Լրահոս
Ոչնչացված ասկյարները պետք է մնան "չեզոք գոտում" - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 14:31
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 05:30
Քառօրյա պատերազմ Ապրիլյան պատերազմ - Կիրակի, Փետրվարի 26, 2017, ժ. 18:35
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 03:27

Ձեռագիրը հայրենիքից դուրս

 

Հարգելի  Ձեռագիր  բլոգի հետևողներ… Մեր ստեղծման հիմնական նպատակներից մեկն է՝ միավորվել ու մի գաղափարի շուրջ հավաքել,
թե՛ հայաստանի և թե՛ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին։ Ստեղծման ընդհանուր հիմքը մեր Մայր լեզուն է, որը դարեր շարունակ եղել է, կա ու կլինի…
Ավելի շատ ուշադրություն ենք ուզում դարձնել սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց հայապահպանմանը, գիր ու գրականությանը ու նոր սերունդին։
Սփյուռքահայ գրականությունը, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմաններից դուրս ստեղծվող հայերեն գրականությունն է։
Սփյուռքում հայապահպանման առաջնահերթ գործոններից մեկն է եղել կրթությունը, որի շատ կարևոր նպատակներից մեկն էր հանդիսանում,
որպեսզի սփյուռքում գտնվող ամեն ծնվող հայի մեջ ներարկվի հայի ոգին, հայ լինելու հպարտությունը, ու չպիտի կորի հայ լինելու գիտակցումը և,
որ ամենա կարևորն է և պարտադիր՝ պահպանել Մայրենի լեզուն։ Մայր լեզվի պահպանման մեծ ու կարևորագույն գործոն է հանդիսանում գիր-գրականությունը, կրթությունը,
հայեցի դաստիարակությունը, ինչպես նաև դպրոցները: Ինչպես ասել է մեր սփյուռքահայ գրողներից մեկը՝ Շահան Շահնուրը.
Ուր որ հայրենի երգեր կլսվին՝ հոն հայրենիքը ողջ է։
Սփյուռքահայ գրականության զարգացումը տարբեր շրջաններ է անցել բազմաթիվ խնդիրներով, ու պայքար է մղել աշխարհի տարբեր երկրներում։
Սակայն, միևնույն է, մեր մտավորականները սփյուռքում  արարում ու ստեղծում են հայ ոգով, մայր լեզվով։ Մարդն է անցնում, ոչ թե ժամանակը։
Սփյուռքահայ գրականության պատմությունը ներկայացնում են բազմաթիվ գրողներ, նշեմ նրանցից մի քանիսին, ովքեր պահել ու պահպանել են մեր լեզուն՝ Դանիել Վարուժան,
Սիամանթո, Գրիգոր Ջոհրապ, Ռուբեն Ջարդարյան և շատ ուրիշներ։ Ովքեր ավաղ զոհ դարձան թուրքական իշխանությունների կողմից կազմակերպած ցեղասպանության ժամանակ,
նրանք են որ կերտել են, պայքարել են ու ստեղծել են այն ամենը, ինչը մեզ է հասել ու դեռ պիտի հասնի գալիք սերունդներին,
ում մեջ իրենց տաղանդով ու ստեղծած արժեքներով առանձնանում են ոչ քիչ անուններ, ովքեր այդ ժամանակ ողջ մնացին ու չդադարեցին
իրենց ստեղծագործությունները տարածել ու սերունդներին փողանցել՝ Երվանդ Օտյանը, Վահան Թեքեյանը, Կոստան Ջարյանը ևայլոք:

 Ամերիկյան դասական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր մոռանում իր արմատների մասին,

ու շնորհիվ նրա աշխատանքների՝ հայի դրական կերպարը մշտապես մտավ ամերիկյան ու համաշխարհային գրականության մեջ։ Հ

այ մեծ մտածողը, անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները,

որոնք մարդկանց համար հետևանքներ է թողնում.

Մարդիկ մարդ են։ Մի՛ վախեցեք նրանցից։ Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում քեզ և կողքիդ ապրողներին չդիպչի ապականությունն ու մահը։
Ամենուրեք փնտրիր բարին և հենց այն հայտնաբերես, դուրս հանիր իր թաքստոցից, և թող լինի ազատ և անկաշկանդ…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունիր նրա անսահման լույսն ու խորհուրդը:                    Վ. Սարոյան

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ու հավատն է։ Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա ; Սփյուռքահայ գրականությունը անցել է դժվարին, այց արգասավոր ուղի դառնալով արևմտահայ գրականության յուրատեսակ շարունակությունը։

Պահպանելով բոլոր ավանդույթները փոխանցելով սերնդեսերունդ…

Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել
, մնում են մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը…
Պահենք ու պահպանենք մերը ուր էլ որ լինենք Հուսամ մեր Ձեռագիր խմբի հետ միասին կամուրջ կհանդիսանանք սփյուռքում գտնվող մեր երիտասարդ սերնդի հետ…
Մենք հայ ենք անկախ նրանից, թե որտեղ ենք…
 
Հարգանքներով՝ Ձեռագիր
Նյութը պատրաստեց Ծովի Դուստրը
Read 1138 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/