Լրահոս
ՈՒղիղ Միացում Արցախի Հանրային TV ընկերություն - Երկուշաբթի, Փետրվարի 20, 2017, ժ. 06:17
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Երկուշաբթի, 09 Հունվարի 2017 05:22

.Հնարավոր չէ չնկատել այն ահռելի տարածությունը, որ շոշափվում է նրա պոեզիայում:

.Հնարավոր չէ չնկատել այն ահռելի տարածությունը, որ շոշափվում է նրա պոեզիայում: Ինչ է պոեզիան, ինչ է ընդհանրապես գրականությունը, ով է բանաստեղծը և արվեստագետն ըստ իս...Անսահման երևակայություն, տիեզերքի պես անչափելի տարածություն, տարօրինակ մեկն, ով ունի մի քանի աչք՝ միաժամանակ մի քանի ուղղություններով նայող, և մի գրիչ, կամ ձեռք, որ պետք է հասցնի խամաճիկի պես շարժվել աչքի զգայաթելերի թրթիռներով: Լուսավոր մի պահ, առկայծող մի միտք, մի հպում, և եթե արարչությանդ մեջ գեթ մի հատիկ կա հանճարի, պահն այդ կանմահանա անցյալում, ներկայում, ապագայում: Նորը, նորը, նորը... Հնից հոգնած, թե կարծելով, որ ամեն ինչ ասվել, կամ արվել է լավագույնս և անգերազանցելիորեն, յուրաքանչյուրս մի սեփական էվրիկա ենք ուզում, մոռանալով, կամ եթե ավելի քաջ ենք ու համոզված մեր գործի մեծության մեջ, անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի նորարարություն առանց քարկոծվելու չի անցնում իր ուղին և եթե այն ճիշտ է մատուցված, երկար ճանապարհ է անցնում և նոր ուղի է դառնում, ունենալով բազում հետևորդներ: Այդպիսին է նաև Դանիել Դավիթ բանաստեղծի պոեզիան: Գաղտնիք չէ, որ այն երբեմն բարդ է ընկալման համար: Նրա ստեղծագործություններն առանձնանում են թեմատիկ և ոճական բազում անակնկալներով ու ,,շեղումներով,,: Դա կարելի է հեշտությամբ նկատել ցանկացած բանաստեղծության մեջ: Տարբեր թեմաներ, նյութի որոնման բազմաթիվ օրինակներ: Հնարավոր չէ չնկատել այն ահռելի տարածությունը, որ շոշափվում է նրա պոեզիայում: Կարդում ես ու ունենում այն զգացումներն, ինչ Փարաջանովի ֆիլմերը դիտելիս: Չկան հստակ գույներ. կանաչը փնտրելիս անպայման մի քանի գույն էլ ես տեսնում նրան խառնած: Թվում է, թե հյուսիսը, հարավը, արևմուտքն ու արևելքը մի վայրկյանով միացել են մի կետում, ապա ցրվել՝ իրենց տեղերը կորցրած: Եվ ահա, երբ թվում էր, թե քաոս է, հանկարծ գալիս է հաջորդ տողն ու ամեն ինչ իր տեղն է ընկնում. կարծես ոչ մի արտասովոր բան էլ չկա : Լողա, առագաստ, աշխարհի դիահերձարանների միջով, երբ արյան քարտեզներն են չափագրվում պատմության մեջքին, երբ լերդած կաթ են ծծում ծծկերները ոսկրացած, երբ ծաղկած խոսքը ճերմակ սունկ է, լողա, առագաստ, սրճարանիս սիրուհիների մարմնով, երբ աղջիկները ծխախոտի տուփերից են դուրս գալիս... Ի՞նչն է հատկանշական Դանիել Դավիթի համար, որպես գրող: Նա ի ցույց է դնում մարդկային գռեհկությունը, չմոռանալով գեղագիտության մասին: Նա իր ողջ աշխարհընկալումը տարալուծում է պատկերի, գեղարվեստական մտածողության մեջ և աննկատելիորեն վերածում է փիլիսոփայության: Նա ինձ համար անծանոթ մի ալիք է բերել պոեզիա : Նա յուրօրինակ հայրենասեր է. Ես սիրում եմ իմ ծննդավայրը, բայց նա կույր աղիքիս նման ցավեցնում է իր գավառական գռեհկությամբ: Կամ Ես երջանիկ եմ, որ ցնդածի, ցնորվածի նման արբած հանդիպեցի քեզ հայոց աշխարհ՝ իմ բնորդուհի... Նա ունի ցանկություն. որ աշխարհի գիտակցող ու առաջադեմ ուժերը զգան որ երկրին պետք է արդարադատության մի խորհուրդ որ երկրին պետք է համամարդկային ձեռքերի դաշինք որ երկրին պետք է դրամական մի կայուն լեզու որ երկրին պետք չէ ոչ զինվորի կրունկ ոչ փշալարերի խուրձ ոչ զենքի միություն որ երկիրը չշրջվի իր առանցքից չորեքթաթ որ հողը լինի համընդհանուր նշխար որ մարդիկ չհրաժարվեն իրենց անձնագրերից... որ մարդիկ չհրաժարվեն ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ -ից...Երկու տող, մեկ պարզ ճշմարտություն և իրեն հատուկ մարդասիրության կոչ.

Մենք բոլորս, վաղ թե ուշ մի տեղաշորում ենք քնելու:

Դանիել Դավիթ՝ մեծ բանաստեղծ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Daniel Srapi Davit-ի լուսանկարը:

 

Read 1313 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/