Լրահոս
Իրադրությունն առաջնագծում - Չորեքշաբթի, Մարտի 29, 2017, ժ. 05:40
Հաղորդագրություն - Երեքշաբթի, Մարտի 28, 2017, ժ. 15:22
Հաղթահարում են լավագույն 5-յակը - Երկուշաբթի, Մարտի 27, 2017, ժ. 12:00
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Շաբաթ, 26 Նոյեմբերի 2016 17:39

Արցախին նվիրված նոր շարժում է սկսվում

2016թ. հոկտեմբերի 20-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում, անուհետև Արցախում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողվի մասնակիցներն առաջարկել են կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

 Հայերն այսօր-ի տեղեկացմամբ՝ հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը՝ Արցախում տեղի ունեցած ամփոփիչ նիստի ժամանակ որոշել են Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի գաղափարը, երեխաների, երիտասադության և հասուն, կարող ուժերի մեջ արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը: Սփյուռքահայ լրագրոցները համոզված են, որ շարժումը կնպաստի երիտասարդների ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման նախաձեռնողները կարծում են, որ այն կարող է դառնալ դրական ազդակ և նպաստել համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ:

Շարժման շնորհիվ կավելանան սփյուռքահայերի՝ Հայրենիք և, մասնավորապես Արցախ՝ այցելությունները, կզարգանա զբոսաշրջությունը: Մշակվելու և իրականացվելու են ծրագրեր, որոնք կնպաստեն ներդրումների խթանմանը:

Շարժումը մեկնարկել է և գնալով տարածվում է, նոր թափ ստանում: Հրապարակվեց կոչ, որը տարածվեց, պատրաստվեց շարժման խորհրդանիշը՝ Արցախի պապի և տատի պատկերով, շարժման վերաբերյալ տարածվեց տեղեկատվություն: Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ղեկավար, Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շարժման վերաբերյալ հրապարակեց հայեցակարգային հոդված, մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրներն ու լրագրողները ևս հանդես եկան շարժմանը սատարելու հրապարակումներով:

Շարժմանն արդեն միացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների, Լիբանանի, անգամ Սիրիայի համայնքային կառույցները, բազմաթիվ դպրոցներ, լրատվամիջոցներ, մասնագիտական ընկերակցություններ անհատ բարերարներ: Իրականացվում են տարանբույթ միջոցառումներ:

Շարժմանը դրական ազդակներ հաղորդող առաջին քայլերը Սփյուռքի դպրոցականների լուսանկարներն են՝ շարժման պաստառներով, որոնք տեղադրվում են նախարարության կայքերում և տարածվում:

Չափազանց տպավորիչ է հատկապես երեխաների նախաձեռնությունները՝ Արցախի իրենց հասակակիցներին սատարելու նրանց գործնական քայլերը:

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախի դպրոցներից յուրաքանչյուրը քույրացվելու է Սփյուռքի որևէ դպրոցի հետ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը որևէ կառույցի, անհատի կողմից հրաման, ցուցում կամ հարցում չէ՝ ուղղված հայ մարդուն. այն ընդունվել է՝ որպես մեր միտքն ու հոգին արթուն պահող, մեզանից յուրաքանչյուրին զգաստացնող, յուրաքանչյուրի կողմից ինքն իրեն ուղղված հարց:

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նորանոր ծրագրեր ու միջոցառումներ, նոր ձեռնարկներ, որոնց վերաբերյալ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի ու Արցախի հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Լիահույս ենք, որ այս շարժումը ամեն օր պիտի նորոգվի ու ամեն երեկո, ինչպես մեծ զորավարն էր պատգամում, գլուխը բարձին դնելուց առաջ յուրաքանչյուր հայ ինքն իրեն պիտի հարցնի՝ ինչ ես արել քո Հայաստանի,  քո Արցախի համար:

Read 1497 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/