Լրահոս
Անահիտ Տիգրանյան - Երեքշաբթի, Հունվարի 24, 2017, ժ. 10:08
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ - Երեքշաբթի, Հունվարի 10, 2017, ժ. 19:48
ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան - Չորեքշաբթի, Հունվարի 11, 2017, ժ. 06:56
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի. - Ուրբաթ, Հունվարի 13, 2017, ժ. 08:44
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ - Կիրակի, Հունվարի 22, 2017, ժ. 11:38
Armday - Items filtered by date: Շաբաթ, 07 Հունվարի 2017
Շաբաթ, 07 Հունվարի 2017 15:07

300 Ալիք Մեկ Պատուհանով

#ArmdayOnline 

Որպեսզի դիտեք պարզապես պետք է ընտրել նախընտրած ալիքը և սեղմել :

Բարի ժամանց 

Published in online-tv

  Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը.գիտելիքներով զինված մարդը անպարտելի է: Մ.Գորկի 

Դանիել Դավիթը այն բանաստեղծներից է ,ով միաձույլ է իր հայրենի հողի հետ, նրա հոգում կա արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու ամբողջ մի պատմություն, 
Դանիել Դավթի ստեղծագործությունները ինձ հասու եղան ֆբ-ի միջոցով;նրա պոեզիայն ընթերցելիս հրաշալի զգացողություն եմ ունենում, սովորում ենք ատել ատելությունն ու սիրել սերը, շարունակել գործել, երբ պարզապես ուզում ես ընկնել ու մեռնել, ձգտել մեծ գործերի ու նվիրական երազանքների իրականացման, աննահանջ հավատալ լուսավոր ապագային։ Դանիել Դավթի պոեզիան կարդալու համար լավ է կարդալ այն առանձնության ու լռության մեջ, որ հաճույք զգաս, մտածես ու հասկանաս այն, ինչ պիտի հասկանաս։ ՆՐԱ պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական ձևերի բազմազանությամբ;Ամեն ինչ անում է այսօրվա ժամանակակից գրականությունը հասու դարձնելու ընթերցողներին և ակտիվ պահում է պոեզիան մարդկանց ականջներում: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն;
Երբ ես սկսում եմ կարդալ իր երկար շարադրված գործերից , որի վերջը անկանխատեսելի է, դա ինձ համար հետաքրքիր `; Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում էԴանիել Դավիթի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու ներաշխարհը: Դանիել Դավիթը մի հսկա համաստեղություն էր հայոց կյանքում , մի Աստվածային պարգև է մեր պետության գիտության զարգացման ու հզորացման գործընթացում: Գեղեցիկ գրել նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկ զգալ ու գեղեցիկ արտահայտվել, այսինքն՝ հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին;Հմուտ գրվածքը նման է անվաչմուշկի. այն ձեզ տանում է այնտեղ, ուր դուք ամենևին չէիք կամենում ;Մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Նրա բառային և ոճային հարստությունն արժանի է հիացմունքի: 
Գրական գործունեությունը
Դավիթ Սրապի Դանիելյան, գրական անվանումը՝ Դանիել Դավիթ, գրող, բանաստեղծ ծնվել է 1950 թ մարտի 15-ին Լենինականում, ծառայողի ընտանիքում:
1971 թվականին տպագրվում է գրական մամուլում, - Դանիել Դավիթ ստորագրությամբ
1975 թվականին Երիտասարդ գրողների հանրապետական խորհրդատվության ժամանակ Ալեքսանդր Թոփչյանն իր զեկուցման մեջ ներգրավել է իրեն որպես նոր անուն, նոր խոսք ասող բանաստեղծ:.. Հրաչա Հովհաննիսյան 1979 թականին ներկայացվել է Հայաստանի Կոմերիտմիության ամենամյա մրցանակաբաշ-խությանը որպես թարգմանիչ-բանաստեղծ: Հայիթցի հայտնի բանաստեղծ` ժան Բրիերի «Լենին» բալլադի թարգմանության համար - «Գարուն» 4-րդ համար 1979 -թական Նրա պոեզիան բարձր են գնահատել Ալեքսանդր Թոփչյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Գրիգորյանը , Հրաչյա Սարուխանը, Դավիթ Գասպարյանը, Վահագն Դավթյանը ,Մանուկ Մնացականյանը,Բանաստեղծ , Գարուշ Հարյանց, Գարեգին Հովսեփյանը, Մարգարիտա Աթաբեկյանը և ուրիշներ: Ավելորդ աղմուկը խանգարեց նրա առանձնատիպ գրքի լույս ընծայմանը և Դավթի առաջին գիրքը տպագրվեց 1987-ի պոետական «10 ձայներ » ժողովածուի մեջ, իբրև նոր ձայներից մեկը: Չնայած ջերմ արձագանքներին, բանաստեղծի առանձնատիպ գիրքն այդպես էլ լույս չտեսավ: Իր ազատ տեսակն ու գեղագիտությունը չտեղավորվեցին խորհրդահայ բանաստեղծության պրոկրուստյան մահճում:
Գուցե այս հատկանիշներն էին պատճառը, որ նրա չկամեցավ դառնալ ՍՍՀՄ Գրողների և Հայաստանի գրողների միության անդամ- թեպետ նրան
1988 թվականին նրան երաշխավորել է ՍՍՀՄ Գրողների միության շարքեր անցնելու համար` բանաստեղծ-Հրաչյա Սարուխանը, արձակագիր - Մանուկ Մնացականյան հայ խորհրդային, կինոսցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983թ.), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի դափնեկիր (1982թ.) ։
2013 թվականին երաշխավորում են Հայաստանի Գրողների միության շարքեր անցնելու համար` բանաստեղծներ` Ռոմիկ Սարդարյանը, Վարուժան Խաստուրը, Վարդան Վանատուրը ու Գարուշ Հարյանցը:
Դանիել Դավթի ստեղծագործությունները թարգմանությամբ տպագրվել են ռուսական, ուկրաինական, չեխական, մերձբալթյան մամուլում: Դանիել Դավիթը 2015 թականից գտնվում է ԱՄՆ - ում: Ժամանակավորապես բնակվում է ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում: Տպագրվել է ԱՄՆ - ում հրատարակվող « Համայնապատկեր» և «Վերնատուն» պարբերականներում: Դանիել Դավիթը վերջերս ընտրվել է ԱՄՆ-Ի Հայ Գրողների Միության Վարչության անդամ...և «Վերնատուն» պարբերակի խմբագիր... Տեղկատվություն հրատարակված ժողովածուներից` 1.1980 թվականին «Սիրո ուղեծիր» - «Սովետական գրող» հրատարակչություն տպագրությունն արգելվել է... գրախոսներ Սերգեյ ՈԻմառյան և Ալեքսանդր Թոփչյան, խմբագիր - Մկրտիչ Մկրտչյան 2.1981 թվականին «Տարեգիրք»,
«Սովետական գրող» հրատարակչություն խմբագիր- Սամվել Դավայան 3.1987 թվականին «Տաս անուն» «Սովետական գրող» հրատարակչություն խմբագիր- Վահագն Մուղնեցյան 4.2009 թվականին«Ընտրանի (Դղյակներ, որ էլ իմը չեն) », 
5.2010թականին «Նոյյան Ճանապարհ», Հեղինակային հրատարակություն... 
6.2013-2016թ-ին «Ցպահանջ Նոյյան ճանապարհ» Հեղինակային հրատարակություն Դանիել Դավթի բանաստեղծությունների ու պոեմների այս «Ցպահանջ Նոյյան Ճանապարհ» ժողովածուն ընդգրկում է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակման, ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: ՕԴԸ ՀԵՆՑ ՇՈՒՆՉՆ Է ՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ... նորովի վերծանած
7.«ԿԱՄՈՒՐՋ» (տարեգիրք), 2015թ., Թբիլիսի: Անահիտ Բոստանջյան 8.2015 թականին «Երկերի ժողովածու» պատրաստ է տպագրության... 9.2015թ. «ԵՐԿՐԻ ԵՐՋԱՆԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ » պատրաստ է տպագրության... 10. 2016թ. «ՍԻՐՈ ՈԻՂԵԾԻՐ կամ ՍԻՐՈ ՓՈՍՏԱՐԿՂ » Խմբագիրներ` ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ և ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ պատրաստ է տպագրության...

ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Published in Մշակույթ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կվիրիկաշվիլի, 
Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար:
Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:
Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի առավել ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների միջև ջերմ կապը, որը հիմնված է բարեկամության հարուստ ավանդույթների վրա»: 
 

Published in Պաշտոնական

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, ով ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։ Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից Գավառ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։ Փրկարար ծառայության սպայի թիկունքում կանգնած, սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055463/

Published in Գրառումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: 

Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

 

ՀՀ ԱԻՆ 

Published in Պաշտոնական
Շաբաթ, 07 Հունվարի 2017 13:14

Արտակ Նիկոլայի Օհանյան` Գուսան

Նա եկավ աշխարհին գոռալու իր ազգի արդար կռիվը,ու ինքն էլ դառնալով այդ կռվի մեկ մասնիկը, իր կամքն ու զորությունը խառնեց այն բազում զորեղներին
որոնք,թիզ առ թիզ մաքառեցին հայրենի հողի ու մի բուռ ազգի եղելության համար` դառնալով այդ արդար կռվի անվեհեր նահատակները …

Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում ,աշխատավորի ընտանիքում:
1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը , որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց:
1980 թվականին զորակոչվել է Սովետական բանակ և ուղարկվել ծառայության Աֆղանստան , որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է , իսկ 1982 թվականին արդեն զորացրվել:Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում`որպես տնտեսվար:
1988 թվականի սկզբին Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումը Արտակին առավ իր հունի մեջ, նա դարձավ ազգի զինվորն ու պաշտպանը:Հայրենիքի անկախության երազանքը նրան քայլ առ քայլ տարավ բազում սխրանքների:
1988 թվականի փետրվարին Անկախության հրապարակում մասնակցել է համազգային ցույցերին և հացադուլներին: Հունիս ամսին Զվարթնոց օդանավակայանում Խորհրդային բանակի հետ մասսայական ցույցերի ժամանակ ստանում է ծանր մարմնական վնասվածքներ : Ապաքինվելուց անմիջապես հետո ավտոշարասյուններով սննդամթերք և շինանյութ է փոխադրել Լեռնային Ղարաբաղ: Դեկտեմբեր ամսից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աղետի գոտու փրկարարական աշխատանքներին:Մինչև 1989 թվականի հոկտեմբերը միջազգային հումանիտար օգնություններ է փոխադրել աղետի գոտի:
Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում:
1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են <<Մեծն Տիգրան>> աշխարհազորային գունդը , որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն:Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան , Եղեգնաձորի Խաչիկ և Նոյեմբերյանի Կոթի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին :
1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր , Խնձորեսկ , Հարթաշեն,Շուռլուխ,Շինուար`իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին :
1991 թվականի մայիսի 3-ին Արտակը ,երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին: Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ , Մանաշիդ , Բուզլուխ , Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին :
1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ ` Ժաննա Սահակյանի հետ:
1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին: Հետագայում այդ արկերով ոչնչացրել են թշնամու մարտական դիրքերը Լաչինում , Քելբաջարում և Կուբաթլիում: Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում , իսկ օգոստոսին` Կարմիրի շրջանում:Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ :
1993 թվականի մարտի 24-ին Երևանում ծնվում է նրա միակ դուստրը` Տաթևիկը:
1993 թվականի սեպտեմբերի1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանի թիվ 3967 ա/վ հրամանով Արտակ Օհանյանին շնորհվել է ՀՀ ՊՆ <<պահեստի կապիտան>> սպայական կոչում:
1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ աձաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների
հետ ,որը և դառնում է նրա վերջին մարտական գործողությունը:
Արտակ Օհանյանը `կնոջ, երեխայի և հարազատների կարոտը սրտում կնքում է իր մահկանացուն ,անմահանալով սերունդների հիշողության մեջ:
Նա գնաց միանալու այն հազարավոր նահատակներին ,ովքեր դեռ շատ գործեր ունեին անելու , բայց գերադասեցին իրենց երկրի ու ժողովրդի փրկության մեծ գործը վերցնել իրենց վրա ` գլուխները դնելով հայրենիքի զոհասեղանին:
Գուսանի աճյունը հանգչում է <<Եռաբլուր>> պանթեոնում,Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին:
1999 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախահագ Ռոբերտ Քոչարյանի հրամանով հետմահու պարգևատրվել է << ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ>>-ով :

Արտակին Գուսան են կոչել գրած բանաստեղծությունների ու երգերի համար:

Արթուր Կարապետյան

Էջ 1, 2-ից

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/