Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Կիրակի, Փետրվարի 19, 2017, ժ. 10:38
Ասատրյան Աղասի Սարմենի - Հինգշաբթի, Փետրվարի 16, 2017, ժ. 17:49
Անետա Ասկարյան - Շաբաթ, Փետրվարի 18, 2017, ժ. 16:42
Armday - Items filtered by date: Երկուշաբթի, 09 Հունվարի 2017

Յիշէ զանոնք, որ գերեզմանին մէջ ննջելով սուրն իրենց գլխուն ներքեւը դրին: Քաջաց բարձն է սուրը։ Գարեգին Նժդեհ

Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պատերազմները ոչ միայն հնարավոր են, այլ նաև շատ դեպքերում ուղղակի անխուսափելի: 
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 2016թ-ի ապրիլի 2-ին Թալիշում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի թշնամու գնդակից մարտիրոսված Ռաֆիկ Խլղաթի Հակոբյան;Ռաֆիկը ծնվել էր 1996 թվականին;Նա իր ընտանիքի հետ մեկնեց Լենինգրադ,թվում էր արդեն անցան կյանքի դժվարությունները : Սակայն նրա մեջ այնքան մեծ էր հայրենիքի հանդեպ հայրենասիրությունը,որ վերադարձավ Հայաստան` հայրենիքին ծառայելու համար :Հերոս -հետախույզ Ռաֆիկը նրանցից մեկն է ով զենքը չդրեց վայր պայքարեց մինչև վերջ ;նրա մտավոր և հոգեբանական գերազանցությունն էր ու նպատակասլացությունը: Նա շատ արագ ըմբռնում և կողմնորոշվում էր: Ռաֆիկը ևս մեկ եղբայր եւ քույր ունի: Նա 1.5 ամսից պետք է վերադառնար տուն:Ամիսներ հետո նրա հարազատ գյուղում՝ Կարմրաշենում՝ Գարեգին Նժդեհի, նաեւ արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների կողքին բացվում է նաեւ ապրիլյան պատերազմի հերոսի հուշաքարը ,դպրոցում նույնպես բացվեց հերոս Ռաֆիկի հուշանկյունը;Մենք մեր հզոր պատմությամբ, պատասխանատու ներկայով ու հուսալի ապագայով թշնամուն ամեն օր ապացուցում ենք, որ մենք ունենք այնպիսի հզոր բանակ ու զինվոր, որը երբեք չի թողնի, որ թշնամու ոտքը մտնի մեր տարածք։Մենք բոլորս էլ պաշտպանենք մեր երկրի սահմանների,Իհարկե բոլորը չպետք է զինվորական դառնան. յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրել այն մասնագիտությունը, որն իրեն դուր է գալիս, բայց դժվար պահին զենքով ու գրիչով հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է: 
Հավերժ ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:

Երկուշաբթի, 09 Հունվարի 2017 16:07

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼՈՒՍԱՏՈՒ ՃՐԱԳԸ


Արդի ժամանակներում հայ ստեղծագործողներից շատերը իրենց հոգու թելադրանքով զարդարում են գրականության էջերը ;Ակնհայտ է,որ վերջին ժամանակահատվածում,արդի պոեզիայի աշխարհում հանդիպում ենք գրողների,որոնք իրենց ոսկե գրիչով կերտում են բազմաբովանդակ գոհարներ: Հստակորեն կարող ենք ասել,որ լավագույն ստեղծագործողների կողքին շարունակում են մնալ այս կամ այն <<գրողն ու բանաստեղծը>>,որոնց ընթերցելիս ոչինչ չես զգում,որովհետև գրված տողերում բացակայում է անհրաժեշտ էներգիան ու զգացմունքայնությունը:Ամեն ոք արժանի չէ բանաստեղծ կոչվելու,և հենց նրանց պատճառով է,որ ապականվում է հայ մշակույթն ու հետընթաց զարգացում ապրում: Զաբելա Աբելյանը եզակի ստեղծագործողներից մեկն է,ում տողերում կա և՛ շունչ,և՛ հոգի,և՛ զգացմունք,և ում բանաստեղծական ոճը բացառապես տարբերվում է մյուս բոլոր բանաստեղծների գրելաոճից:Նրա բանաստեղծությունների մեջ կա յուրահատուկ էներգետիկա,ինչը,ընթերցելուց հետո շարունակում է մնալ ու ապրել ընթերցողի հոգու մի գողտրիկ անկյունում: Հոգու,կյանքի դաժանությունների ու դժվարությունների,անօրինությունների դեմ պայքարող այս բանաստեղծուհին երբեք չի տխրում ու չի պարտվում կյանքածին մարտերում:Նրա ոսկեզօծ տողերը շարունակում են մնալ ընթերցողի սրտում,հոգում ու գիտակցության մեջ: Վերջերս հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու բանաստեղծուհի Զաբելա Աբելյանի հետ,ով,ունենալով երկարաշունչ կենսագրություն և աշխատանքային երկարամյա փորձ,բավականին համեստ կին է:Զաբելա Աբելյանը ծնվել է 1945թ. Սյունիքի մարզի Կապան քաղաքում,բանվորի ընտանիքում:1951-52թթ. ընդունվել է Կապան քաղաքի Լենինյան հանքերի Ն. Կրուպսկայայի անվան թիվ 5 դպրոցը և այն ավարտել 1963-1964թթ.:Հիվանդության պատճառով 7-րդ դասարանում մեկ տարի կորցրել է ուսումնառության տարին:1964թ.,դեռ 5-րդ կուրսից մինչև կենսաթոշակի անցնելը,աշխատել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցում,որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի:1978,1979,1987թթ.մասնակցել է հանրապետական մանկավարժական ընթերցումներին,արժանանալով դիմլոմների,պատվոգրերի և գովասանքների: Տիկին Աբելյանի աշխատասիրությունն ու էներգիան անսպառ են:Այդ է պատճառը,որ 1986թ. նրան շնորհվել է <<ԱՎԱԳ ՈՒՍՈՒՑՉԻ>> կոչում:Բացի այդ,տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և այլ վերապատրաստման դասընթացների:Սա էլ չի բավականացնում հանճարեղ բանաստեղծուհուն,և մեկը մյուսի հետևից ներգրավվում է տարատեսակ աշխատանքների մեջ:2009թ. մասնակցել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ ԿԳՆ կազմակերպած <<Նորարար ուսուցիչներ>> մրցույթին,որի համար արժանացել է պատվոգրի:2013թ. մասնակցել է Մեդիագրագիտության առարկայի վերապատրաստման դասընթացին,իսկ 2014թ. մայիս ամսին՝ Համահայկական 4-րդ կրթական գիտաժողովին:Նույն թվականին մասնակցել է <<Ճամպրուկ 2014>> լրագրողական մրցույթին,միգրացիոն հարցերի շուրջ,ապա նաև՝ <<Ինֆորմատիկա և կրթություն>> հանրապետական գիտաժողովին:2014-2015թթ. Զաբելա Աբելյանը մասնակցել է <<Մաթեմատիկական կրթություն>> մաթեմատիկական 2-րդ,3-րդ գիտաժողովներին:2015թ.-ից Վիքիպեդիայի վիքի խմբագրողն է:2016թ.նոյեմբեր ամսից ԱՄՆ ՀԳՄ անդամ է: Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին և առաջխաղացմանը,նշեմ,որ Զաբելա Աբելյանը սկսել է ստեղծագործել դեռևս դպրոցական տարիներից:Այդ ժամանակ մասնակցել է Կապան քաղաքի պիոներ տան գրական խմբակին:Տպագրվել է <<Արարատ>> մարզային և դպրոցի <<Նվաճումներ>>, գյուղի <<Փոքր Վեդի Խոր Վիրապ>> թերթերում:Բազմաբովանդակ այս բանաստեղծուհին թղթակցում է <<Արարատ>> մարզային թերթին:Այժմ թոշակառու է,ապրում է Փոքր Վեդի գյուղում:<<Փոքր Վեդի Խոր Վիրապ>> համայնքային թերթի կամավոր խմբագիրն է և կամավոր ղեկավարում է գյուղի Ա8+ թատերական խմբակը:Զաբելա Աբելյանի ստեղծագործությունները նվիրված են հայրենիքին,ապրիլյան պատերազմին,սիրուն,ռոմանտիկային և այլն:Գրում է նաև պիեսներ:<<Հրատարակած գիրք դեռևս չունեմ:Նախատեսում եմ մինչև ապրիլ հրատարակել <<Ինչ եմ անում>> խորագրով բանաստեղծական ժողովածուն>>,-հավելեց զրուցակիցս: Զաբելա Աբելյանը հանճարեղ գրող է:Նրա բոլոր բանաստեղծությունները հատ առ հատ զուգակցվում են ներկային այնպես,որ կարդալիս ակամայից ապրում ես բանաստեղծությամբ:Բանաստեղծուհին անցել է կյանքի երկար ու դժվարին ճանապարհ,և սեփական արժանապատվության ու աշխատասիրության շնորհիվ նվաճել է բազմաթիվ բարձրունքներ:Մաղթում եմ,որպեսզի Տիկին Աբելյանի ստեղծագործական կյանքը շարունական ընթացք ունենա և ,ի վերջո,ընթերցողն իր ձեռքը վերցնի նաև նրա ժողովածուները:

                                   Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

 

 

 

 

Published in Մշակույթ
Երկուշաբթի, 09 Հունվարի 2017 05:41

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 30 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

 հայ  դիրքապահներիուղղությամբ արձակել է ավելի քան  420 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Published in Արցախ

.Հնարավոր չէ չնկատել այն ահռելի տարածությունը, որ շոշափվում է նրա պոեզիայում: Ինչ է պոեզիան, ինչ է ընդհանրապես գրականությունը, ով է բանաստեղծը և արվեստագետն ըստ իս...Անսահման երևակայություն, տիեզերքի պես անչափելի տարածություն, տարօրինակ մեկն, ով ունի մի քանի աչք՝ միաժամանակ մի քանի ուղղություններով նայող, և մի գրիչ, կամ ձեռք, որ պետք է հասցնի խամաճիկի պես շարժվել աչքի զգայաթելերի թրթիռներով: Լուսավոր մի պահ, առկայծող մի միտք, մի հպում, և եթե արարչությանդ մեջ գեթ մի հատիկ կա հանճարի, պահն այդ կանմահանա անցյալում, ներկայում, ապագայում: Նորը, նորը, նորը... Հնից հոգնած, թե կարծելով, որ ամեն ինչ ասվել, կամ արվել է լավագույնս և անգերազանցելիորեն, յուրաքանչյուրս մի սեփական էվրիկա ենք ուզում, մոռանալով, կամ եթե ավելի քաջ ենք ու համոզված մեր գործի մեծության մեջ, անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի նորարարություն առանց քարկոծվելու չի անցնում իր ուղին և եթե այն ճիշտ է մատուցված, երկար ճանապարհ է անցնում և նոր ուղի է դառնում, ունենալով բազում հետևորդներ: Այդպիսին է նաև Դանիել Դավիթ բանաստեղծի պոեզիան: Գաղտնիք չէ, որ այն երբեմն բարդ է ընկալման համար: Նրա ստեղծագործություններն առանձնանում են թեմատիկ և ոճական բազում անակնկալներով ու ,,շեղումներով,,: Դա կարելի է հեշտությամբ նկատել ցանկացած բանաստեղծության մեջ: Տարբեր թեմաներ, նյութի որոնման բազմաթիվ օրինակներ: Հնարավոր չէ չնկատել այն ահռելի տարածությունը, որ շոշափվում է նրա պոեզիայում: Կարդում ես ու ունենում այն զգացումներն, ինչ Փարաջանովի ֆիլմերը դիտելիս: Չկան հստակ գույներ. կանաչը փնտրելիս անպայման մի քանի գույն էլ ես տեսնում նրան խառնած: Թվում է, թե հյուսիսը, հարավը, արևմուտքն ու արևելքը մի վայրկյանով միացել են մի կետում, ապա ցրվել՝ իրենց տեղերը կորցրած: Եվ ահա, երբ թվում էր, թե քաոս է, հանկարծ գալիս է հաջորդ տողն ու ամեն ինչ իր տեղն է ընկնում. կարծես ոչ մի արտասովոր բան էլ չկա : Լողա, առագաստ, աշխարհի դիահերձարանների միջով, երբ արյան քարտեզներն են չափագրվում պատմության մեջքին, երբ լերդած կաթ են ծծում ծծկերները ոսկրացած, երբ ծաղկած խոսքը ճերմակ սունկ է, լողա, առագաստ, սրճարանիս սիրուհիների մարմնով, երբ աղջիկները ծխախոտի տուփերից են դուրս գալիս... Ի՞նչն է հատկանշական Դանիել Դավիթի համար, որպես գրող: Նա ի ցույց է դնում մարդկային գռեհկությունը, չմոռանալով գեղագիտության մասին: Նա իր ողջ աշխարհընկալումը տարալուծում է պատկերի, գեղարվեստական մտածողության մեջ և աննկատելիորեն վերածում է փիլիսոփայության: Նա ինձ համար անծանոթ մի ալիք է բերել պոեզիա : Նա յուրօրինակ հայրենասեր է. Ես սիրում եմ իմ ծննդավայրը, բայց նա կույր աղիքիս նման ցավեցնում է իր գավառական գռեհկությամբ: Կամ Ես երջանիկ եմ, որ ցնդածի, ցնորվածի նման արբած հանդիպեցի քեզ հայոց աշխարհ՝ իմ բնորդուհի... Նա ունի ցանկություն. որ աշխարհի գիտակցող ու առաջադեմ ուժերը զգան որ երկրին պետք է արդարադատության մի խորհուրդ որ երկրին պետք է համամարդկային ձեռքերի դաշինք որ երկրին պետք է դրամական մի կայուն լեզու որ երկրին պետք չէ ոչ զինվորի կրունկ ոչ փշալարերի խուրձ ոչ զենքի միություն որ երկիրը չշրջվի իր առանցքից չորեքթաթ որ հողը լինի համընդհանուր նշխար որ մարդիկ չհրաժարվեն իրենց անձնագրերից... որ մարդիկ չհրաժարվեն ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ -ից...Երկու տող, մեկ պարզ ճշմարտություն և իրեն հատուկ մարդասիրության կոչ.

Մենք բոլորս, վաղ թե ուշ մի տեղաշորում ենք քնելու:

Դանիել Դավիթ՝ մեծ բանաստեղծ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Daniel Srapi Davit-ի լուսանկարը:

 

Published in Մշակույթ

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/