ԳԻՐՔԸ՝ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՈՒՂԵԿԻՑ

ԳԻՐՔԸ՝ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՈՒՂԵԿԻՑ

Գիրք… Գիրքը մարդու խորհրդատուն է, ընկերը բարեկամը: Այն իմաստության շտեմարան է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն հուզող հարցի պատասխանը:
Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում հանդիպում ունեցանք ՝«Սեր և խաղաղություն աշխարհին» գրքի հեղինակներ՝ամերիկահայ գրող, մանկավարժ-հոգեբան Նորա Ահարոնյանի եւ գրադարանագետ, Խ. Ապոր գրադարանի փոխտնօրեն Շուշանիկ Նալբանդյանի հետ;Ջերմ մթնոլորտ էր ;Քննարկման թեման էր՝՝«Մենք և բնությունը մեկ ենք և բոլորս կապված ենք միմյանց» նաև «Բնության մեջ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, այնպես ինչպես մեր կյանքն ունի իր սկիզբն ու ավարտը»։ Այն նվիրված էր Շուշանիկի քրոջ՝ Լիլիթի անմահ հիշատակին։Այսօր շատ հաճախ են բարձրացվում հարցեր մարդու և բնության փոխհարաբերության մասին: Մարդը բնության մի մասնիկն է։ Մարդն առանց բնության չի կարող ապրել երբեք։ Մարդն ու բնությունը մշտապես կապված են իրար հետ, երբ ստեղծվել է աշխարհը, բնությունը և մարդը նրանք անբաժան են եղել։Մարդու և բնության պայքարը հավերժ է:Միջոցառումը վարեցին Արամ Խաչատրյանը և Մարի Եգոր-ը։ Իրենց մտորումները ,կարծիքներով ելույթ ունեցան հեղինակները և Գյումրիի մի շարք անվանի մարդիկ։Ամենայն սիրով շնորհավորեցինք նրանց իրենց հերթական գրքի լույսընծայման կարևոր իրադարձության առիթով՝ մաղթելով հոգու և մտքի բազո՜ւմ նման վերաթևումներ, ինչպես նաև քաջառողջ ու երկա՜ր տարիների երջանիկ ու անհոգ կյանք՝ մշտապես շրջապատված իրեն սիրելի ու մտերիմ բարի մարդկանցով: «Սիրեցե՛ք գիրքը` գիտելիքների աղբյուրը . միայն գիտելիքն է փրկարար, միայն նա կարող է ձեզ դարձնել հոգեպես ուժեղ » :

 

ԼՐԱՀՈՍ Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը

ԼՐԱՀՈՍ Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը

Նիդերլանդների հայ համայնքը ծանր կորուստ կրեց: Այս անգամ մահվան գույժը՝ Ալմելոյից էր:

Գիտեինք, որ Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը պայքարում է ծանր հիվանդության դեմ, բայց ապաքինման հույս՝ փայփայում էինք:  Հրաշքը սակայն տեղի չունեցավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու կայքը գուժում է. « Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչ, Ալմելո քաղաքի հայոց դպրոցի տնօրեն՝ պարոն Մանուկ Մկրտչյանը… »
Լուրն անսպասելի է բոլոր նրանց՝  ովքեր գիտեն, ճանաչում են Մանուկ Մկրտչյանին:
Նրան շատերն էին սիրում՝ ոչ միայն որպես հմուտ և խելացի մանկավարժի, նաև՝  լավագույն, ընկերոջ ու բարեկամի: Նա սիրով ու մեծ նվիրումով էր իր գիտելիքներն ու փորձը փոխանցում  դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ու  իր  սաներին: Ալմելոյի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» Եկեղեցու և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 2008 թվականին, Եկեղեցու վարչության առաջարկով՝  մինչ այդ, որպես ուսուցիչ աշխատած Մանուկ Մկրտչյանը նշանակվում է Ալմելոյի 6-7 հազար ամենամեծ հայ համայնք ունեցող կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Այդ ընթացքում Մանուկ Մկրտչյանին հաջողվում է կրթական նոր մակարդակի հասցնել դասավանդումը, կտրուկ ավելանում է սաների թիվը:

Տարեց-տարի՝ 100-ից ավելի սաների, հասու է եղել հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն առարկաները, հմտացել են պարի, նկարչության, ասմունքի և այլ ասպարեզներում: Մանուկ Մկրտչյանի տնօրինությամբ դպրոցը սերտորեն համագործակցել է Նիդերլանդներում գործող այլ դպրոցների հետ, ընդգրկված է մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: Մանուկ Մկրտչյանի ջանքերով հիմնվել էր «Զանգակ» անունով թերթը, որտեղ սաներից զատ հոդվածներ են գրել մանկավարժները:

Մանուկ Մկրտչյանը, ով կրթությամբ բանասեր էր և ուներ 28 տարիներից ավելի մանկավարժական ստաժ, աշխատել էր նաև Հոլանդական կրթական համակարգում , մաթեմատիկա և համաշխարհային պատմություն էր դասավանդել հոլանդական դպրոցում: Նա մեծ նվիրումով էր հոլանդացիներին մատուցում հայ ժողովրդի պատմությանը:Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդների ակտիվ հայ անդամներից էր:

Նա «Նիդերլանդական օրագրի» ակտիվ թղթակիցն էր և համայնքային կյանքի մասին հոդվածներ էր գրում մեր էջերում ( նաև «Հայերն այսօր» պարբերականին և «Օրեր» Եվրոպական հանդեսին): Հաճախ լինում էր Մայր Հայրենիքում:

Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց » մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան», Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցը ճանաչվել է, որպես լավագույն կրթօջախ:
Դժվար է համակերպվել անդառնալի կորստին, սակայն իրավմամբ՝ Կորստից ավելի ուժեղ հիշողությունն է, որը մնայուն է։
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու պայծառ ու ջերմ հիշատակը միշտ վառ կմնան բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Ինչպես նշում է Ալմելոյի եկեղեցու կայք էջը’ Մանուկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, որից հետո հնարավորություն կտրվի ցավակցել ընտանիքին և հարազատներին եկեղեցուն կից սրահի մեջ։

Կիսելով այս  ծանր  վիշտը’ ցավակցություն ենք հայտնում Մանուկ Մկրտչյանի ընտանիքին , հարազատներին, աշխատանքային կոլեկտիվին:

«Նիդերլանդական օրագիր»

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը միանում է բոլոր ցավակցություններին։

 

Չընթերցված նամակը

Չընթերցված նամակը

Մի քանի շաբաթ անց ստանում է նամակի պատասխանը, բայց երբ տեսնում է կտրոն կամ կանխիկ գումար չկա, անմիջապես ծալում է ու դնում ճամպրուկի մեջ:

Երեք ամիս անց, չգիտես ինչու, հիշում է նամակի գոյության մասին և սկսում կարդալ: Նամակում գրված էր. «Հրամանատար Պավլովին խնդրել եմ` քեզ իր նավով տուն հասցնի, եթե ցանկանում ես բանակից զորացրվել: Բայց դրա համար պետք է նրան նամակ գրես մինչև մայիսի 1-ը»:

Քրտինքը պատել էր երիտասարդին. արդեն հունիսի վերջն էր…

Այսպես է նաև մեր և Արարչի հարաբերություններում: Հաճախ մենք ակնկալում ենք, որ Նա անպայման մեր որոշած կերպով մեզ պատասխանի, սակայն Նա ավելին ունի, քան մեր «սահմանափակ» տարբերակներն են…

Հաղորդագրություն

Հաղորդագրություն

 Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:

ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:

ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:

Բարեկամներ,
Այսօր հայ ականավոր գրող, բանաստեղծ, նկարիչ և մանկավարժ, ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Հայաստանյան “Հայրենատուն” Խմբակցության ղեկավար Արևշատ Ավագյանի ծննդյան օրն է:
ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միության Վարչությունը Միության բոլոր խմբակցությունների անդամների անունից սրտանց շնորհավորում է անվանի արվեստագետին, ցանկանում քաջ առողջություն և Հայոց մշակույթի շտեմարանը հարստացնող նոր ավագյանական ստեղծագործություններ:
ԱՄՆ ՀԳԼՄ Վարչություն

Dear Friends,
Today is the birthday of Arevshat Avagyan, the prominent Armenian writer, poet, painter and educator, the head of the “Hayrenatun” branch of the Armenian Writers and Journalists’ Association of the USA harbored in Armenia.
The Administration of the Armenian Writers and Journalists Association of the United States of America cordially congratulates the renowned artist on behalf of all the members of the Union, wishes good health and new productive creations of the Avagyan style that enriches the Armenian culture database.
AWJA USA Administration:

Armenian Writers Association of the USA — ԱՄՆ-Ի Հայ Գրողների Միություն