Դիմում-նամակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին

Դիմում-նամակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին

Հարգելի պարոն Արամյան

Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի
«գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:
Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին

 Քոչարյան Կարեն
Արամ Գուրզադյանը գիտության ոլորտի երիտասարդ հանճար է ճանաչվել

Արամ Գուրզադյանը գիտության ոլորտի երիտասարդ հանճար է ճանաչվել

Ռուս գիտնականները հանճար են համարում Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանին, ով Նիժնի Նովգորոդում կայացած համառուսական ուսանողական « Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» անվանումը կրող գիտա-հետազոտական աշխատանքների մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
«Մենք հայտնաբերել ենք միանգամայն հանճարեղ տղայի Հայ- ռուսական համալսարանից ՝ Արամ Գուրզադյանին: նա եկել է Հայաստանից: Նա ազատորեն տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Արամն արդեն ընդունվել է Քեմբրիջ: Նա ապագա շատ վառ աստղ է»,- այսպես է բնութագրել Հայաստանից ժամանած երիտասարդ գիտնականին համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս-մաթեմատիկոս, Սաութգեմփթոնի համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) Ալեքսեյ Կավոկինը:
Ինչպես հաղորդում են հայ-ռուսական տեղեկատվական գործակալությունից, պրոֆեսորի խոսքերով Արամ Գուրզադյանը դարձել է գիտական ֆորումի ամենափայլուն բացահայտումներից մեկը: Ինքը երիտասարդը պատմել է, որ դեռևս դպրոցական տարիներից է հետաքրքրվել գիտությամբ և միշտ ձգտել է ավելի լավ հասկանալ կյանքն ու բնության օրենքները:
«Այժմ ես զբաղված եմ հարաբերականության տեսությունը խորությամբ ուսումնասիրելով և տիեզերքը հասկանալով: Մենք առաջարկել ենք «սուպերտարածության» և ֆորմալիզմի հասկացություն՝ տիեզերքի էվոլուցիան գնահատելու համար: Դա կօգնի հասկանալ, թե ուր է մեր տիեզերքը շարժվում, և ինչպիսին այն կարող է լինել շատ հեռու ապագայում»,- ֆորումից հետո ասել է Արամ Գուրզադյանը, ով արդեն իսկ համագործակցում է Սթիվեն Հոքինգի հետ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հայ մագիստրոսի զեկույցը երիտասարդ գիտնականների ռուսական ֆորումում լավագույնն է ճանաչվել:

Ամբողջությամբ՝ magaghat.am

 

Нас мало ,но мы армяне

Нас мало ,но мы армяне

В маленькой Михайлово Ярцевской школе поселка Шишкин лес прошел фестиваль “Дружба Народов”. Маленькая , могучая армянская диаспора выступила с высоко поднятой головой. Как сказал великий армянский поэт Паруйр Севак, нас мало, но нас зовут армяне.Мы себя над другими не возвышаем, просто вынуждены признать, что имеем только гору Арарат. Просто мы можем сотворить храм из скалы.Мы знаем себя армяне, и почему мы не должны гордиться, мы есть, мы будем и еще раз размножимся..Да , мы далеки от нашей родины, но это не помешало показать всем нашу силу. Где мы едины, мы не победимы. Команда Арарат триумфально выступила на фестивале. Настоящим украшением вечера стал стол, накрытый учениками . Они представили национальную кухню Армении, где каждое представленное блюдо имеет свою вековую историю. Но отдельно хочется сказать пару слов про торт, который практически представил всю историю Армении и армянского народа. Каждый кусок торта буквально кричал, что веками пытались нас стереть с лица земли, но в итоге, где бы не оказались, мы не теряли свое лицо. Каждый кусок, каждая крупица торта говорила о том, что мы армяне,богатый народ,у которого есть история……И эта история везде, там где есть армяне….Да,мы сейчас по воле судьбы далеки от нашей родины, но это не мешает нам гордиться тем , что у нас есть гора Арарат……есть долина Арарат, где растут самые вкусные абрикосы в этом мире…армянские абрикосы…Сейчас Арарат находиться на территории Турции, но мы гордо, с высоко поднятой головой можем гордиться тем, что великие ученые писали-В стране Армения есть гора Арарат, на вершине которой покоиться Ноев ковчег, покрытый вечными снегами….Хочется сказать огромное спасибо автору чудо торта. Маленький тортик молча рассказал всем , что да, нас мало, но мы армяне, мы просто хотим , чтобы нас уважали, там где мы едины, мы не победимы. Участники фестиваля, дети , которые учатся далеко от родины, не забыли самое главное-про символ Армении. Про гранат и гранатовое дерево..В армянской традиции гранат выступает как символ жизни, плодородия , процветания и супружества. Цвет граната напоминает жизненную силу, а зерна являются символом деторождения. И как не странно , именно гранат воспринимается как символ рассеянной по всему миру армянской диаспоры. Армянский столик имел еще один предмет гордости. Это самый главный символ Армении, который стоял в центре стола. Флаг Армении.Согласно Конституции Армении три цвета означают следующее- Красный-символизирует Армянское нагорье, постоянную борьбу армянского народа за существование, христианскую веру, свободу и независимость Армении. Синий цвет -стремление армянского народа жить под мирным небом.Оранжевый- созидательный талант и трудолюбие армянского народа. Отметив про абрикосы и гранат: хочется сказать пару слов и про виноград, про еще один символ армянского народа и Армении. Согласно библейскому приданию, когда Ной вышел из ковчега, сначала посадил виноградную лозу, а потом изготовил вино. Виноград у армян символизирует изобилие и жизнерадостность.. Бесконечно можно говорить про историю, традиции и национальную кухню армянского народа. Про армянский лаваш, долму из листьев винограда, знает весь мир. Но в завершении хочется сказать пару слов про танцы армянского народа. Испокон веков наш народ , великий народ вел борьбу за существование и свободу, стремился жить под мирным небом. И каждый раз , когда их пытались стереть с лица земли, они пели и танцевали. И как сказал великий армянский поэт Геворг Эмин, они танцевали , и давали понять всему миру, что это не просто танец, а история целого народа, где поражение даже имеет гордость, и ничто не сломит этот народ, который умеет танцевать с высоко поднятой головой! Нас мало , но мы армяне, где едины, мы не победимы. Спасибо организаторам фестиваля, спасибо за представленную возможность еще раз рассказать всем про историю и традиции великого народа, маленькой страны под названием “Армения”!!!
Седа Ашотовна
ՄՈՒԿ -ը մեզ համար Դատավճիռ ՉԻ

ՄՈՒԿ -ը մեզ համար Դատավճիռ ՉԻ

ՄՈՒԿ -ը մեզ համար Դատավճիռ ՉԻ

Նարեն  « ԵՍ ԵՄ»՝ իմ ձեռքերն ու ոտքերըիմ մի մասնիկը… Ես որպես մայրչեմ կարողպարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:

… Նարես լույսի կտոր էաստվածային էակհրեշտակ… Տասը երկարուձիգ տարիներ ես ու Նարես պայքարի մեջ ենքՄանկական ուղեղային կաթվածը մեզ համար ԴԱՏԱՎՃԻՌ ՉԻես ու հրաշքս հենց սկզբից որոշեցինք որ պիտի քայլենք ամեն գնովպիտի խոսենք ուոր ամենակարևորն էպիտի ապրենքպիտի լիարժեք ապրենք ու անսահման երջանիկԱյս տասը տարիների ընթացքում շատ չարչարանքներ ու տառապանքներ կրեցինքՀաճախեցինք ու հաճախում ենք տարատեսակ վերականգնողական կուրսերիձիավարժության և լողի պարապունքներիԲայց տարիներն առաջ են գնումու մենք կորցնում ենք ամենաթանկ բանն աշխարհում՝ մեր ժամանակըՆարեին լիարժեք բուժման կուրս է հարկավորորը հնարավոր է ստանալ միայն արտերկրումՃիշտ էմենք դեռ չենք քայլում ու չենք կարողանում խոսելբայց ես հավատում եմ Աստծո զորությանըմարդկային բարի կամքի դրսևորմանը և վստահ եմոր կգտնվեն անհատներ ովքեր անտարբեր չեն անցնի մի քրիստոնյա ընտանիքի կողքովորն այսօր ու հենց այս պահին օգնության և աջակցության կարիք ունիՆարեն «ԵՍ ԵՄ՝»իմ ձեռքերն ու ոտքերըիմ մի մասնիկը… Ես որպես մայր՝ չեմ կարողպարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:

CONVERS BANK

19300 04270160100 AMD

19300 04270160101 USD

19300 04270160158 RUB
Ստացող՝ Մարինե Եգորյան (մայր)

 

Наре – ” Это я ” – мои руки и ноги, часть меня.
Как мать, я просто не имею право не обратиться к Вам за помощью.

Моя Наре – лучик света, божественное существо, ангел. 10 долгих лет мы с Наре боремся с болезнью. ДЦП – для нас НЕ ПРИГОВОР. С самого начала, мы с моим ангелом решили, что любой ценой, мы должны ходить, говорить и самое главное, жить полной жизнью, и быть безгранично счастливыми. Мы много выстрадали на протяжении этих долгих 10-ти лет.Посещали и посещаем различные реабилитационные курсы, уроки плавания и верховой езды. Но годы проходят и мы теряем самое дорогое, наше время.
Наре необходим полный курс лечения, который можно получить только за границей. Правда мы пока не ходим и не говорим, но я верю в силу Бога и доброту людей, и я верю, что найдутся неравнодушные люди, которые не пройдут мимо христианской семьи, которой сегодня и сейчас нужна помощь и поддержка.
Как мать, я просто не имею право не обратиться к Вам за помощью.

CONVERS BANK
19300 04270160100 AMD

19300 04270160101 USD
19300 04270160158 RUB

Поучатель денег Марине Егорян (мать)

     Nare- “It is me”, my hands and feet, a part of me. As a mother I just do not have a right to not ask you for help. My Nare is a ray of light, a divine being, an angel. For 10 long years Nare and I have been struggling with the disease. Infant Cerebral Palsy is not a condemnation for us.From the very beginning my angel and I decided that at all costs we have to walk, speak and most importantly to live a full life and be infinitely happy. We suffered a lot during these long 10 years. We visited and we are visiting various rehabilitation courses, swimming lessons and horseback riding. But the years go by and we lose the most expensive thing, our time. Nare needs a full course of treatment, which can only be obtained abroad. She doesn’t walk or speak yet, but I believe in the power of God and the goodness of people. Also, I believe that there are people who care and who will not just pass by this Christian family, which today and now needs help and support. As a mother, I can’t, I just do not have a right to not ask you for help.

CONVERS BANK
19300 04270160100 AMD
19300 04270160101 USD
19300 04270160158 RUB

Mother` Marine Egoryan http://my-child-family.blogspot.am/2017/10/blog-post_3.html

Սմբատ  Բաղդասարի   բանաստեղծություններից

Սմբատ Բաղդասարի բանաստեղծություններից

Դու իմ քաղաքն ես

Դու սրտիս մեջ ես.
իմ տունը այնտեղ է:

Տան վառված լուսամփոփը Դու փոխել ես:
Անջրպետը վրիպել էր,
երբ Դու խոսեցիր:
Ինտուիցա լույս աշխարհ բերեցիր,
սնեցիր իրեն…
Ներկեցիր սիրտս`մանուշակագույն:
Կահավորեցիր, երբ հասցես փոխել էիր`
Սեր, դրոբ- համբույր:

Դու սրտիս մեջ ես:
Միայն չլինեն անոմալ եղանակներ,
մրրիկներ չլինեն, ու պտտահողմեր,
որ տեղահան չլինես
Դու:
Բայց էդ պահին Դու էնտեղ չես լինի.
Գուցե այգին մշակելիս լինես,
կամ խանութ գնացած:

Մեկ է՝ չե’ն հանի, —
Դու սրտի մեջ ես,
իմ տունը այնտեղ է.
Դու`
իմ քաղաքն ես:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Անվերնագիրս

Տերևաթափ է լինում անկողնում մարմինդ,-
երազի վերմակն է մարմինդ:
Աստված իմ.
գիշերդ լինեմ,
և այգաբացդ լինեմ,
և’ սպասեմ,և’ ընթրիքդ լինեմ:

Մենահամերգ ես բուրում հիմա.
ծաղկացողուն ես,ես գիտեմ,
և կխոկամ՝
անձրևից հետո ծաղկաբույն ես:

Հատիկ-հատիկ ապրելուց հավաքել ես արև՝
քո ծոծրակին,
քո շուրթերին:

-Աստված իմ… ձեռքս դիպչի ապրելուն:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Նամակը մանկատնից

Մայրիկ բարև,
հարց ունեմ մի՝
քեզ մոտ արև կա՞.
ինձ մոտ անձրև է ու քամի:
Որքան շատ հարցեր.
ասենք՝ինչու է գալիս անձրև:
Ու ճի՞շտ է՝անձրևից հետո
գալիս է արև:
Բայց ես կժխտեմ.
պահ է գալիս
հաջորդում է ձյուն՝
ճերմակ գույն
կեղտոտ:
Ուղղակի
մի բան կա՝
անուղղակի:
Մի հարց կա՝
կարծր ու ցածր,
մի քիչ բարձր
տոնայնությամբ:
Բոլորը թող չլսեն…
մի հարց.
անունդ ի՞նչ է
մայրիկ…

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Բոհեմ

Դու առանց գեղեցկության
հանգիստ կիջնես,
կլինես աշխարհի հմայքը: 
Արևից սառույց կքամես,
եթե ուզենաս զովանալ,
ու միջադեպը կլինես արեգակի ու լուսնի:

Քեզ համար են օրացույցում նշված
օրերը կարմիր,
ասես`ապրել ես տասնիններորդ դարում,
իսկ մեկը հեռախոս էր ստեղծել,
երբ լսել էր ձայնդ:
Կամ էլ`
դու քաղցր վերք ես`
պատերազմում սպասված հաղթանակից:

Արվեստի գույնն ես դու,
որ չի հասկացվում, որն է ամենասիրունը`
Դու, թե՞
Դու:

․․․․․․․․․․․․․․․․․․․

Գողտրիկ դար

Քեզ գրելիս մոռանում եմ բառերը
ու ամեն բառի մեջ մի տառ եմ մոռանում:
Արյունս է եռում ձմռանը
ու զովանում ամռանը՝
Քեզ գրելիս:
Աշխարհով մեկ ճանապարհորդ եմ,
երբ գրում եմ
Քեզ:
Դղրդացնում եմ ժամանակը՝
Քե՛զ եմ գրում երբ:
Լինում ուշադիր էնպես,
որ մանրադիտակով տեսնում եմ բույրդ
տողիս մեջ
ՈՒ տեսնում կանգնած ես հեռվում՝
սիրուն:
Քեզ գրելիս ամեն մի բառ
ասես տեւում է մի դար-

Քեզ գրելիս ուշադիր եմ լինում՝
…չմեռնեմ:

Հեղինակ՝ Սմբատ Բաղդասար