Լրահոս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Ես մարդասպան չեմ. Սողոմոն Թեհլերյան. Ֆիլմ - Չորեքշաբթի, Մարտի 15, 2017, ժ. 09:03
Երկուշաբթի, 09 Հունվարի 2017 16:07

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼՈՒՍԱՏՈՒ ՃՐԱԳԸ


Արդի ժամանակներում հայ ստեղծագործողներից շատերը իրենց հոգու թելադրանքով զարդարում են գրականության էջերը ;Ակնհայտ է,որ վերջին ժամանակահատվածում,արդի պոեզիայի աշխարհում հանդիպում ենք գրողների,որոնք իրենց ոսկե գրիչով կերտում են բազմաբովանդակ գոհարներ: Հստակորեն կարող ենք ասել,որ լավագույն ստեղծագործողների կողքին շարունակում են մնալ այս կամ այն <<գրողն ու բանաստեղծը>>,որոնց ընթերցելիս ոչինչ չես զգում,որովհետև գրված տողերում բացակայում է անհրաժեշտ էներգիան ու զգացմունքայնությունը:Ամեն ոք արժանի չէ բանաստեղծ կոչվելու,և հենց նրանց պատճառով է,որ ապականվում է հայ մշակույթն ու հետընթաց զարգացում ապրում: Զաբելա Աբելյանը եզակի ստեղծագործողներից մեկն է,ում տողերում կա և՛ շունչ,և՛ հոգի,և՛ զգացմունք,և ում բանաստեղծական ոճը բացառապես տարբերվում է մյուս բոլոր բանաստեղծների գրելաոճից:Նրա բանաստեղծությունների մեջ կա յուրահատուկ էներգետիկա,ինչը,ընթերցելուց հետո շարունակում է մնալ ու ապրել ընթերցողի հոգու մի գողտրիկ անկյունում: Հոգու,կյանքի դաժանությունների ու դժվարությունների,անօրինությունների դեմ պայքարող այս բանաստեղծուհին երբեք չի տխրում ու չի պարտվում կյանքածին մարտերում:Նրա ոսկեզօծ տողերը շարունակում են մնալ ընթերցողի սրտում,հոգում ու գիտակցության մեջ: Վերջերս հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու բանաստեղծուհի Զաբելա Աբելյանի հետ,ով,ունենալով երկարաշունչ կենսագրություն և աշխատանքային երկարամյա փորձ,բավականին համեստ կին է:Զաբելա Աբելյանը ծնվել է 1945թ. Սյունիքի մարզի Կապան քաղաքում,բանվորի ընտանիքում:1951-52թթ. ընդունվել է Կապան քաղաքի Լենինյան հանքերի Ն. Կրուպսկայայի անվան թիվ 5 դպրոցը և այն ավարտել 1963-1964թթ.:Հիվանդության պատճառով 7-րդ դասարանում մեկ տարի կորցրել է ուսումնառության տարին:1964թ.,դեռ 5-րդ կուրսից մինչև կենսաթոշակի անցնելը,աշխատել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցում,որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի:1978,1979,1987թթ.մասնակցել է հանրապետական մանկավարժական ընթերցումներին,արժանանալով դիմլոմների,պատվոգրերի և գովասանքների: Տիկին Աբելյանի աշխատասիրությունն ու էներգիան անսպառ են:Այդ է պատճառը,որ 1986թ. նրան շնորհվել է <<ԱՎԱԳ ՈՒՍՈՒՑՉԻ>> կոչում:Բացի այդ,տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և այլ վերապատրաստման դասընթացների:Սա էլ չի բավականացնում հանճարեղ բանաստեղծուհուն,և մեկը մյուսի հետևից ներգրավվում է տարատեսակ աշխատանքների մեջ:2009թ. մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ ԿԳՆ կազմակերպած <<Նորարար ուսուցիչներ>> մրցույթին,որի համար արժանացել է պատվոգրի:2013թ. մասնակցել է Մեդիագրագիտության առարկայի վերապատրաստման դասընթացին,իսկ 2014թ. մայիս ամսին՝ Համահայկական 4-րդ կրթական գիտաժողովին:Նույն թվականին մասնակցել է <<Ճամպրուկ 2014>> լրագրողական մրցույթին,միգրացիոն հարցերի շուրջ,ապա նաև՝ <<Ինֆորմատիկա և կրթություն>> հանրապետական գիտաժողովին:2014-2015թթ. Զաբելա Աբելյանը մասնակցել է <<Մաթեմատիկական կրթություն>> մաթեմատիկական 2-րդ,3-րդ գիտաժողովներին:2015թ.-ից Վիքիպեդիայի վիքի խմբագրողն է:2016թ.նոյեմբեր ամսից ԱՄՆ ՀԳՄ անդամ է: Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին և առաջխաղացմանը,նշեմ,որ Զաբելա Աբելյանը սկսել է ստեղծագործել դեռևս դպրոցական տարիներից:Այդ ժամանակ մասնակցել է Կապան քաղաքի պիոներ տան գրական խմբակին:Տպագրվել է <<Արարատ>> մարզային և դպրոցի <<Նվաճումներ>>, գյուղի <<Փոքր Վեդի Խոր Վիրապ>> թերթերում:Բազմաբովանդակ այս բանաստեղծուհին թղթակցում է <<Արարատ>> մարզային թերթին:Այժմ թոշակառու է,ապրում է Փոքր Վեդի գյուղում:<<Փոքր Վեդի Խոր Վիրապ>> համայնքային թերթի կամավոր խմբագիրն է և կամավոր ղեկավարում է գյուղի Ա8+ թատերական խմբակը:Զաբելա Աբելյանի ստեղծագործությունները նվիրված են հայրենիքին,ապրիլյան պատերազմին,սիրուն,ռոմանտիկային և այլն:Գրում է նաև պիեսներ:<<Հրատարակած գիրք դեռևս չունեմ:Նախատեսում եմ մինչև ապրիլ հրատարակել <<Ինչ եմ անում>> խորագրով բանաստեղծական ժողովածուն>>,-հավելեց զրուցակիցս: Զաբելա Աբելյանը հանճարեղ գրող է:Նրա բոլոր բանաստեղծությունները հատ առ հատ զուգակցվում են ներկային այնպես,որ կարդալիս ակամայից ապրում ես բանաստեղծությամբ:Բանաստեղծուհին անցել է կյանքի երկար ու դժվարին ճանապարհ,և սեփական արժանապատվության ու աշխատասիրության շնորհիվ նվաճել է բազմաթիվ բարձրունքներ:Մաղթում եմ,որպեսզի Տիկին Աբելյանի ստեղծագործական կյանքը շարունական ընթացք ունենա և ,ի վերջո,ընթերցողն իր ձեռքը վերցնի նաև նրա ժողովածուները:

                                   Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

 

 

 

 

Read 1308 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/