ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:

ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:

Բարեկամներ,
Այսօր հայ ականավոր գրող, բանաստեղծ, նկարիչ և մանկավարժ, ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:
ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Վարչությունը Միության բոլոր խմբակցությունների անդամների անունից սրտանց շնորհավորում է անվանի արվեստագետին, ցանկանում քաջ առողջություն և Հայոց մշակույթի շտեմարանը հարստացնող նոր ավագյանական ստեղծագործություններ:
ԱՄՆ ՀԳԼՄ Վարչություն

Dear Friends,
Today is the birthday of Arevshat Avagyan, the prominent Armenian writer, poet, painter and educator, the head of the “Hayrenatun” branch of the Armenian Writers and Journalists’ Association of the USA harbored in Armenia.
The Administration of the Armenian Writers and Journalists Association of the United States of America cordially congratulates the renowned artist on behalf of all the members of the Union, wishes good health and new productive creations of the Avagyan style that enriches the Armenian culture database.
AWJA USA Administration:

Armenian Writers Association of the USA — ԱՄՆ-Ի Հայ Գրողների Միություն
17:48 Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձվածի դին

17:48 Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձվածի դին

 

Հիշեցնենք՝ Ժամը 14:20-ին ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել, որ հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:

Ժամը 10:40-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:Gyumri.com

ԹԱԼԻՇԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԹԱԼԻՇԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


 

Թալիշը վերականգնվում է: Հայոց Ազգային Գվարդիան կազմակերպում է Շին-Ջոկատ: Պահանջվում են կամավորականներ 10 օրով Թալիշի վերականգման աշխատանքներին աջակցելու համար… հերթափոխը տևելու է 10 օր, սննդով և ապրելու պայմաններով ապահովված եք լինելու: Ցանկացողները մանրամասների համար կարող են այցելել ՀԱԳ Շտաբ Ազատության 19 հասցեով…

Դե ձեզ տեսնեմ գործով ապացուցեք ձեր մտահոգությունը ոչ թե ստատուսներով ))))

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/845075948995158

​Ավետիսին ապրելու հույս չէին տվել. քառօրյա պատերազմի ու կյանքի հերոսը

​Ավետիսին ապրելու հույս չէին տվել. քառօրյա պատերազմի ու կյանքի հերոսը

Ավետիս Զարգարյան՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս: Ճիշտ է, մեր պետությունն իրեն գոնե մի մեդալով այս զինվորին փոխհատուցելու նեղություն չի տվել, բայց նա իսկական հերոս է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կռիվ տալուց հետո էլ կյանքի կռիվ է տալիս: Ավետի հետ հանդիպում եմ Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նեղլիկ ու տոթ սենյակներից մեկում, որտեղ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշվանդամներին» հասարակական կազմակերպությունը հոգում է նրա վերականգնողական բուժումը: Ավետիսը պառկած է, քայլել չի կարող: Երիտասարդ էրգոթերապիստը մատներն է շարժում: Հանկարծ նկատում եմ, որ ամբողջ մարմնի վրա ասեղներ են: Սարսափելի է: Սկսում ենք զրույցը, բայց աչքս չեմ կարողանում կտրել ասեղներից, որ այդքան դաժանորեն խրված են տղայի մարմնում: Ասեղնաբուժություն է, կարևոր է, պետք է շարունակի: «Ցավո՞ւմ է»,-հարցնում եմ: «Չէ, ուղղակի տհաճ է,- ասում է ու գլխով կանչում մորը: Իսկ մայրը հորդորում է. «Ավետ ջան, թող մի քիչ էլ մնան, դիմացիր»: Ավետիս Զարգարյանը 19 տարեկան էր, երբ քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում ծանր վիրավորվեց: Դժվար է խոսում, բայց ուզում եմ, որ ինքը պատմի, թե ինչ եղավ այդ օրը. «Ապրիլի 4-ի առավոտը 6 հոգով գնում էիք Գևորգ Վարդանյանի և դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի դիերը բերելու, որ չեզոք գոտում էին մնացել: Երբ մոտեցանք դիրքին, որտեղ դիակներն էին, նկատեցինք, որ թուրքեր կան: Մեր վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանն ասաց՝ ես առաջ կգնամ ու մինչև չկրակեմ՝ դուք չկրակեք: Ինքն առաջ գնաց ու սկսեց կրակել: Մենք էլ սկսեցինք կրակել»: Մայրն այստեղ ընդհատում է. «Ավետը կարող էր և չգնալ, որովհետև վաշտի հրամանատարը ոչ ոքի ստիպողաբար չի տարել, ասել է՝ կա՛մ հետ կգանք, կա՛մ չէ, դուք որոշեք: Ու երբ հարցրել է, թե ով է գալիս իր հետ, առաջինը Ավետիսն է առաջ գնացել»: Այդ մարտի ժամանակ վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը զոհվում է՝ հետմահու պարգևատրվելով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Ավետիսը վիրավորվում է: Գնդակը մտնում է ծնոտը, իջնում ներքև, վնասում 6 ող և ողնուղեղը: Տղան նաև բեկորային վիրավորում է ստանում: «Որ ինձ խփեցին, ընկերս՝ Լիպարիտ Աբրահամյանը, գնաց օգնություն կանչելու: Ես դեռ մի 10 րոպե գիտակից վիճակում էի: Մենակ ուզում էի տեսնել՝ ընկերս կարողանո՞ւմ է գնալ, թե խփում են: Երբ տեսա, որ անցավ, արդեն աչքերս փակվեցին, էլ ոչ մի բան չեմ հիշում: Աչքերս բացել եմ ամսի 5-ին, Երևանի զինվորական հոսպիտալում»: Բարեբախտաբար օգնությունը տեղ է հասնում, և Ավետիսին տեղափոխում են նախ Մարտակերտի հիվանդանոց, ապա Ստեփանակերտ: Բայց ոչ մի տեղ տղայի կյանքը փրկելու հույս չէին տալիս: «Ավետիսին ոնց որ մի կողմ դրած… անգիտակից,-պատմությունը հուզված շարունակում է մայրը:- Երբ Երևանից գալիս են՝ վիրավորներին ուղղաթիռով տեղափոխելու, չեն էլ մտածում իրեն տանելու մասին, բայց մի բժիշկ՝ Սահակ Սամվելիչը, որին մենք ամբողջ կյանքում պարտական ենք մեր տղայի կյանքը փրկելու համար, ասում է՝ ես էս տղային պիտի տանեմ: Ու Ավետին ուղղաթիռով հետը բերում է Երևան»: Եթե ճակատագիրը որոշել է, որ պիտի ապրես, ուրեմն կապրես: Սա կարծես Ավետիսի համար է ասված: Այդ օրը՝ ապրիլի 5-ին, վերջին ուղղաթիռն է վիրավորներին Երևան տեղափոխում: Իսկ հաջորդ օրվանից եղանակային պայմանների պատճառով մի քանի օր թռիչքները հետաձգվում են: Եթե այդ օրը Ավետին չբերեին, նա այսօր չէր լինի… Երևանի զինվորական հոսպիտալում նրան վիրահատում են: Ավետիսի մայրն ուզում է հատուկ ընդգծել բժիշկների դերը, որոնք ամեն ինչ արել են իր տղայի կյանքը փրկելու համար. «Ես շատ եմ վիրավորվում, որ լրագրողները միշտ էդ հատվածը կտրում են, բայց ախր բժիշկների շնորհիվ է, որ շատերը, նաև իմ տղան, ողջ են: Մենք ամբողջ կյանքում երախտապարտ ենք նրանց ոչ միայն որպես բժշկի, այլ որպես մարդու, որ մեր տղայի կողքին են եղել: Վիրահատող բժիշկը՝ Ֆանարջյանն ու Արման Պարգևիչը, հիվանդանոցի ռեանիմացիայի բաժնի վարիչ Գայանե Հովհաննիսյանը, որ Ավետի համար երկրորդ մայր է եղել, ու առհասարակ հոսպիտալի ողջ բուժանձնակազմը՝ հավաքարարից սկսած, բոլորն այնքան հոգատար ու մարդկային են եղել, որ մենք դա չենք կարող մոռանալ»: Տիկին Սոնյան շարունակում է պատմությունը և զուգահեռ Ավետի մարմնից դուրս հանում ասեղները: Չեմ հասցնում հաշվել, շատ են՝ 20-30: Ավետիսը 4 վիրահատության է ենթարկվել՝ ողնաշար, ծնոտ, թև: Սկզբում նրա մարմինն ամբողջությամբ կաթվածահար էր, շարժվել չէր կարողանում, խոսում էր, բայց միայն շուրթերն էին շարժվում, ձայն չկար: Երբ վիրահատություններից հետո Ավետը սկսում է ոտքը շարժել, անգամ վիրահատող բժիշկն է ապշում. «Ֆանարջյանը ողնաշարից հանած գնդակը նկարել էր, բերեց Ավետին ցույց տվեց: Բժիշկներն ասում էին՝ պրակտիկայում նման բան չենք տեսել, որ էսպիսի վիրավորումից հետո հիվանդը կարողանա ոտքը շարժել»,- պատմում է հայրը: Վիրահատություններից անմիջապես հետո նրա հետ աշխատել են «Աջակցություն վիրավոր զինվորներին» զինհաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության կինեզիստներն ու էրգոթերապևտները: Ավելի ուշ վերականգնողական բուժումը Ավետիսը շարունակել է Մոսկվայում, որի ծախսերը հոգացել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը: Բուժումը 3 ամիս է տևել, արդյունքը՝ զգալի: Բժիշկներն աշխատել են ողնաշարի վրա, որի շնորհիվ Ավետն այսօր կարողանում է նստել և գլուխն ինքնուրույն պահել: Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը, ասում է, որ եթե բուժումը Մոսկվայում երկար շարունակվեր, ապա արդյունքն ավելի մեծ կլիներ: Սակայն հիմնադրամը միայն երեք ամսվա գումար է կարողացել հայթայթել, որն էլի մեծ է՝ 30 հազար ԱՄՆ դոլար: Այստեղ է, որ Ավետիսի հայրը չի կարողանում զսպել վրդովմունքը. «Բա եթե սա նորմալ պետություն լիներ՝ ծախսերի մի որոշ մասն էլ իր վրա կվերցներ, բուժումը կշարունակեինք: է՜հ, բերանս չբացեմ, թե չէ շատ բան կասեմ… Գոնե պարգևատրեին, շնորհակալություն հայտնեին»: Ավետիսի վիրավորումից հետո ծնողները թողել են Ռուսաստանում աշխատանքն ու վերադարձել Հայաստան: Երևանում բնակարան են վարձել, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է: Չեն աշխատում, քանի որ երկուսով են խնամում տղային: Միակ եկամուտը Ավետի թոշակն է՝ 91 հազար դրամ: Թե ինչպես են ապրում՝ իրենք էլ չգիտեն: 2016 թվականի ապրիլի 4-ից հետո առհասարակ նրանք ասես մղձավանջի մեջ են ապրում: Միակ բանը, որ ծնողներին ուժ է տալիս, հույսն է, որ Ավետը կքայլի: «Եթե Աստված էս ամեն ինչից հետո պահեց իմ տղային, ուրեմն իր հետ կապված ծրագրեր ունի»,— համոզված է հայրը: Ավետը մի եղբայր էլ ունի, որի 18 տարին նոր է լրացել և շուտով զորակոչվելու է: «Ոսկերչություն սովորեց, ահագին գումար ծախսեցինք, օգոստոսի 1-ից պիտի անցներ աշխատանքի, մի քիչ գոնե մեր հոգսերը կթեթևանային, բայց տանում են բանակ: Մեր ամբողջ հույսն ինքն էր, չգիտենք՝ ոնց ենք ապրելու»: Ավետի մայրն ապրիլյան դեպքերից հետո ճերմակել է: Ավետը ստիպում է, որ ներկի մազերը և տրամադրությունը բարձր պահի: Նրա համար ամենացավոտը մոր արցունքոտ աչքերն են: Երբ ապրիլի 3-ին դիրքերից զանգում է ծնողներին, որ ասի՝ ամեն ինչ կարգին է, չանհանգստանան, խոսելու ընթացքում անընդհատ բարձր քրքջում է: Ծնողներին դա տարօրինակ է թվում, բայց ուշադրություն չեն դարձնում. կարևորը որդու ձայնը լսելն էր: Իսկ հաջորդ օրը Ավետի վիրավորվելու մասին ծնողները միայն ամսի 8-ին են իմանում: Մինչ այդ նրանից ոչ մի լուր չունեին՝ ո՛չ զոհվածների մեջ անունը կար, ո՛չ վիրավորների, ո՛չ անհետ կորածների: Երբ ամիսներ անց Ավետն արդեն կարողանում էր խոսել, հայրը որդուն ասում է. «Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ամսի 3-ին, որ մեր հետ խոսում էիր, ինչո՞ւ էիր էդպես բարձր ծիծաղում»: «Որ կրակոցների ձայնը չլսեք»,- ասում է Ավետը: Իսկ իր համար կրակոցներն ու պատերազմը գերադասելի են այն ասեղներից, որ ամեն օր մխրճում են մարմնի մեջ, անվասայլակից, որ մահճակալի կողքին սպասում է իրեն: Մայրն էլ չի ուզում պատկերացնել, որ որդին սայլակին է մնալու. «Մինչև հիմա էլ էդ սայլակը քշել չգիտեմ, ոնց քշում եմ՝ մի տեղ խփում եմ»,- ծիծաղում է նա,- Ավետին ասում եմ՝ չեմ սովորել, չեմ էլ սովորելու, վե՛ր կաց, քո ոտքով քայլիր»: Իսկ Ավետը համոզված է՝ եթե այսքան փորձություններով անցել է, ուրեմն հաստատ կքայլի:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Անի Գասպրյան
Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 24-ամյակն է

Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 24-ամյակն է

Արցախի բանակը քառասուն օր տևած մարտերից հետո 1993 թ. հուլիսի 23-ին ազատագրեց Աղդամ քաղաքաը…”Սպիտակ” քաղաքի ազատագրումը կոտրեց ադրբեջանցիներին ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ…Եթե Շուշիի կորստով ազերիների բանակը թևաթափ եղավ,ապա Աղդամը՝ԳԼԽԱՏԵՑ նրանց…Այսօր ազերիները ողբում են Ակնայի կորուստը և հաշվում են ՎՆԱՍՆԵՐԸ…Մտադրություն չունեմ մանրամասնել,թե քանի առևտրի օբյեկտ և ճաշարան են կորցրել “торгаш” ազերիները…Ընդհանուր վնասը Ի.Ալիևը գնահատել է 252 միլիոն դոլլար…Հաշվի առնելով,թե հայր և որդի Ալիևները ինչպիսի վիճակում հայտնվեցին Ակնան հայերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո կարող եմ ասել,որ այդ վնասը ՀԱԶԱՐԱՊԱՏԻԿ ավելին է…
Հ.Գ.Շնորհավորում եմ համայն հայությանն այս փառահեղ հաղթանակի 24-ամյակի կապակցությամբ և կրկին ուրախանում Ալիևի հերթական ողբով…

Գագիկ Համբարյան