Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2016 11:31

Եվս մեկ փոխնախարար՝ նախարար

Մինչ նախարարները <<նախաինֆարկտային >> սպասում են իրենց գլխի գալիքին, ԱԺ-ի կուլուարներում խոսում են , իսկ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը այս խոսակցությունը անհիմն չի համարում՝ համենայն դեպս այս պահին։ Այդպիսով ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարի պորտֆելը բաժին է հասնելու ֆինանսների նեկայիս փողնախարար Սուրեն Կարեյանին ։Եթե այդպես է , ապա ստացվում է , որ ֆինանսների նախարարությունում կադրային լավ ռեզերվ կա , որը նկատելի է դարձել վարչապետ Կարեն Կարապետյանի համար։ Ինչ վերաբերում է էկոնամիկայի , որը ըստ նոր կառուցվածքի վերանվանվելու է որպես ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության ԺՊ նախարար Արծվիկ Մինասյանին , ապա ըստ նույն աղբյուրի նա զբաղեցնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը ։ Ի դեպ այն որ բնապահպանությունը անցնում է ՀՅԴ-ին ԱԺ-ում լրագրողների հետ ոտքի վրա զրույցում հաստատեց նաև ՀՅԴ-ը խմբագրության անդամ Աղվան Վարդանյանը ։ Մեր աղբյուրները փաստում են , որ այս վերադասավորման շուրջ մանրակրկիտ քննարկում է եղել կառավարության և ՀՅԴ-ի միջև ։Այս վերադասավորման արդյունքում ըստ վերը նշված աղբյուրների բնապահպանության ԺՊ նախարար Արամայիս Գրիգորյանը վերադառնալու է իր նախկին ՝ Արարատի մարզպետի պաշտոնին , որքանով այս տեղեկությունները իրատեսական կլինեն հաշված օրերում պարզ կդառնա։ Համենայն դեպս այս պահին ԱԺ-ի մոտ կանգմած աղբյուրի փոխանցմամբ կառավարության կազմի այս հատվածի խճանկարը այսպիսին է։

Ժասմեն Վիլյան

Read 2720 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/