ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ»

ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ»

Գրքում զետեղված են երկու վիպակ, որոնք պատկերում են հայի ոգու ուժն ու կորովը…Շնորհավորում ենք հեղինակին, մեր գործընկերներին` նորանոր գրքերի ակնկալիքով:
Ասում են ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը: Մենք պետք է հետևենք մեր երազանքներին ՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Պետք է իրականություն դարձնենք մեր ամենախիզախ երազանքները : Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է :
Երազանքները հոգու թևերն են. հենց այդ թևերով էլ այսօր ճախրում է Տաթև Սուքիասյանը: Նա լավ է հասկացել , թե ինչպես , ինչ ճանապարհով պետք է սկսի իր թռիչքը դեպի հեռունե՜ր…
Հուլիսի 18-ին,<<Նարեկացի>> արվեստի միությունում տեղի ունեցավ Տաթևի «Հայրենիքը սկսվում է սահմանից» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված երկու վիպակները ընթերցողին խորհելու շատ բան են տալիս: Հայրենասիրության և Մարդ տեսակի վառ օրինակը առաջին հերթին արտացոլվում է գրքի ստեղծման և դրանից ստացված հասույթի բարեգործական նպատակների իրագործմամբ:
Ինչպես նշեց հեղինակը մեջբերում եմ. <<Սահմանամերձ գոտում բնակվող մարդիկ կենդանի վահան են մեր երկրի համար: Նրանք ամեն գիշեր, վառելով իրենց տան լույսը, ստիպում են թշն

ամուն միշտ գիտակցել, որ մենք չենք վախենում, որ մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իսկ սահմանից այս կողմ կանգնած զինվորը, թիկունքում ուժ զգալով, գիտակցում է, թե ում համար և ինչու է պայքարում >> : Հայրենիքի համար մղվող պայքարում յուրաքանչյուրս Զինվոր ենք: Մեր իսկ գոյությունը մեր պայքարի գնով ենք վաստակելու… Հենց այս պատճառով էլ երիտասարդ հեղինակը որոշեց սատարել սահմանամերձ գոտու բնակիչներին:
Իմ և բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց , ովքեր այս ճանապարհից անգամ մեկ փոքրիկ քար հեռացրին : 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հեղինակին՝ Տաթևին և մեզ բոլորիս: ՏաԹևի այդ օրվա տված թևերը թող ազատ արձակեն մեր բոլորիս ներսում << փակված>> թևերը , թող արթնանան բոլոր խենթ մտքերն ու ցանկությունները: Հիշե՛ք ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում՝ ստիպելով մեզ շարունակել շնչել, երազել ու արևի տակ քայլել… (Պ. Կ.)
Սիրով ՝
Ս. Գ.

Կարդացեք հոգին,,,Մեսիդա Հակունց

Կարդացեք հոգին,,,Մեսիդա Հակունց

 
Սիրում եմ շփվել մարդկանց հետ, հաղորդակից լինել նոր գաղափարների, կարդում և գրում եմ: Ես ամենաշատը կյանքում գնահատում եմ իսկական սերը և ընկերությունը, առանց որոնց աշխարհը զրկված կլիներ լույսից: Լավ ընկերը պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընկերոջը և անկեղծորեն հետաքրքրվում է նրանով։ Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում, բայց այնուամենայնիվ լինում են:
Իրոք, մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների: Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ: Ինչ խոսք, դա պետք է երկկողմանի լինի, և դրա համար անձնազոհություն և մեծ ջանքեր են պահանջվում։ Ահա այսպիսի սիրո արժեքներով է օժտված՝ ”Հայ Արվեստի Տուն, գրական մեղեդիներ” գրական-երաժշտական երգիծական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՄԵԼՍԻԴԱ ՀԱԿՈՒՆՑԸ: Ներկայումս ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է սոցիալական ցանցերում ձեռք բերել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր «ընկերներ»՝ ընդամենը նրանց անուններն ավելացնելով ընկերների ցուցակում։ Իսկ նման «ընկերությանը» վերջ դնելու համար կարելի է պարզապես այդ մարդու անունը հանել ընկերների ցուցակից։ Թեև այսօր մարդիկ ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերի միջոցով, բայց իսկական ընկերներ քիչ ունեն։ Իսկական ընկերության մեջ կարևոր է նվիրվածությունը։ «Այսօրվա աշխարհը եսասիրություն է խրախուսում։ Ուստի մարդկանց շատ է դուր գալիս, երբ անկեղծորեն հետաքրքրվում են իրենցով և փոխարենը՝ ոչինչ չեն ակնկալում»։
Հիշե’ք, իսկական ընկերները հավերժ են, ամբողջ կյանքի համար:Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին, որ ես ձեզ շատ եմ սիրում:
Շնորհակալ եմ ձեզ ,որ կաք, որ իմ կողքին եք: Ես երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:
«Հողը կը խօսի» գրքի շնորհանդեսը Ռումինիայում, Գերմանիայում և Մոսկվայում

«Հողը կը խօսի» գրքի շնորհանդեսը Ռումինիայում, Գերմանիայում և Մոսկվայում

Հուլիսի 22-ին Մոսկվայի գրողների միությունների միջազգային ընկերակցության տանը կայացավ «Հողը կը խօսի» ռուսերեն լեզվով գրքի շնորհանդեսը:Այն կազմակերպվել էր Ռուսատանի գրողների Միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության նախագահ, հայտնի բանաստեղծ Վլադիմիր Բոյարինովի և գրող, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկ Ալբերտ Օհանյանի աջակցությամբ: Այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Ամալյա Իսայանը:
Դահլիճում ներկա էին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության, Մոսկվայի «Գրական թերթի», «Շանթ» հայկական հեռուստաալիքի Մոսկվայի ներկայացուցիչները, ռուս և հայ գրողներ և այլ հյուրեր:
Ուրախալի էր լսել, որ Երևանի պատվիրակությունը`Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը և Տիգրան Գաբոյանը Մոսկվա` գրքի շնորհանդեսին ժամանել էին Ռումինիայից, որտեղ հուլիսի 8-15-ը մասնակցել էին պոեզիայի 19 -րդ միջազգային փառատոնին: Նրանք Բուխարեստում հայկական եկեղեցու մշակութային կենտրոնում հայկական համայնքի ղեկավար, Ռումինիայի գրողների Միության նախագահ, «Շշուկների մատյան» տարբեր լեզուներով թարգմանված վեպի հեղինակ Վարուժան Ոսկանյանի աջակցությամբ կազմակերպել են նույն այս ժողովածուի` «Հողը կը խօսի», անգլերեն լեզվով գրքի շնորհանդեսը:
Այս հրաշալի ժողովածուն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցին, որն իր մեջ ներառում է եղեռնազոհ արևմտահայ դասական գրողների ստեղծագործությունները: Գիրքը ծնվել է Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնած Սփյուռքահայ գրողների համաժողվին տարբեր երկրներից մասնակցած գրողների նախաձեռնությամբ և Հայաստանի ղեկավարության աջակցությամբ: Գիրքը տպագրվել է Հայաստանի գրողների միության հրատարակչությունում: Ծրագրի ղեկավարը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը կազմվել է բանասիրության դոկտոր Վազգեն Գաբրիելյանի, բանաստեղծներ Հերմինե Նավասարդյանի, Ալբերտ Նալբանդյանի, Տիգրան Գաբոյանի և այլ մարդկանց ջանքերով:
Ժողովածուն թարգմանվել և հրատարակվել է նաև անգլերեն և գերմաներեն («Ափ մը մոխիր» խորագրով), այժմ թարգմանվում է նաև ֆրանսերեն:
Ժողովածուներն ընդգրկում է եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցիի, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը: Թարգմանական ժողովածուների տպագրությունը նպատակ ունի աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Հայոց ցեղասպանության մասին:
Պատահական չէ, որ ելույթ ունեցողներն արժևորեցին գրքի տարբեր լեզուներով թարգմանության կարևորությունը: Ելույթներից զատ եղան նաև երաժշտական համարներ:
Ծրագրի երկրորդ մասում ներկայացվեց Երևանում հրատարակված Վլադիմիր Բոյարինովի և Վլադիմիր Սիլկինի բանաստեղծությունների հայերեն լեզվով գրքերը(թարգմանիչ՝ Լևոն Բլբուլյան):
Հաջորդ օրը` հուլիսի 23-ին Հայաստանի գրողների պատվիրակության առջև իր հյուրընկալ դռները բացեց նաև Մոսկվայի Պ.Է.Ն կենտրոնը, որտեղ նույնպես ջերմ և հետաքրքիր անցավ «Հողը կը խօսի» գրքի շնորհանդեսը: Երեկոն բացեց կենտրոնի փոխտնօրեն Եկատերինա Տուրչանինովան՝ ընդգծելով իր խորին հարգանքը հայ ժողովրդի հանդեպ և զորակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով: Երեկոն հիանալի վարեց բանաստեղծ, կինոռեժիսոր, նկարիչ Տատյանա Դանիլյանցը: Ելույթ ունեցան բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը, Տիգրան Գաբոյանը և այլ հյուրեր: Հատկանշանական էր «Ճիչ Արարատից» և Հայոց ցեղասպանության մասին այլ գրքերի հեղինակ, իտալացի պատմաբան Ջովանի Գուայտայի ելույթը:
Մեծ սիրով ընթերցվեցին «Հողը կը խօսի» գրքի մեջ զետեղված արևմտահայ գրողների ստեղծագործությունները՝ հայերեն և ռուսերեն: Իսկ արվեստաբան Ստանիսլավ Այդինյանը ներկայացրեց իր պապի սրտառուչ պատմությունը` կապված Ցեղասպանության հետ: Հյուրերը լավ տպավորություններով հեռացան Պ.Է.Ն. կենտրոնից՝ ակնկալելով նոր հանդիպումներ:

ԳԻՐՔԸ՝ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՈՒՂԵԿԻՑ

ԳԻՐՔԸ՝ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՈՒՂԵԿԻՑ

Գիրք… Գիրքը մարդու խորհրդատուն է, ընկերը բարեկամը: Այն իմաստության շտեմարան է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն հուզող հարցի պատասխանը:
Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում հանդիպում ունեցանք ՝«Սեր և խաղաղություն աշխարհին» գրքի հեղինակներ՝ամերիկահայ գրող, մանկավարժ-հոգեբան Նորա Ահարոնյանի եւ գրադարանագետ, Խ. Ապոր գրադարանի փոխտնօրեն Շուշանիկ Նալբանդյանի հետ;Ջերմ մթնոլորտ էր ;Քննարկման թեման էր՝՝«Մենք և բնությունը մեկ ենք և բոլորս կապված ենք միմյանց» նաև «Բնության մեջ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, այնպես ինչպես մեր կյանքն ունի իր սկիզբն ու ավարտը»։ Այն նվիրված էր Շուշանիկի քրոջ՝ Լիլիթի անմահ հիշատակին։Այսօր շատ հաճախ են բարձրացվում հարցեր մարդու և բնության փոխհարաբերության մասին: Մարդը բնության մի մասնիկն է։ Մարդն առանց բնության չի կարող ապրել երբեք։ Մարդն ու բնությունը մշտապես կապված են իրար հետ, երբ ստեղծվել է աշխարհը, բնությունը և մարդը նրանք անբաժան են եղել։Մարդու և բնության պայքարը հավերժ է:Միջոցառումը վարեցին Արամ Խաչատրյանը և Մարի Եգոր-ը։ Իրենց մտորումները ,կարծիքներով ելույթ ունեցան հեղինակները և Գյումրիի մի շարք անվանի մարդիկ։Ամենայն սիրով շնորհավորեցինք նրանց իրենց հերթական գրքի լույսընծայման կարևոր իրադարձության առիթով՝ մաղթելով հոգու և մտքի բազո՜ւմ նման վերաթևումներ, ինչպես նաև քաջառողջ ու երկա՜ր տարիների երջանիկ ու անհոգ կյանք՝ մշտապես շրջապատված իրեն սիրելի ու մտերիմ բարի մարդկանցով: «Սիրեցե՛ք գիրքը` գիտելիքների աղբյուրը . միայն գիտելիքն է փրկարար, միայն նա կարող է ձեզ դարձնել հոգեպես ուժեղ » :

 

ԼՐԱՀՈՍ Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը

ԼՐԱՀՈՍ Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը

Նիդերլանդների հայ համայնքը ծանր կորուստ կրեց: Այս անգամ մահվան գույժը՝ Ալմելոյից էր:

Գիտեինք, որ Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը պայքարում է ծանր հիվանդության դեմ, բայց ապաքինման հույս՝ փայփայում էինք:  Հրաշքը սակայն տեղի չունեցավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու կայքը գուժում է. « Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչ, Ալմելո քաղաքի հայոց դպրոցի տնօրեն՝ պարոն Մանուկ Մկրտչյանը… »
Լուրն անսպասելի է բոլոր նրանց՝  ովքեր գիտեն, ճանաչում են Մանուկ Մկրտչյանին:
Նրան շատերն էին սիրում՝ ոչ միայն որպես հմուտ և խելացի մանկավարժի, նաև՝  լավագույն, ընկերոջ ու բարեկամի: Նա սիրով ու մեծ նվիրումով էր իր գիտելիքներն ու փորձը փոխանցում  դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ու  իր  սաներին: Ալմելոյի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» Եկեղեցու և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 2008 թվականին, Եկեղեցու վարչության առաջարկով՝  մինչ այդ, որպես ուսուցիչ աշխատած Մանուկ Մկրտչյանը նշանակվում է Ալմելոյի 6-7 հազար ամենամեծ հայ համայնք ունեցող կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Այդ ընթացքում Մանուկ Մկրտչյանին հաջողվում է կրթական նոր մակարդակի հասցնել դասավանդումը, կտրուկ ավելանում է սաների թիվը:

Տարեց-տարի՝ 100-ից ավելի սաների, հասու է եղել հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն առարկաները, հմտացել են պարի, նկարչության, ասմունքի և այլ ասպարեզներում: Մանուկ Մկրտչյանի տնօրինությամբ դպրոցը սերտորեն համագործակցել է Նիդերլանդներում գործող այլ դպրոցների հետ, ընդգրկված է մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: Մանուկ Մկրտչյանի ջանքերով հիմնվել էր «Զանգակ» անունով թերթը, որտեղ սաներից զատ հոդվածներ են գրել մանկավարժները:

Մանուկ Մկրտչյանը, ով կրթությամբ բանասեր էր և ուներ 28 տարիներից ավելի մանկավարժական ստաժ, աշխատել էր նաև Հոլանդական կրթական համակարգում , մաթեմատիկա և համաշխարհային պատմություն էր դասավանդել հոլանդական դպրոցում: Նա մեծ նվիրումով էր հոլանդացիներին մատուցում հայ ժողովրդի պատմությանը:Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդների ակտիվ հայ անդամներից էր:

Նա «Նիդերլանդական օրագրի» ակտիվ թղթակիցն էր և համայնքային կյանքի մասին հոդվածներ էր գրում մեր էջերում ( նաև «Հայերն այսօր» պարբերականին և «Օրեր» Եվրոպական հանդեսին): Հաճախ լինում էր Մայր Հայրենիքում:

Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց » մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան», Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցը ճանաչվել է, որպես լավագույն կրթօջախ:
Դժվար է համակերպվել անդառնալի կորստին, սակայն իրավմամբ՝ Կորստից ավելի ուժեղ հիշողությունն է, որը մնայուն է։
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու պայծառ ու ջերմ հիշատակը միշտ վառ կմնան բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Ինչպես նշում է Ալմելոյի եկեղեցու կայք էջը’ Մանուկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, որից հետո հնարավորություն կտրվի ցավակցել ընտանիքին և հարազատներին եկեղեցուն կից սրահի մեջ։

Կիսելով այս  ծանր  վիշտը’ ցավակցություն ենք հայտնում Մանուկ Մկրտչյանի ընտանիքին , հարազատներին, աշխատանքային կոլեկտիվին:

«Նիդերլանդական օրագիր»

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը միանում է բոլոր ցավակցություններին։