Լրահոս
Հաղորդագրություն - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 16:02
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 12:56
Ադրբեջանական ապատեղեկատվությունը - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:54
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:14
Վազգե՛ն, երկար ապրես... - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 06:12
ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:45
ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:35
Երկուշաբթի, 06 Հունիսի 2016 20:07

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Չարենցավանում հանդիպել է թալիշցիների հետ

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:


Հանդիպման ընթացքում Նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով եւ հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի եւ Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Read 1300 times

Media

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/