ./, <<Սպասում>>/2015թ./, <<Գրպանի հումոր>>/2015թ./, <<Խոստովանություն>>/2016թ./, <<Բարի ախորժակ>> գրքերը: Բացի այդ,Արմենակ Ավետիսյանը նաև <<Հող իմ հայրենի>>եզդիական բանահյուսություն.բանաստեղծություն.արձակ/հայերեն լեզվով գրքի կազմող-խմբագիրն է/2014թ./: Ակնհայտ է,որ Արմենակ Ավետիսյանը մեծ ներդրում ունի հայ մտքի ու գրական աշխարհի ձևավորման մեջ:Նրա ստեղծած արժեքները ձևավորում են հայկական մշակույթը,դաստիարակիչ ուժ հանդիսանալով հայենիքի յուրաքանչյուր անդամի համար:Նրա բանաստեղծությունների մեջ արտացոլվում է հայրենիքի հանդեպ բանաստեղծի ունեցած սերը,ինչը ևս արժեք է և ցույց է տալիս հայրենիքի հանդեպ անսահման սերն ու նվիրվածությունը: Հանճարեղ բանաստեղծին մաղթում եմ բազում ստեղծագործական վերելքներ ու հաջողություններ՝ կյանքի ցանկացած ոլորտում: Հեղինակ՝Կարեն Շիրինյան

Read 927 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/