Լրահոս
Հաղորդագրություն - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 16:02
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 12:56
Ադրբեջանական ապատեղեկատվությունը - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:54
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 07:14
Վազգե՛ն, երկար ապրես... - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 06:12
ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:45
ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ - Շաբաթ, Փետրվարի 25, 2017, ժ. 05:35
Երեքշաբթի, 10 Հունվարի 2017 12:43

Կարմիր Խաչը երկխոսության մեջ է 2 կողմերի հետ. ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու համանախագահների կոչի մասին Tert.am

Այս մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը 

Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ արված հայտարարությունը, որում համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։ 

Tert.am-ի հարցին, թե մինչ այս Ադրբեջանը դիմե՞լ էր դին վերադարձնելու խնդրանքով, Հասմիկ Գալստյանը պատասխանեց. «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել: Որպես չեզոք միջնորդ` մենք պատրաստ ենք ցանկացած պահի, երբ որ կողմերը գան համաձայնության, ներկա գտնվել աճյունի փոխանցման գործողությանը»,- ասաց նա և նշեց, որ երբ ավելի կոնկրետ գործողություն տեղի կունենա, դրանից հետո կխոսեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այս կոչը կա՞ր այդպիսի երկխոսություն, և ինչ-որ բան փոխվե՞լ է կոչից հետո, Հասմիկ Գալստյանը նշեց, որ երկխոսության կոչը մինչ այդ էլ կար: «Մենք աշխատում ենք մեր ստանդարտ գործելաոճով և այդ ամենը պրոցեսի մեջ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում թողնելով մեկ դիվերսանտի դի: 

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: 

Read 1987 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ՕՐԱՑՈՒՅՑ

« February 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/