Լրահոս
Անձեռակերտ է Մատաղիսի բնությունը - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:54
ԴՈՒ ԿԱՍ ԱԶԳԻՍ ՀԵՐՈՍ - Երկուշաբթի, Մարտի 20, 2017, ժ. 14:37
Իրադրությունն առաջնագծում - Շաբաթ, Մարտի 18, 2017, ժ. 06:26
Իրադրությունն առաջնագծում - Ուրբաթ, Մարտի 17, 2017, ժ. 07:24
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 04:10

Դանիել Դավիթի ստեղծագործություններից

ԳԻՇԵՐԱՊԱՀԸ
Ննջիր, հրեշտակ իմ, հող իմ,
Քուն չի իջնում աչքերիս:

Դրսում անձրև է,
Իսկ ծառերը պար են դարձել:
Աստղերը ծափ չեն տալիս:
Փարոսներն են արձա գանքում:

Ննջիր, հրեշտակ իմ, մայր իմ...
Քուն չի իջնի ճանապարհիս:

Դրսում մութ է,
Իսկ ես լույսն եմ կոպերիդ,
Ծովերը չեն աղմկում,
Բյուրեղիկներն են կազմում երամ:

Ննջիր, հրեշտակ իմ, հայր իմ...
Երազներով ես էլ չեմ խաբվի:

Օրը տարիք է,
Իսկ Սերը հայտնություն,
Սիրտը երբեք չի պայթում,
Լռությունն է պայթում հանկարծ :

Ննջիր, երկիր իմ, հրեշտակ իմ...
Մինչ լուսաբաց մի քիչ մութ է մնացել,

Որ կյանքիդ ծով լռությանը հանդիպեմ,
Որ զգաս - Ես զինվորն եմ` քո:

Ննջիր, հրեշտակ իմ, որդյակ իմ,
Ապրելու համար դու չես տեսնի պատերազմ
Միայն օրը կմեռնի քո դեմքին…

Մինչ լուսաբաց
Ես կհսկեմ մեր
Սիրո սահմանները...

 

ԻՆՔԱԿԱՄ  ՄԱՀ

Ուշ է արդեն: Թող հեռանամ:

Տանը որդիս ինձ կսպասե,

Ես ի±նչ ասեմ, որ հավատան,

Սերդ սեպ է, ինձ կսպանե:

 

Սերդ սեպ է, ինձ կսպանե,

ասա,ասա, ինչպե±ս վարվեմ,

քոնն եմ դարձել ես հիմնովին,

սիրո մեջ ես - միշտ խելառ եմ:

 

Ջուրն` արցունք է կորած ակի,

Մրրիկը մեզ ո±ւր կտանե,

Թե պարպվեմ ես քո կրծքին

Սերդ սեպ է, քեզ կսպանե...

 

 

ՎԹԱՐ   ԿԵՍԳԻՇԵՐԻՆ   

Ամեն թռիչք մայրեր է բերում սպասասրահ:

 

Վանեք կասկածը բոլոր վախճանվող աստղերի,

օդանավակայանում սպասողների թաց աչքերում

ամեն մի բացվող ծաղիկ շփոթմունքից

ճամփան է բռնում ծերության:  

 

Հիմա ես լքելու եմ Երևանի անսանձ ամառվա

տոթն ու տապը,և քո մեղեդին պոկելու է ինձ

քրտնխաշ աստղերից,

իմ ուրախ աչքերը հողի կարոտով բռնկված,

հանդգնեցին հանդիպել  մահվան ու կյանքի սահմանին:

 

Ի±նչ կմնա ինձ: Հո±ղը աչքերիս,թե± քայլերս հողի վրա...

 

Ամեն թռիչք սիրահարներ է բերում սպասասրահ…

 

Վանիր կասկածը - վախճանն իմ աստղի մետաղե

քո դողէրոցքում,

երբ քո երկինքն է իմ գլխավերևում, կապույտ լեռան աղջիկ: 

 

Ամեն թռիչք մայրեր է բերում սպասասրահ...

 

եթե երկինքն այս գիշեր կորուստների կարիք չունենա,

ասացեք, ո±վ է խճճելու ժպիտները դեպի ծանծաղուտը ցավի,

եթե երկինքը չուզենա ազատ ձեռքեր գամել խաչին:                            

 

Ամեն թռիչք մայրեր է բերում սպասասրահ...

 

Վանիր քո մետաղյա դողերոցքից

կասկածը- վախճանն իմ աստղի...

ահա քո քաղաքը - ածխե փոշու մեջ կանգնած,

ահա քո գետինը - անիվների տակ

նոր ոտքի ելած մանկան նման ես երերուն,

քայլերս եմ բերում քո վախին խառնելու,,,

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Փողոցում հանգել են լապտերները:

 

 Գիշերը կիսվելով `առավոտի

 Ծնունդ էր փնտրում քո տան մեջ,

 Երբ շատրվանն իմ այրված թևերից

 Նետվում էր վերակենդանացնելու

 Քո անկրկնելի վախը:

 

 Քո անկրկնելի վախը սեղմելով երկու ես`

 Մի չծնված մանկան կերպարանքի մեջ:

 Լցվում է երաժշտությամբ, մեզ թևանցուկ

 Եվ անկախ մեր կամքից, մի չծնված

 Կլորիկ աշխարհ է ստեղծվում քո ճերմակ

 Փորիկի տակ: Երաժշտությունն այս

 Մի օր կդառնա - մանկան ճիչ:

 

 Դեռ չծնված ճիչն այս անհայտ

 Իր ուրույն տեղն  ունի քո քաղաքում,

 Իր ուրույն տեղն  ունի իմ քաղաքի

 ամռան

գիշերային լույսի խաժամուժում

 

 Առավոտի շողը աքաղաղի ձայնի նման սուր

 Իր գործից չուշանալով սողալ սկսեց պատուհանից

 Կյանքի բերելով մեր մարմինները հոգնած..

 Մեր մարմինները լռությամբ խցանված

 Խցանված շամպայնի պես-

 

 Թմբկահարում է չծնված ճիչը մանկան,

 Թմբկահարում է սիրտն իմ, ախ,

 Սիրտն իմ բացվող առավոտի նման...

 

 Ես խաղալիքներ եմ նկարում կողերիդ

 Տենչալով  աշխարհը լցնել  ճիչերով...

 

հեղինակ Դանիել Դավիթ

Read 87 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/