Լրահոս
Ոչնչացված ասկյարները պետք է մնան "չեզոք գոտում" - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 14:31
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Փետրվարի 27, 2017, ժ. 05:30
Քառօրյա պատերազմ Ապրիլյան պատերազմ - Կիրակի, Փետրվարի 26, 2017, ժ. 18:35
Armday - Items filtered by date: Երեքշաբթի, 10 Հունվարի 2017
Երեքշաբթի, 10 Հունվարի 2017 19:48

ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի  շրջանի  Լեռնարոտ գյուղում:  Արմատներով սասունցի էր, պապերը մեծ ցեղասպանության ժամանակ Աշտարակի շրջան էին գաղթել Սասնա գավառի Գելիգուզան գյուղից, եւ էրգրի կարոտը միշտ վառ է եղել Գեղազնիկի հոգում: Դեռ մանկուց իր պապերից լսել է հայ մեծ ֆիդայիների  սխրանքներին նվիրված երգեր, պատմություններ, որոնք էլ ավելի են  ուժեղացրել սերը կորսված հայրենիքի հանդեպ, վառել վրեժի զգացողությունն ու պապերի հողը մի օր ետ բերելու  փափագը:

Գեղազնիկի դասընկերուհի Աննան պատմում է, որ դպրոցում Գեղազնիկը չարաճճի էր, ճարպիկ, արդարամիտ: Նաեւ համառ էր, իր ասածի տեր: Սիրում էր կարդալ պատմավեպեր, իսկ ամենասիրած գիրքը Խաչիկ  Դաշտենցի  <<Ռանչպարների կանչն>>էր: Ապրում էր պապերի պատգամը սրտում, աչքի առաջ ունենալով Հայաստանի համար իրենց կյանքը տված հայդուկների կերպարը: Հաճախ սիրում էր կրկնել՝ <<Եթե ձի ունենամ, անունը Ասլան եմ դնելու, Անդրանիկի ձիու անունն էր>>:

Շատ հայորդիների նման  Գեղազնիկն էլ  համոզված էր, որ <<միայն զենքով կա հային փրկություն>>, եւ երբ Արցախը կանչեց, նա առանց վարանելու վերցրեց զենքն ու իրեն նվիրեց արցախյան ազատագրական պայքարին:

Ծուռ սասունցի էր Գեղազնիկը:  Այսպես նրան բնորոշում է կինը՝ տիկին Էմիլիան:  Պատմում է, որ սկզբնական  շրջանում  իրենց ընտանիքից ոչ ոք չի իմացել, որ ամուսինը մասնակցում է արցախյան շարժմանը:

<<1988 թվականն էր, սկսել էր հաճախ  բացակայել տանից, գիշերը  ուշ էր վերադառնում, ասում էր,  թեգործեր կան: Պատահէլ է, որ 4-5 ամսով բացակայել է տանից, առանց բացատրելու, թե ուր է  գնում, երբ կվերադառնա: Ես էլ բան չէի հարցնում, էն ժամանակ մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ պատերազմ կլինի>>:

Միայն ամիսներ անց, երբ Արցախում իրավիճակն ավելի լրջացել էր՝տեղի տալով կնոջ թախանձանքներին,Գեղազնիկը պատմել է, որ իրենք ընկերներով զենք են պատրաստում: <<Տուն էր գալիս ուշ, հոգնած, բայց խանդավառված, - շարունակում է տիկին Էմիլիան, - մեծ ոգեւորությամբ  ու մանկան ուրախությամբ խոսում  էր  բանակի  ստեղծման  մասին, շատ էր կարեւորում  բանակի  կայացումը, ջանք ուեռանդ չէր խնայում այդ գործի համար: Այն ժամանակ հայերը  կռվում  էին կամավորական ջոկատներով, բայց  Գեղազնիկը հասկացել էր կանոնավոր եւ հզոր բանակ ունենալ ու  կարեւորությունը, ձգտում էր  դրան>>:

Շարժման առաջին  իսկ  տարիներին ձեւավորվում է Աշտարակի հայդուկների կամավորական ջոկատը  եւ  Գեղազնիկ  Միքայելյանի  հրամանատարությամբ  Կոռնիձորում, Հադրութում մասնակցում   առաջին մարտերին, Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սկզբում ջոկատի տղաները Գեղազնիկին՝  վերջինիս  թիկնեղության եւ հսկա հասակի համար, անվանել են  Ապո, իսկ ավելի ուշ, նմանություն տեսնելով  ինչպես Գեւորգ Չաուշի   արտաքինի, այնպես էլ նրա որդեգրած մարտավարության միջեւ, նրան  տվելեն <<Չաուշ>>մարտական  անունը:

<<Չէր կարող  մնալ տանը, գալիս էր կարճ  ժամանակով  ու նորից  մեկնումԱրցախ, - պատմում է տիկին Էմիլիան, - ասում էի, բա որ զոհվես, ո՞վ է տիրություն  անելու մեզ, երեք  երեխա ես թողնում, միշտ ժպիտով  պատասխանում  էր՝ <<պետությունը  կհոգա>>>>:

Գեղազնիկը հաճախ էր  կրկնում, որ իրեն թուրքի գնդակ չի կպնի: Կանխազգացում էր դա, թե՝համոզմունք, դժվար է ասել, բայց թուրքի գնդակը նրան իսկապես չհասավ, փոխարենը հասավ դավադիր գնդակը:

1990  թվականին  Գեղազնիկը,  ազգային-ազատագրական պայքարի մեկ այլ  գործչի՝ Վիտյա Այվազյանի  հետ միասին ձեռնամուխ է լինում  միասնական բանակի ձեւավորման գործընթացին, ինչի համար սկսում են բանակցել տարբեր կամավորական ջոկատների հրամանատրաների հետ: Այդ  նպատակով նույն  թվականի օգոստոսի 29-ին գնում են Երեւանում  գտնվող «Հայաստանի  ազգային  բանակի» շտաբ, որտեղ էլ դավադրաբար սպանվում են։  1996 թվականի սեպտեմբերի 20-ին երկուսն էլ հետմահուստանում են Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում: Պարգեւատրվել են Հայրենիքի շքանշանով:

Գեղազնիկ Միքայելյանի  աճյունն  ամփոփված է Աշտարակի շրջանի  Սասունիկ գյուղում, սակայն տիկին  Էմիլիան  ցանկանում է նրան  տեղափոխել  Եռաբլուր   պանթեոն: Մտավախություն  ունի, որ գյուղական  գերեզմանոցում  ժամանակի  հետ  կմոռացվի  Գեղազնիկ  Միքայելյան  հերոսի  գերեզմանը, մինչդեռ   Եռաբլուրում նա  կլինի   տղերքի  կողքին, ում հետմիասին կռվել է հայրենիքի ազատագրության համար:

Գեղազնիկ Միքայելյանն ունի երեք  զավակ, որոնցից  միայն  դուստրն է այսօր բնակվում հայրենիքում:   Որդիներն  իրենց  ընտանիքների, ինչպես նաեւ մորեւքրոջ ապրուստը հոգալու համար մեկնել են արերկիր: Դուստրը՝  Անահիտը, նշում է, որ շատ կուզենար իրենց տանն էլ տեսնել թե պաշտոնական այցելուներ, եւ թե քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են իր հոր կյանքով եւ գործունեությամբ: Նշում է, որ գալիս են հիմնականում գերեզմանոց, իսկ իր հոր հոգին տանն է: <<Սա է նրա օջախը, էստեղ են նրա  հարազատները, ուրեմն եւ  ինքն է էստեղ>>, - ասում է Անահիտը:

 

Հ. Գ. ԳեղազնիկՄիքայելյանի թոռներից  կրտսերը, Գեղազնիկի անվանակիցը, ով բնակվում է արտասահմանում, երազում է մի օր վերահաստատվել  Հայրենիքում:  

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին գ. Լեռնարոտ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է  Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ 
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ 
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ 
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ 
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ 
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ 
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ 
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ 
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ 
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ 
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ 
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ 
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ 
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ

 Armday.org  ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿՆԵՐ 

 

 

 

Бомбардировщик США нанес 3 января удар в провинции Идлиб, сообщил начальник Генштаба генерал армии Валерий Герасимов. Он отметил, что жертвами атаки стали 20 мирных жителей.

Герасимов уточнил, что удар был нанесен по населенному пункту Сармада, расположенному в районе, на который распространяется режим прекращения боевых действий. Он подчеркнул, что американские военные не предупредили о планах осуществить атаку и это не первый случай несогласованных операций США.

Ранее источник «Ведомостей» в Минобороны России рассказал, что корабельная авианесущая группа во главе с авианосцем «Адмирал Кузнецов» покинула прибрежные воды Сирии и до конца января вернется домой в Североморск, на главную базу Северного флота. 29 декабря президент России Владимир Путин объявил о сокращении российской группировки в Сирии.

В конце декабря Путин заявил, что в ходе последнего телефонного разговора с президентом Турции Реджепом Эрдоганом была достигнута договоренность о том, чтобы предложить конфликтующим сторонам продолжить процесс переговоров на новой площадке. Путин сказал, что переговоры могут пройти в столице Казахстана Астане. Президент Сирии Башар Асад заявил о готовности к участию в переговорах в Астане.

В районе Дарул-Аман на юго-западной окраине афганского Кабула, где находится посольство России прогремели два взрыва. В результате взрывов погибли не менее 23 человек, еще 45 пострадали, сообщает «РИА Новости». Отмечается, что среди раненых может быть женщина-парламентарий из провинции Герат.

По предварительным данным, первый взрыв произошел вблизи здания бывшего управления безопасности. Второй произошел в результате взрыва заминированного автомобиля возле телестудии парламента страны, сообщают местные власти. По их данным, один взрыв совершил смертник.

Кроме посольства России в районе Дарул-Аман находятся министерства внутренних и иностранных дел Афганистана и парламент.

Այս մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը 

Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ արված հայտարարությունը, որում համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։ 

Tert.am-ի հարցին, թե մինչ այս Ադրբեջանը դիմե՞լ էր դին վերադարձնելու խնդրանքով, Հասմիկ Գալստյանը պատասխանեց. «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել: Որպես չեզոք միջնորդ` մենք պատրաստ ենք ցանկացած պահի, երբ որ կողմերը գան համաձայնության, ներկա գտնվել աճյունի փոխանցման գործողությանը»,- ասաց նա և նշեց, որ երբ ավելի կոնկրետ գործողություն տեղի կունենա, դրանից հետո կխոսեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այս կոչը կա՞ր այդպիսի երկխոսություն, և ինչ-որ բան փոխվե՞լ է կոչից հետո, Հասմիկ Գալստյանը նշեց, որ երկխոսության կոչը մինչ այդ էլ կար: «Մենք աշխատում ենք մեր ստանդարտ գործելաոճով և այդ ամենը պրոցեսի մեջ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում թողնելով մեկ դիվերսանտի դի: 

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: 

На Североамериканском международном автосалоне, который проходит в Детройте, автомобилем года стал электромобиль Chevrolet Bolt, опередив седаны Hyundai Genesis G90 и Volvo S90. «Когда мы начинали строить этот автомобиль, у нас не было ответов,— приводит ТАСС слова представителя General Motors Марк Реусс.—Мы не знали, какой у него будет пробег без подзарядки, какой вес и какая цена». При создании Chevrolet Bolt инженеры «выложились на все сто», добавил он.

 

Технические характеристики, как и дата запуска в серийное производство, официально не называются, но представители GM заявили, что серийный электромобиль будет иметь пробег свыше 300 км на одной подзарядке, а его цена составит порядка 30 000$.

Если данные обещания сбудутся, то данная модель может стать действительно массовым электромобилем.

Лучшим пикапом стала модель Honda Ridgeline. Лучшим внедорожником был признан Chrysler Pacifica.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

Այն կայացել է գերմանական Գումերսբախում: Հանդիպման հասույթը կփոխանցվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին:

Խաղին մասնակցել են նաև «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկը:

Armsport.am

Published in Սպորտ
Երեքշաբթի, 10 Հունվարի 2017 05:48

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:Երևանում՝ Հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան` նաև մառախուղ: Երևանի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.80C (1997 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.10C (2008 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.70C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Published in Պաշտոնական
Էջ 1, 2-ից

Որոնում

FACEBOOK ARMDAY

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/